Ապրիլի 20-ից 23-ը Երևանում կլինի գրքին նվիրված միջոցառումների իսկական հրավառություն: Երևանում մեկնարկում է «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակին» նվիրված տոնական հանդիսությունների հիմնական մասը:
Ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի և գրքերի շնորհանդեսներ, քանդակի բացում և որ ամենակարևորն է՝միջոցառումների գագաթնակետը համարվող Մատենադարանի հարակից տարածքում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցման շքեղ հանդիսություն:
Միջոցառումների ծրագրերն առավել մանրամասն այսօր ներկայացրեցին «Հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակի միջացառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Վիգեն Սարգսյանն այդ միջոցառումների շարքից առանձնացրեց ապրիլի 22-ին աշխարհահռչակ տենոր Արնդրեա Բոչելիի Ազատության հրապարակում նախատեսված մենհամերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական կամերային և «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ:
«Դա մի յուրօրինակ երաժշտական ողջույն է Իտալիայից, որը հայոց գրատպության օրրան է եղել: Գիտենք, որ առաջին հայ գիրքը՝ Ուրբաթագիրքը տպագրվել է Վենետիկում 1512թ-ին»,-ասաց նա, ապա շարունակեց, որ ապրիլի 21-ին Գաֆէսճյան կենտրոնում կբացվի «ArmBookExpo» գրքի ցուցահանդեսը, որտեղ նաերկայացված է Հայաստանում և աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերեն և բազմալեզու գրականությունը, որն ի դեպ ամբողջությամբ կնվիրաբերվի Հայաստանի ազգային գրադարանին:
Ապրիլի 22-ին, նրա խոսքով, Երևանը կվերածվի մեծ տոնական հրապարակի, որի տարբեր հատվածներում, պուրակներում, հրապարակներում, և երևանցիների սիրված վայրերում օրվա տարբեր ժամերին տեղի կունենա համերգներ, ներկայացումներ ու տոնական հանդեսներ:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Հայաստանում կլինեն աշխարհի ավելի քան 30 երկրների պատվիրակներն ու 5 տասնյակից ավելի պատվո հյուրեր:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ արդեն իսկ իրականացված միջոցառումներին՝ նշելով, որ Հայաստանը դեռևս անցյալ տարվանից սկսել է ակտիվ մասնակցել միջազգային ցուցահանդեսների՝ Ժնև, Պեկին, Վարշավա, Փարիզ, Սալոնիկ, Ֆրանկֆուրտ, Լոնդոնը և այլն: «Հաջորդը արդեն հայ տպագրությանը նվիրված ցուցահանդեսներն էին, որին վերաբերող առաջին համաժողովը տեղի է ունեցել Ալեքսանդրիայում, ակտիվ լայնածավալ միջոցառումներ եղան Վենետիկում՝ հայկական տպագրության 500-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների մեկնարկը տրվեց հենց այստեղից»,-ասաց նա և շարունակեց արդեն իսկ կայացած միջոցառումների շարքը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին հավատացրեց, մայրաքաղաքը պատրաստ է ընդունել միջոցառման բոլոր հյուրերին, քաղաքապետերին, հեղինակավոր կազմակերպության անդամներին: Ըստ նրա, քաղաքապետարանն իր աշխատանքային թիմով նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարել է՝ շատրվանների, լուսավորման, ձևավորումների մասով, և միջոցառումները կսկսվեն արդեն ապրիլի 20-ին։
Քաղաքապետը նշեց, որ ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլ վարչական բոլոր 12 շրջաններում էլ միջոցառումներ կանցկացվեն: Կլինեն նաև գրքի վաճառքի համար հատուկ հատկացված տեղեր:
«Ապրիլի 22-ին մեր ներողամտությունը կհայցենք վարորդներից, քանի որ որոշ փողոցներ ժամանակ ատ ժամանակ փակվելու են»,-զգուշացրեց Տարոն Մարգարյանը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.