Մենք արդեն անդրադարձել ենք լրագրողների հետ հանդիպման ժամանակ «DIY» ակումբի ղեկավար Ծոմակի հայտարարությանը, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության կողմից. դրան ի պատասխան նաև դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատասխանին:
Թեման շարունակություն ունի.
Այս կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հաշվի առնելով DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը` հարկ եմ համարում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ. դատապարտում եմ ակումբի սեփականատերերի և նրանց աջակիցների կողմից երևույթի անհարկի քաղաքականացումը և, հատկապես, ՀՅԴ անվան շահարկումը: Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում ձեռք բերել և իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը, ապա խորհուրդ կտամ զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից, առավել ևս, երբ իրենց արդեն հաջողվել է ճանաչում ձեռք բերել իրենց ավելի «հարազատ միջավայրում»:
Իբրև Ազգային Ժողովի պատգամավոր, բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը` որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա: Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ անձնական երաշխավորությունը կամ գրավը որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ հանդես գամ թե՛ օրենսդրական առաջարկների ձևով, և թե՛ մասնավոր դեպքերում:
Դրական համարելով դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց կիրառելու որոշումը` հույս ունեմ, որ Հայաստանի իրավական համակարգը, ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում ի զորու կլինի երևույթին տալ իրավական ճշմարիտ գնահատական:
Ուստի առաջարկում եմ չփորձել ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.