Լոռու մարզում ձերբակալվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանը և նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանը: Նրանք կասկածվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:
Դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 23-ի հարուցվել է քրեական գործ` հիվանդանոցի վիրաբույժի ու ռենտգենաբանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, շտապ բուժօգնության ուղեկցությամբ ողնաշարի գոտկային շրջանի և կրծքավանդակի սալջարդ ախտորոշմամբ Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ Վ. Մարկոսյանը, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում մահացել է:
Ըստ քրեական գործի նյութերի` 2011թ. հոկտեմբերի 11-ին Վ. Մարկոսյանն իր բնակարանի շքամուտքում անզգուշաբար ընկել է` ստանալով մարմնական վնասվածքներ: Հաջորդ օրը` ժամը 14:00-ի սահմաններում, ահազանգել է շտապ բուժօգնություն և տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է. «ձախից 9-րդ կողի մեկ կոտրվածք և թոքերի տուբերկուլյոզ»: Բժշկական կենտրոնում ախտորոշումից և ցավազրկող դեղամիջոցներ ներարկելուց հետո Վ. Մարկոսյանին առաջարկվել է դիմել մասնագիտացված բժշկի` թոքաբանի: Սակայն տուն վերադառնալով Վ. Մարկոսյանի վիճակը վատացել է և նույն օրը` ժամը 23:10-ին, կրկին հիվանդանոց տեղափոխվել, որտեղ և մահացել է:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վ. Մարկոսյանի մոտ կոտրված է եղել ոչ միայն մեկ` 9-րդ կողը, այլև` 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կողերը: Հայտնաբերվել է նաև պլևրայի պատռվածք, ներքին օրգանների արյունահոսություն, որն էլ Վ. Մարկոսյանի մահվան պատճառն է հանդիսացել:
Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է հիվանդանոցում Վ. Մարկոսյանի ախտորոշման թերի լինելը: Մասնավորապես` ռենտգեն հետազոտությամբ նրա կողերի 4 կոտրվածքները բժիշկ-ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից չի հայտնաբերվել, իսկ բուժող բժիշկ, վիրաբույժ Գ. Իլոյանի կողմից հիվանդը դինամիկ հսկողության տակ չի պահվել, կրծքավանդակի ռենտգենային լուսանցում թոքերի լսում, ընդհանուր հետազոտություններ չեն կատարվել, Վ. Մարկոսյանը համապատասխան բուժում չի ստացել, որի հետևանքով վերոհիշյալ զարգացած բարդություններից էլ հիվանդը մահացել է:
Դեպքի առթիվ 2012թ. մարտի 23-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանի և նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով Վ. Մարկոսյանին անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.