Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ պետք է լսվեր ամբաստանյալ Դավիթ Օսիպյանի գործը, որը մեղադրվում է 2010 թվականի նոյեմբերի 23 – 25ը ընկած ժամանակահատվածում Մերի Բարսեղյանին սեռական բռնության ենթարկելու մեջ: Սակայն նիստը հետաձգվեց` պաշտպանի` Վարդան Նիկողոսյանի չներկայանալու պատճառով:
Ներկայացնենք գործի նախապատմությունը, նախորդ դատական նիստին մեզ պարզ դարձավ, որ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել Դավիթ Օսիպյանին և ըստ 131 հոդվածի 2-րդ մասի 4 –րդ կետով և 138 հոդվածի 2-րդ մասի 3 –րդ կետով նրան դատապարտել 7 տարի ազատազրկման: Ինչ էր տեղի ունեցել. 2010 թ. նոյեմբերի 23-ին Մերի Բարսեղյանը և Օսիպյանը ծանոթացել են <օդնոկլասնիկի> կայքի միջոցով, գնացել են սրճարան: Մերի Բարսեղյանը, որը դեպքի ժամանակ դեռևս անչափահաս էր (17 տարեկան), զանգահարել է մորն ու խաբել` ասելով, թե հեռախոսն անջատված է, քանի որ մարտկոցը լիցքավորված չէ,որ հանկարծ չանհանգստանա: Առանձնասենյակում, ըստ տուժած Բարսեղյանի, իր կամքին հակառակ Օսիպյանը սեռական բռնության է ենթարկել նրան:
Այնուհետև աղջիկը խնդրել է, իրեն տուն հասցնել . նստել են տաքսի և Օսիպյանը խաբեությամբ նրան տարել է «Էրզրում» հյուրանոցային համալիր` իբր աղջկան շոկային վիճակից հանելու, որ այդ վիճակով տուն չգնա, միասին սրճել են, ճաշել, հետո վերցրել են սենյակ և ամբաստանյալը կրկին բռնաբարել է նրան:
2010 թվականի նոյեմբերի 24ին Օսիպյանը Նուբարաշենի հյուրանոցային համալիրում 3-րդ անգամ է բռնաբարել աղջկան:
Պարզելով որ ամբաստանյալը ամուսնացած է եղել, Բարսեղյաննները դիմել են իրավապահներին:
Մինչ կտեղեկացնեին նիստի հետաձգվելու մասին, միջանցքում զրուցեցինք ամբաստանյալի մոր` Ասյա Օսիպյանի հետ, որի կարծիքով Մերի Բարսեղյանն անհիմն մեղադրում է իր որդուն: «Ես անձամբ ճանաչել եմ աղջկան, նույնիսկ դեպքի օրը խնդրել եմ նրան իջնել մեքենայից և հանգիստ թողնել որդուս, քանի որ Դավիթս ամուսնացած էր, իսկ Մերին էլ անչափահաս էր: Դեպքից հետո ես և որդիս գնացինք Մերիենց տուն, և երբ աղջկա մայրը հարցրեց աղջկան, թե սիրում է արդյո՞ք Դավիթին, ուզում է կյանքը կապել նրա հետ, Մերին համաձայնեց և ասաց, որ շատ է սիրում Դավիթին: Մայրը բարկացավ, տարավ աղջկան սենյակ և սկսեց ծեծել, ես մտա սենյակ այն պահին, երբ Մերիի մայրն ու քույրը ջուր էին լցնում աղջկա վրա, իսկ Մերին ցավից լաց էր լինում: Հետո աղջիկը եկավ և ասաց, որ չի սիրում որդուս: Աղջկա մայրն էլ սկսեց սպառնալ մեզ` ասելով, թե Դավիթին կտա դատարան, և դատական պաշտոն ունեցող իր բարեկամի միջնորդությամբ Դավիթը տարիներով «կփտի» բանտում: Մերին մասնագիտությամբ վարսահարդար է, և նրան այլևս ոչ ոք աշխատանքի չի ընդունում: Բոլորն արդեն լավ գիտեն Մերիին, իսկ ինձ ու իմ տղաներին ( ես 5 տղա ունեմ) լավ են ճանաչում ու գիտեն, որ այդ աղջիկն աչք է ունեցել իմ տղայի վրա»- պատմեց ամբաստանյալի մայրը:
Ա. Օսիպյանը նշեց, որ ինքը չի լռելու և պայքարելու է արդարության համար. եթե Վերաքննիչ դատարանը չբավարարեց իրենց բողոքը, հացադուլ հայտարարելով` նստացույց կանի նախագահի նստավայրի մոտ, այնուհետև կդիմի եվրոպական դատարան:
Հետաքրքիր է, որ Օսիպյանի գործին <Հայկական Վարկածի> մասնակցությունից հետո հավանաբար հրապարակայնությունից խուսափելու նկատառումով Դավիթ Օսիպյանի դատավարությունը այլևս ընթանալու է դռնփակ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.