«Առավոտ».Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Անցած շաբաթ հրապարակված ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցը` Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, բավականին կոշտ էր և գրեթե չէր պարունակում մեր իշխանություններին քաջալերող «ավանսներ»: Բնականաբար, դա եվրոպացիների միասնական դիրքորոշումն է` ոչ միայն Հայաստանի այլև ընդհանրապես մեզ նման երկրների նկատմամբ չտալ որակումներ «ազատ», «ոչ ազատ», «արդար» «ոչ արդար», այլ ներկայացնել բոլոր թերությունները որոնք նկատել են դիտորդները, կամ որոնց մասին ահազանգել են ընդդիմադիրները: Շատ հնարավոր է, որ այդ զեկույցը դուր չգա ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը: Վերջինս, հավանաբար, կցանկանար, որ եվրոպական կառույցները հայտարարեին, որ նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Իսկ իշխանությունն ուզում է, որ այդ զեկույցներում ավելի ցայտուն արտացոլվեին այն դրական տեղաշարժերը որոնք իսկապես նկատվել են նախորդ խորհրդարանական և, առավել ևս, նախագահական ընտրությունների հետ համեմատած: Բայց եվրոպացիների այս դիրքորոշումը, կարծում եմ, ի վերջո օգտակար է մեր պետությանը, քանի որ պարտադրում է բոլոր քաղաքական ուժերին կենտրոնանալ երկու կարևորագույն խնդիրների վրա, որոնք են` ա/ ընտրացուցակները, և բ/ ընտրողների վրա ճնշումները: Հենց այդ երկու կետերն են նշված ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցում` որպես առանցքային:
Առաջին խնդրի լուծման ճանապարհները կարելի է պատկերացնել` ի վերջո, նաև դրա համար են այն գումարման Ազգային ժողովում հավաքվել այդքան մեծ թվով խելացի և արդար ընտրություններով շահագրգռված գործիչներ, որպեսզի միասին խելք խելքի տան և մշակեն ցուցակները մաքրելու արդյունավետ մեխանիզմներ: Չեմ կարծում, որ այս հարցում իշխանությունը, տվյալ դեպքում` ոստիկանությունը ընդառաջ չգնա ընդդիմադիր և ոչ այնքան ընդդիմադիր պատգամավորների ցանկություններին:
Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա այստեղ ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ է հնարավոր անել, եթե չլինի քաղաքական կամք: Որովհետեւ ինքնին «ճնշումներ» հասկացությունը հստակ չէ: Եթե, ենթադրենք, դասղեկը ծնողական ժողովի ժամանակ կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին, դա, անշուշտ, ճնշում է, որովհետև երեխաները և, հետևաբար, նաև ծնողները կախում ունեն դասղեկից: Ընդհանրապես, պետական հիմնարկների ղեկավարները, ինչպես նաև շատ դեպքերում` մասնավոր ընկերությունների սեփականատերերը կախման մեջ են ուժային, հարկային, մաքսային և այլ նման կառույցներից, և այս դեպքում անհնար է տարբերակել, թե որն է բացահայտ ճնշումը, որը` ընկերական հորդորը, իսկ որը` պարզապես գործնական շահերի համադրումը: Իսկ երբ ընդդիմադիրն ասում է` նա, ով մեզ հետ չէ, տականք է, նա, ով չի պահանջում նախագահի անհապաղ հրաժարականը և արտահերթ ընտրություններ, նա ծախված է իշխանություններին, եթե դու ինձ չմիանաս, ես քեզ կոչնչացնեմ, դա կարելի՞ է ճնշում համարել:
Ի դեպ, ի՞նչ եղավ անհապաղ հրաժարականի, իմպիչմենտի և արտահերթ ընտրությունների հարցը: Դա շարունակո՞ւմ է մնալ որպես «չծախված լինելու» թեստ: Թե՞ կարելի է, այնուամենայնիվ, 9 ամիս սպասել»:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.