Մայիսի 6-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Ֆրանսուա Գրոսսո փողոցում հայազգի սպանված «օրենքով գողի»` Էդվարդ Մարգարյանի անվան հետ է կապվում Նիցցայի նախկին հոգևոր հովիվ Տեր Վաչեի գործունեությունը, որն այժմ պաշտոնավարում է Ստրասբուրգում: Ըստ լուրերի միաբանը լայն կապեր է ունեցել Նիցցայի ոչ միայն բիզնեսմենների, այլև քրեական աշխարհի հետ:
Մայր Աթոռից տեղեկացրեցին, որ իրոք հոգևորականը ձերբակալված է եղել նշված սպանության հետ առնչվելու կասկածանքով, սակայն ներկայումս ազատ է արձակվել հանցակցության ապացույցների անբավարարության պատճառով: Չնայած դրան, գործի նախաքննությունը շարունակվում է: Մայր Աթոռից ասացին նաև, որ միջադեպը որևէ կերպ չի կարող խոչնդոտել, որ Տեր հայրը շարունակի պաշտոնավարել Ստրասբուրգում:
News.am –ի փոխանցմամբ, Սպանվածը քրեական շրջանակներում հայտնի է որպես «Հոկտեմբերյանցի Էդո»: 39-ամյա էդոյի հետ նույն պահին սպանվել է նաեւ քրեական հեղինակություն Աբդուլա Էրզանուկաեւը` «Ավստրիացի Աբդուլա» մականունով:
Նախնական տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել Սուխումիի բնակիչ 40-ամյա Անդո Սարգսյանի տանը: Տանտիրոջ և հյուր եկած Մարգարյանի ու Էրզանուկաեւի միջեւ վեճ է ծագել: Հարեւանները, լսելով աղմուկ եւ կրակոցներ, ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տնից դուրս եկած մի տղամարդու, ով եղել է երկու երեխաների հետ: Ոստիկանական բաժանմունքում ձերբակալված քաղաքացին հայտնել է, որ վեճի ժամանակ նյարդերը տեղի են տվել եւ նա կրակել է իրեն հյուր եկած երկու անձանց վրա:
Մեկ այլ վարկածի համաձայն, Սարգսյանն ի վիճակի չէր լինի միանգամից երկու մարդ սպանել, եւ չի բացառվում, որ «օրենքով գողի» եւ քրեական հեղինակության սպանության հարցում երրորդ անձ է ներգրավված եղել:
Մարգարյանի մարմնից հանվել է 22 մմ-անոց տրամագծով փամփուշտ, սակայն չի պարզվել` արդյոք երկու զոհերն էլ միեւնույն զենքի՞ց են սպանվել, թե` ոչ:
Ըստ տեղեկությունների, սպանված ղազախական ծագմամբ չեչեն գործարար Աբդուլլա Էրզանուկաեւը մի քանի տարի առաջ Ֆրանսիայում քաղաքական ապաստան է ստացել: Նա ապրել է Նիցցայում, եւ պարբերաբար ճամփորդությունների մեջ է եղել: Նա Ֆրանսիայի չեչենական համայնքում ազդեցիկ դեմք էր համարվում եւ հանդես էր գալիս որպես «հարց լուծող»:
Ինչ վերաբերում է «Հոկտեմբերյանցի Էդոյին», ապա, ըստ շրջանառվող լուրերի, նա թագադրվել է 1997 թվականին հայ «օրենքով գող» Օգանով եղբայրների երաշխավորությամբ, ովքեր այդ ժամանակ հակասության մեջ էին «Դեդ Հասանի» հետ:
Էդվարդ Մարգարյանը երկար ժամանակ ապրել է Բարսելոնայում: Նա Նիցցա էր եկել` կնոջն ու երեխաներին տեսակցելու համար: Որոշ տեղեկությունների համաձայն, «օրենքով գողը» հին վեճ է ունեցել չեչենական խմբավորումների հետ: Նախանցած տարի Էդոն դաժան ծեծի է ենթարկվել նրանց կողմից, սակայն նրան հաջողվել է ողջ մնալ:
Առաջիկա օրերին Էդվարդ Մարգարյանի դին կտեղափոխվի Հայաստան:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.