Ինչպես տեղեկացնում է «The Associated Press»-ը, Թուրքիան սկսել է հին հայկական տաճարի և եկեղեցու պահպանության նախագիծ, որը դիտարկվում է որպես հարևանի հետ հաշտեցմանն ուղղված գործողություն: Հայերն ու թուրքերը արդեն երկար տասնամյակներ ներքաշված են ծանր վեճերի մեջ` նախորդ տարիների ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունների պատճառով: Հարաբերությունները կարգավորելու բոլոր ջանքերը հանդիպում են խոչընդոտների` Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով. Ադրբեջանը Թուրքիայի մերձագույն մուսուլմանական դաշնակիցն է:
Թուրքիան, սակայն, հայտարարում է , որ քայլ է կատարել Հայաստանի հետ կապերի բարելավման նպատակով և արդեն վերականգնել է Վանա լճի ժայռոտ կղզում տեղակայված Աղթամարի եկեղեցին` Արևելյան Թուրքայում: Թուրքիան նաև թույլ է տվել տարեկան մեկ անգամ հոգևոր ծես կատարել եկեղեցում` որպես քայլ ուղղված Հայաստանին և Թուրքիայի հայ էթնիկ փոքրամասնությանը:
Մշակույթի նախարար Էրթուգյուլ Գյունայը երեքշաբթի հայտարարել է, որ նախագիծը սկսել է Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ գործընկերությամբ և ուղղված է տաճարի և Անիի Փրկչի եկեղեցու մնացորդների պահպանությանը` Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքից 40 կմ հեռավորության վրա:
Համաձայն Նյու Յորքում տեղակայված WMF-ի Անին հանդիսանում է աշխարհի 10-րդ դարի ամենանշանավոր ու մեծ քաղաքներից մեկը, որը հայտնի եղել իր հարյուրավոր կրոնական, պալատական, ամրաշինական և այլ կառույցներով: Այսօր այն լքված է, իսկ քաղաքի նշանավոր շինությունների մնացորդները գտնվում են խոցելի վիճակում:
Հնավայրը, գտնվելով սեյսմիկ գոտում, 1996թ. գրանցվել է Համաշխարհային վտանգված հուշաձանների ցուցակում:
ՙԱնին, որը ունի համաշխարհային նշանակություն, այսօր մասնավորապես ենթարկված է բարդ մարտահրավերների՚, — ասել է նախարար Գյունեյը: ՙՄենք հուսով ենք, որ նոր կյանք տալով երբեմնի հոյակերտ կառույցների մնացորդներին` ինչպիսին են Անիի Մայր տաճարն ու եկեղեցին, կկարողանանք նոր տնտեսական հնարավորություններ ապահովել այս շրջանում՚: Թուրքական կառավարությունը վերջերս ավարտել է հենց հայ-թուրքական սահմանին գտնվող Տիգրան Հոնենցի եկեղեցու և Մանուչեի մզկիթի վերականգնումը, որը եկեղեցուց մզկիթի էր վերածվել սելջուկ թուրքերի կողմից` Անիի գրավումից հետո:
Անին երկար ժամանակ համարվում էր ռազմական տարածք, որն աստիճանաբար ապառազմականացվեց Խորհրդային Միության փլուզումից հետո: Այսօր այն գրավում է զբոսաշրջիկների` աշխարհի բոլոր կողմերից:
ՙՊահպանությանն ուղղված նոր աշխատանքները 1-ին հերթին նպատակ ունեն ամրակայել Անիի Մայր տաճարն ու Փրկչի եկեղեցին` ստորգետնյա ցնցումներից՚,- ասել է WMF-ի նախագահ Բոննի Բուրնհեմը:
ՙՄայր տաճարը, որը կառուցվել է Հայաստանի Բագրատունիների թագավորության գլխավոր ճարտարապետ Տրդատի կողմից, ով նաև, ինչպես ենթադրում են, վերակառուցել է Ստամբուլի հսկա Այա Սոֆիայի տաճարի գմբեթը 10-րդ դարավերջին տեղի ունեցած երկրաշարժից հետո, համարվում է հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց՚, — հայտնում են WMF-ից: Երկրաշարժերն ամբողջովին ավերել են տաճարի կենտրոնական գմբեթը, ինչպես նաև հյուսիս-արևմտյան անկյունը:
Բոննի Բուրնհեմն իր հայտարարության մեջ ասել է, որ տաճարն ու եկեղեցին տուժել են նաև երկրաշարժերից, ինչպես նաև 1930թ. տեղի ունեցած կայծակի հզոր հարվածից փլուզվել է կառույցի հարավ-արևելյան մասը:
Անձևաջրերն ու ձնհալը սրբել են տաճարի փլուզված գմբեթն ու վնասված եկեղեցին` մաքրելով աստվաշածնչյան թեմաներով որմնանկարները`հին հայկական մշակույթի նշանավոր հուշարձանները: Պողպատե ստրուկտուրան ներկայումս պաշտպան է հանդիսանում` ճաքերով պատերը փլուզումից փրկելու համար:
Սակայն որոմնանկարների որոշ պատկերներ դեռևս պահպանվում են, որոնք գունազրկվում են. դրանցից մի քանիսը պատկերում են աստվածաշնչյան թեմաներ, մյուսները` առյուծներ, թռչուններ և այլ կենդանիներ, որոնք հավատցյալներին հիշեցնում են այն մասին, որ եկեղեցին դա դրախտի մի մաս է:
Բոննի Բուրնհեմն ասում է նաև, որ երկար ժամանակ միջազգային մտահոգություն կար Անիի առանձնահատուկ ավերակների և դրանց խիստ վատ պահպանության պայմանների վերաբերյալ. մենք հույս ունենք, որ այս աշխատանքները նոր ժամանակաշրջան կբացեն այս կարևոր հնավայրի կյանքում:
Ըստ Հիմնադրամի, Անին իր ոսկե դարն է ապրել 10 դ. 2-րդ կեսին, երբ դարձավ Բագրատունյաց թագավորության քաղաքական ու առևտրային կենտրոնը: Բրագավաճման շրջանում Անիի բնակչությունն անցնում էր 100 հազարից: 11-րդ դարի կեսերից Անին սկսեց անկում ապրել` ներքին երկպառակությունների, երկրաշարժերի և տարբեր խմբերի կողմից զավթումների պատճառով, ներառյալ նաև թուրք սելջուկներին:
Մշակույթի նախարարը չասեց այն մասին, թե արդյոք վերանորոգումից հետո Թուրքիան թույլ կտա աղոթել եկեղեցում: Չորեքշաբթի օրը Թուրքիայի մշակույթի նախարարությունը չի հրապարակել նաև նախագծի արժեքը, որին WMF-ից բացի աջակցել է նաև ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամը:
ՙԱնադոլու կուլտուր՚ հասարակական կազմակերպության տնօրեն ՕսմանԿավալան, որն համակարգում է WMF-ի հետ գործընկերությունը, տեղեկացնում է, որ միայն ներկայումս տարվող նախապատրաստական աշխատանքների արժեքը մոտավորապես կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար կամ 672 հազ. եվրո: Նա նաև ասում է, որ վերականգնումը հավանաբար կսկսվի ոչ շուտ 2012-ից և կտևի 4 տարի:
ՙԱյս նախագիծը կարևոր է նրանով, որ կպահպանի համախարհային մշակութային ժառանգությունը՚, — չորեքշաբթի օրը ասել է Կավալան. բայց լինելով սահմանամերձ, այն կարող է կամուրջ հանդիսանալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու համար: Հայերը հայտարարում են, որ 1-ին աշխարհամարտի տարիներին մոտ 1,5 մլն հայեր են սպանվել Օսմանյան թուրքերի կողմերից, որը նրանք անվանում են 20-րդ դարի 1-ին եղեռնը: Թուրքիան վիճարկում է սա` ասելով, որ զոհերի քանակը ուռճացված է, որ այդ զոհերը հետևանք են քաղաքացիական պատերազմի և ներքին հուզումների, քանի որ Օսմանյան կայսրությունը կործանման եզրին էր:
- 18:20Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են՝ որքան զինտեխնիկա են ստացել Ռուսաստանից
- 17:00Սամցխե-Ջավախքում հոգևորականի կողմից անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը կուսումնասիրվեն Վատիկանում
- 18:15Ստամբուլը կունենա ամենամեծ հնարավորություններով օդանավակայանն աշխարհում. Էրդողան
- 14:21Անկարայում սպանդի հրամանը Էրդողանն է տվել. թուրք սյունակագրի ուշագրավ հոդվածը
- 12:35Շարքային ադրբեջանցիները չեն ցանկանում պատերազմել հայերի հետ. «Մենք պատրաստ չենք պատերազմի»
- 17:46Ադրբեջանցիները պահանջում են ՊՆ-ից չթաքցնել զոհերի իրական քանակը
- 13:10Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից. Էդվարդ Նալբանդյան
- 10:37Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, մտածե՞լ եք. ադրբեջանցի քաղաքագետ
- 12:25Արցախի հարցում հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի. Azatutyun.am
- 17:17Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը խուճապ է առաջացրել Ադրբեջանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.