ՀՀ-ի 41 ընտրատարածքներում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուների շուրջ արդեն իսկ նոր ինտրիգների ու խմորումների ալիք է բարձրանում: Լավ տղերքը ձեռքները մինչև արմունկները «քշտած» փորձում են բոլոր «օկրուգներում» էլ լավ գործ արած լինել, թե հարազատ կուսակցության, ու թե՝ տվյալ տարածքի մեծամասնական ընտրակարգով հայտ ներկայացրած թեկնածուի համար: Իսկ նրանցից շատերի համար պատգամավորի մանդատ ունենալը, և՛ թասիբի, և՛ պրինցիպի հարց է: Թեև խայտառակ բան է, որ թասիբը, նամուսն ու պրինցիպը օգտագործվում են ոչ այն իմաստով ու նպատակին հասնելու համար գործի է դրվում դեմագոգիական հնարքներն ու սադրանքները:
Մի խոսքով, չխորանալով, հասարակության համար արդեն զզվելի ու անտանելի դարձած այս կամ այն քաղաքական գործիչի լիրիկական բնույթի առատ խոստումների ու Աղայանի հեքիաթները հիշեցնող դրվագների մեջ, միանգամից ասենք, որ Հայաստանի գրեթե բոլոր ընտրատարածքներում մեծամասնական կարգում «բոյ բեզ պրավիլի» -ն սկսված է…
Այս ֆոնի վրա բավականին լուրջ, և թեժ զարգացումներ են հասունանում հատկապես թիվ 23 և 25 ընտրատարածքներում, ուր հիմնական «կռիվը», (գուցեև նախապես պայմանավորված), ընթանալու է հիմնականում դեռևս կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Այսպես, թիվ 23 ընտրատարածքում, ուր առաջադրված թեկնածուները հինգն են՝ Կարեն Բոթոյան ՕԵԿ, Պետրոս Համբարձումյան անկուսակցական, Վարդան Ջհանգիրյան (Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը) ՀԱԿ, Էդուարդ Սահակյան ԲՀԿ, Սմբատ Սիմոնյան անկուսակցական իրար դեմ պայքարելու են, խաղի ոչ նախատեսված կանոններով:
Արդեն իսկ երևում են առաջին ծիծեռնակաները. այս ընտրատարածքի հետ կապված, արդեն իսկ մեծ «բազար» է սկսվել ՀԱԿ առաջնորդ ԼՏՊ-ի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ոչ թե՝ ԱԽՔ Բաղդասարյանի, այլ ՀՀԿ-ի ղեկավարության միջև, քանի որ Կարեն Բոթոյանը իրականում գիտակցական և «ծագումնաբանական» ոչ մի կապ չունի ՕԵԿ-ի հետ: Ավելին, Կարեն Բոթոյանի տանիքը «Եւրոպա» ընկերության հայտնի Սերգեյ Մանուկյանն է`շինանյութի Սերգեյ, որի կապերը գնում — հասնում են դեպի ուժային լուրջ կառույցներ, դրա հետ մեկտեղ քրեական լուրջ հեղինակությունների շրջանակ`ընդ որում, ոչ միայն ՀՀ- ի, այլև ՌԴ-ի և արտերկրի: Կարճ ասած, ԲՀԿ գումարած ՀԱԿ, միասնությանը այստեղ պետք է ջանք ու եռանդ չխնայի շինանյութի Սերգեյի փեսա`Կարեն Բոթոյանին, այսինքն՝ «մաքուր» իշխանական թեկնածուին խաղից դուրս մղելու համար: Գործարար Սերգեյ Մանուկյանը, այս պահին կոպիտ ասած «վիզ» է դնում իր փեսային խորհրդարան ուղարկելու համար, թեկուզ ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին ապացուցելու, որ Կարեն Բոթոյանի ծննդավայր Վարդենիս քաղաքից, Վարդենիսցի Սմբատ Սիմոնյանը, ով ի դեպ, ԲՀԿ տարծքային կառույցի ղեկավարն է, այլ ոչ թե անկուսակցական ինչպես ներկայացված է, ի վիճակի չէ իշխանական պրոյեկտի դեմ որևէ «խաղ տալու»:
Իսկ թե ինչ դուրս կգա, այս անհասկանալի, ու ինչ-որ տեղ նաև լավ էլ տեղը- տեղին ծրագրված խաղից, առայժմ կարծիք հայտնելուց ձեռնպահ կմնանք, քանի դեռ պատգամավորության թեկնածուների, ու նրանց «պապաների» միջև առաջին ռաունդը դեռ ավարտված չէ:
Ի դեպ մեկ երկու խոսք էլ երկրորդ պլանի խաղացողների մասին. ԲՀԿ-ի թեկնածուն՝ Էդուարդ Սահակյանը Սևանի Ապակու ( Կապրոնի) գործարանի տնօրենն է և սևանցիների կարծիքով այն տարիքում, որ արդեն կորցրած պիտի լինի մտածելու ու գործելու ողջ կարողությունները: Բացի այդ նա իր տան շեմին սպանված Արարատցի հեղինակություն Մարզոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի ազգականն է: Իսկ ինչ վերաբերվում է թիվ 25 ընտրատարածքին, ապա այստեղ խորհրդարանական ընտրություններն այնքան էլ կարևոր չեն, մեծ հաշվով, կռվախնձորը Կոտայքի մարզպետի աթոռն է:
Լուրեր են պտտվում, որ գործող ԲՀԿ-ական պատգամավոր Մխիթար Հարությունյանը, որի սանիկ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը, առաջադրվել է թիվ 25-ում, ամեն գնով մանդատ է ձեռք գցելու, ոչ թե նրա համար, որ իր ապագան առանց պատգամավորական մանդատի չի պատկերացնում, այլ միայն նրա, որ վերջինս իր ԲՀԿ-ական մանդատի գնով` այսինքն հաղթանակած ձայների հաշվին իրականություն դարձնի Մխոյի մանկության երազանքը, ու վերջինիս նստեցնի մարզպետի աթոռին:
Սա իհարկե ԲՀկ-ական հովերի մասով, իսկ ինչ վերաբերվում է նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ ՀԱԿ- ական Սասուն Միքաելյանին ու ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանին, ապա այս երկուսի միջև հիմնական սկանդալը գնալու է փողի ու ռեսուրսի արանքում, քանի որ ըստ ճշտվող լուրերի Մանուկ Վարդանյանն արդեն իսկ իր քսակը բացել է ու…տակն ու վրա է արել թիվ 25-ի խաղացողների խաղաթղթերը, որոնց հաշվարկները բոլորովին այլ ուղղությամբ էին գնում, ինչի մասին կխոսենք մոտ ապագայում` ներկայացնելով նաև մերօրյա հերոսների տեսակետները:
Անի Սուլթանյան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.