Այսօր «Վարկած» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Ռուբեն Այվազյանը տեղեկացրեց, որ իր հայրը` Լև Այվազյանը, 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժին տեղափոխվելուց 24 ժամ անց կլինիկական մահ է տարել, այնուհետ վերակենդանացել է, ապա՝ մահացել: Նա մեղադրում էր բժիշկ Տիգրան Այյանյանին, որն, ի դեպ, կամավոր ներկայացել էր այսօրվա հանդիպմանը:
Նախ նշենք, որ այս թեմայի հետ կապված բավականին հետաքրքիր արձագանքներ եղան իրավասու կառույցների կողմից: Ի վերջո որոշեց այս ծանր բեռը թողնել գլխավոր մեղավորի`բժիշկի ուսին.
Այվազյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետի թիվ 10/Ա-2825 ուղեգրով հորը տրվել է անվճար բուժման հնարավորություն թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժնում. «Պայմանավորվածության համաձայն, սրտաբանական բաժնում հորս «բուժող» բժիշկ նշանակվեց Տիգրան Կարենի /ազգանունը անհայտ/, որն առանց որևէ հետազոտության՝ որոշեց, որ իբր որովայնի շրջանում առկա է 15-20 լիտր հեղուկ: Բժիշկ Տիգրանը չունենալով ուրոլոգի կամ նեֆրոլոգի համապատասխան որակավորում՝ սկսեց հորս օրգանիզմի ջրազրկումը: Հորս նշանակվեց մեծ քանակության ջրազրկող ֆուրասեմիդ: Այվազյանը պնդում էր, որ իր հայրը հիվանդանոց ինքնուրույն է գնացել, սակայն մեկ օրվա ընթացքում վատացել է ինքնազգացողությունը ,թուլացել են նրա ձեռքերն ու ոտքերը:
Ես բողոքեցի, որ ֆուրասեմիդի չափաբաժինը պակասեցվի, հորս նշանակվի այլ դեղորայք: Սակայն բժիշկն ասաց, որ բացի ֆուրասեմիդից՝ այլ ներերակային դեղ չի սրսկվել»,- ասում էր Ռ.Այվազյանը: Նա նաև հայտնեց, որ սխալ բուժման հետևանքով հայրը կլինիկական մահ է տարել, ապա մահացել:
Ըստ Ռուբեն Այվազյանի՝ բժիշկ Տիգրան Այանյանն ու կլինիկայի «տնօրեն» Միքայելը (հետո պարզվել է, որ Միքայելը տնօրենը չէ, այլ բաժնի վերահսկող կամ աշխատակից) աստիճանաբար սպանել են հորը:
Իսկ հերթապահ բժիշկը այլ դեղ է ներարկել՝ հեմոդեզ, և հիվանդը վերակենդանացել է: Սակայն բժիշկն ու «տնօրենը» ժամեր շարունակ պայքարել են հեմոդեզի ներարկման դեմ: Վերջում նրանց հաջողվել է անջատել այդ դեղը:
Բացի դա Ռուբեն Այվազյանը, այլ քայլեր էլ է ձեռնարկել. զանգահարել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ սկզբում ասել են, որ ազատ տեղ ունեն, սակայն իմանալով, որ խոսքը թիվ 3 կլինիկայից հիվանդ ընդունելու մասին է, հայնել են, որ տեղ չկա:
Փաստաբան Այվազյանը դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, առողջապահության նախարարությանը, ոստիկանությանը, դատախազությանը, ԱԽՔ-ին, ՄԻՊ-ին:
Առաջին պաշտոնական պատասխանը Ռ.Այվազյանը ստացել էր ՀՀ կառավարությունից: Ի դեպ, այս հանդիպման մասին տեղյակ էր պահվել առողջապահության նախարարությանը, որի էթիկայի հանձնաժողովում քննվելու է բժշկի հարցը:
Բժիշկ Տիգրան Այանյանն էլ իր մոտեցումներն ուներ. «Ծանր էր, շատ ծանր: Դեռ չպառկեցրած անկողնում, սկսեցինք նրան հետազոտել: Սրտային անբավարարություն էր մոտը, միակողմանի արյան հոսքը չէր ապահովվում»:
Ռուբեն Այվազյանն ասում էր, որ հոր մոտ չէր կարող 15-20 լիտր հեղուկ լինել, իսկ բժիշկն ասաց, որ ամբողջ օրգանիզմում կար մինչև 20 լիտր հեղուկ, այտուցված էր որովայնի շրջանը.«Վերջին 10 օրում հիվանդը նստած է եղել:Առաջին օրը կշռել ենք նրան:1800 մեզ տալուց հետո հիվանդի վիճակը լավացավ, կիսանստած մի քանի ժամ քնեց»,-հավելեց նա:
Բժիշկը նաև ասաց, որ հիվանդի տղայի կողմից արգելվել է հետագայում միզամուղ տալը: Այն հարցին, թե հիվանդատերերի նմանօրինակ արգելքների ժամանակ արդյոք բժիշկն այդ մասին հայտնո՞ւմ է վերադասին, մասնագետների հետ խորհրդակցո՞ւմ է, բժիշկը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չի եղել.«Ես կարողացա համոզել հերթապահ բժշկին, որ նշանակվի հեմոդեզ-ներերակային: Պարզվեց, որ հիվանդանոցում, բացի ֆուրասեմիդից, այլ դեղ չկա: Շտապ 5 րոպեի ընթացքում ճարեցի նշված դեղը, որից հետո հերթապահ բժիշկը կարգադրեց, որ նշված դեղը միացվի կաթիլային համակարգով: Այս գործողություններից հետո ջրազրկումը և առատ քրտնարտադրությունը դադարեց, հայրս վերակենդանացավ»,- ասաց Ռ.Այվազյանը: Իսկ Տիգրան Այյանյանն ասաց.«Կլինիկական մահ չի եղել: Հիվանդատերն իրավացի չէ: Հարցրեք մասնագետներին, թե նման դեպքերում ինչպես կվարվեին նրանք:
Ինքը բերել է հեմոդեզ, մենք միացրել ենք, կաթիլներ չի գնացել»:
Ռուբեն Այվազյանը պնդում է, որ տեղի է ունեցել դաժան սպանություն:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.