«Առավոտ». Օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Ինչպես հայտնի է, մեկ շաբաթ առաջ Սիրիայի Հուլա քաղաքում տեղի է ունեցել խաղաղ բնակիչների զանգվածային կոտորած, որի արդյունքում զոհվել է առնվազն 108 հոգի, այդ թվում` 34 երեխա: Շատ դեպքերում զինված մարդիկ պարզապես մտնում էին Հուլայի բնակիչների բնակարանները և «Կալաշնիկով» ավտոմատներից գնդակահարում ամբողջ ընտանիքների: Հայաստանում այդ ողբերգությունը, որքան հասկանում եմ, հետաքրքրության չի առաջացրել` ոչ առանձնապես արծարծվել է, ոչ էլ քննարկվել: Դե, իհարկե, մեզ համար շատ ավելի հետաքրքիր է, թե քանի անգամ փռշտաց այս կամ այն նորընտիր կամ «հինընտիր» պատգամավորը: Նույնիսկ այն, որ Սիրիայում ապրում է մի քանի տասնյակ հազար հայ, չի կարող մեր ուշադրությունը շեղել պատգամավորների փռշտոցներից և բևեռել մեր ուշադրությունը այդ` մեզնից ոչ այնքան հեռու գտնվող երկրի վրա: Ինձ համար Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հետաքրքիր են նաև նրանով, թե ինչպես են այս հարցում տրամագծորեն հակառակ շահեր հետապնդող կողմերը` Արևմուտքն ու Ռուսաստանը, ասում ճշմարտության ուղիղ կեսը` այն կեսը, որն իրենց է ձեռնտու: Մի կողմն ակնհայտորեն ուզում է Ասադի ռեժիմը տապալել` կիրառելով տարբեր տեսակի պատժամիջոցներ և, եթե պետք լինի, նաև ռազմական ուժ: Ճիշտն ասած` լավ չեմ պատկերացնում, թե ինչու են հատկապես Միացյալ Նահանգները դրան ձգտում, որովհետև դեռևս փաստ չէ, որ Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում իշխանության կգան ԱՄՆ-ին ավելի ձեռնտու իշխանություններ: Դե, իսկ Ռուսաստանն էլ «կպած» ցանկանում է պահպանել բռնապետական Ասադի ռեժիմը, քանի որ ունի դրա հետ կատարյալ «մենթալային» համապատասխանության և, բնականաբար, սերտ ռազմական ու տնտեսական համագործակցություն: Սակայն Ռուսաստանը չի կարող ընդհանրապես անուշադրության մատնել զանգվածային սպանությունները և «հանուն քաղաքավարության» երբեմն թեթևակի կշտամբում է` «լավ չես ասում, Բաշար ջան, ախպեր ջան», բայց երբ խոսք է գնում պատժամիջոցների մասին, սարի պես կանգնած է Բաշարի մեջքին:
Արևմուտքը, հիմնվելով Հուլայում սպանդից փրկվածների վրա, պնդում է, որ հարձակվողները շիա են և ալավի, այսինքն` հենց այն աղանդից են, որին պատկանում է Ասադի ընտանիքը, և, հետևաբար, այդ գրոհայինները չեն կարող կապ չունենալ Սիրիայի իշխանամետ խմբավորումների հետ: Հետաքրքիր է, որ սպանդը պատկերող սիրողական կադրերը ուղեկցվում են «Ալլահ աքբար» բացականչություններով, սակայն պարզ չէ` դրանք արտասանում են դահիճնե՞րը, թե՞ զոհերը: Ընդ որում, CNN-ը շատ պրոֆեսիոնալ ձևով մոնտաժում է վիրավոր երեխաների կադրերը ռուս դիվանագետների պատկերների հետ, որտեղ նրանք դեմ են արտահայտվում Սիրիային պատժելուն: Ռուսներն էլ իրենց հերթին ուշադրություն են հրավիրում, որ Հոմս գավառում և Հուլայում մասնավորապես ապրում են ոչ միայն խաղաղ բնակիչներ, և ընդհանրապես ընդդիմությունը Սիրիայում, մեղմ ասած, անզեն չէ:
Բոլոր դեպքերում` հավատալ գերտերությունների «իդեալիստական» հայտարարություններին և ենթադրել, թե նրանց հուզում են սպանված երեխաները, ինքնին շատ մեծ իդեալիզմ կլիներ»:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.