Ըստ թուրքական «Դողան» գործակալության, Թուրքիայի արտգործնախարարության միջնորդությամբ՝ Տրապիզոնի ոստիկանական բաժանմունք հաղորդագրություն է ուղարկվել, որի համաձայն, հայտնի կավատ Գոհար Կիրակոսյանը պատրաստվում է հայաստանցի աղջիկների նոր խումբ տեղափոխել Թուրքիա։
Հայաստանից Թուրքիայի իրավապահ մարմիններին հաղորդագրությունն ուղարկել է Հայաստանում գործող «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ենոք Շատվորյանը։
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Շատվորյանը, վկայակոչելով հետախուզության աղբյուրները, տեղեկացրել է թուրք իրավապահներին, որ ներկա պահին «Վերջին տիրուհի» մականունով հայտնի կավատ Գոհարն աշխատանքներ է իրականացնում վաճառելու նպատակով Հայաստանից Թուրքիա աղջիկներ տեղափոխելու ուղղությամբ։
«Տեղեկություն է ստացվել, որ նա այստեղ աշխատանքներ է իրականացնում հայ աղջիկներին խաբեությամբ Թուրքիա տանելու և նրանց մարմնավաճառության պարտադրելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ենոք Շատվորյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը զբաղվում է թրաֆիքինգի խնդիրներով: Մեզ հետ զրույցում նա ժխտեց, թե ինքը դիմել է Թուրքիայի որևէ կառույցի, միաժամանակ շեշտեց, որ թուրքերը մեր հարևաններն են, և հենց իրենք են դիմել «Հույս և օգնություն» ՀԿ-ին՝ տվյալներ ստանալու նկատառումով, ինքն էլ տրամադրել է: Այս շատ հետաքրքիր դրվագը, սակայն, Շատվորյանը չմանրամասնեց. թե ինչպես է եղել, որ հենց իրեն են դիմել մեր հարևանները: Եվ արդյո՞ք հասարակական հիմունքներով գործող կազմակերպությունն իրավունք ունի տրամադրելու իրավապահ ոլորտին վերաբերող տվյալներ: ՀԿ-ն է եղել դիմողը, թե՞ տեղեկատվությունն է սխալ: Մի խոսքով, նա ասաց միայն, որ թուրք իրավապահները Թուրքիայի քաղաքացիություն ունեցող կավատ Գոհարի հանցավոր խումբը բացահայտել էին դեռևս 10 ամիս առաջ։ Կավատի համար աշխատող 15 կանայք, ըստ պաշտոնական վարկածի, արտաքսվել էին Թուրքիայից, իսկ Գոհար Կիրակոսյանը ձերբակալվել էր և երկու ամիս կալանված մնալուց հետո՝ ազատ արձակվել։
Շատվորյանը տեղեկացրեց, որ «տիրուհի» Գոհարի զոհերը, ըստ իրավապահների տվյալների, արտաքսվելուց հետո Հայաստան չեն հասել. Քանի որ որևէ սահմանային մաքսակետում նրանց անցումը ձևակերպված չէ: Ինքը՝ Շատվորյանը, կավատի որոշ զոհերի հետ նախկինում առնչվել է:
Իսկ ահա Կիրակոսյանի վերաբերյալ մեզ որոշ տվյալներ փոխանցեցին ոստիկանությունից: Պարզվում է, կավատության մեղադրանքով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հայաստանում, հետո «տիրուհին» ձերբակալվել է Թուրքիայում, և քանի որ նա այդ երկրի քաղաքացի է, չեն հանձնել Հայաստանին, այլ հենց Հայաստանից են նրան առնչվող գործը թարգմանել և ուղարկել Թուրքիա: «Կավատը Հայաստանում չի եղել»,- ասացին ոստիկանության համապատասխան բաժնից:
Ստացվում է, որ կավատն այսօր էլ անարգել աշխատում է, երկրից երկիր մարդիկ է հավաքագրում, տեղափոխում Թուրքիա, դեռ մի բան էլ մեր ՀԿ-ն՝ ի դեմս Շատվորյանի, զգուշացում է ուղարկում հարևան երկրին, թե խումբ են բերում ձեզ մոտ, իսկ մեր իրավապահները կարծես ուղտի ականջում քնած լինեն: Մինչդեռ հավաքագրումը տեղի է ունենում Հայաստանում, տանում են մե՛ր կանանց ու աղջիկներին… Փաստորեն՝ ինչ-որ ցանց է գործում, հետո՞ ինչ, որ «տիրուհի» Գոհարը Հայաստանում չի լինում: Նա փաստացի գործում է մեր երկրի տարածքում և գուցե գործում է բարձր հովանու՞ ներքո:
Ռուզան Ավոյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.