Ժամանակ. Խորհրդարանի առաջիկա ընտրության առանձնահատկություններից մեկը դառնում է այն, որ բազմաթիվ լրագրողներ ներգրավվում են թե՛ կուսակցությունների համամասնական ցուցակներում, թե՛ մեծամասնական ընտրակարգով են փորձում առաջադրվել:
Մեր գործընկերներին իհարկե մաղթում ենք հաջողություն իրենց նախաձեռնություններում և ծրագրերում, առավել ևս, որ նրանց ներգրավումով Հայաստանի քաղաքական դաշտն ու մշակույթը միմիայն կշահեն: Բայց շատերի դեպքում էլ կկորցնի լրատվությունը, պրոֆեսիոնալ լրատվությունը, ինչի պակասը Հայաստանում նկատելի է: Իսկ լրագրության դաշտը Հայաստանում այսօր երկրի վերափոխման գործընթացի կարևորագույն գործիքներից մեկն է, և հետևաբար շատ դժվար է նույնիսկ ասել, թե որն է ավելի ազդեցիկ ու կարևոր երկրի ճակատագրի, նոր Հայաստանի բովանդակային կերտման համար՝ լրագրությո՞ւնը, թե՞ խորհրդարանը: Բոլոր դեպքերում, սակայն, լրագրողների սերտ ներգրավվածությունը խորհրդարանի առաջիկա ընտրությանը երկակի զգացում է առաջացնում: Մեկն այն, որ նրանք էլ փաստորեն տարբեր այլ ոլորտների գործիչների, այսպես ասած` աստղերի ու աստղիկների նման օգտագործվում են ընտրական իշխանական սցենարներում, իսկ մյուսն էլ այն, որ գուցե նրանց ներկայությունը իսկապես դառնա այն կարևոր գործոնը, որը թույլ կտա քաղաքական զարգացումները իմիտացիայից բերել բովանդակության:
Բոլոր դեպքերում, այս իմաստով իրավիճակը շատ է հիշեցնում անկախության առաջին տարիները, երբ հասարակական-քաղաքական գործընթացների առաջին գծում հայտնված մարդկանց շարքում կրկին շատ էին լրագրության ներկայացուցիչները: Ընդ որում` նրանցից շատերը իսկապես լուսավոր կերպարներ էին, անհատներ, որոնք արժեքներ ու մտածողություն էին թելադրում: Իհարկե, կային նաև մարդիկ, որոնք առաջնորդվում էին բացառապես բնազդներով` ընդամենը լրագրողական հմտությամբ փաթեթավորված:
Թե լրագրողի որ տեսակի ներկայացուցիչները կլինեն ավելի շատ ապագա խորհրդարանում, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ լրագրողները կամա, թե ակամա կրկին հայտնվում են քաղաքական գործընթացների առաջին գծում, կարծես թե հուշում է, որ Հայաստանում ժամանակը կրկին բեկումնային է, ինչպես անկախության մեկնարկին, և երկիրը հասել է շրջադարձային հերթական մի փուլի:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.