Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ավարտին ՀՀ նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ներկայացնում են՝ հայտարարությունը ստորև.
Պարո՛ն Նախագահ, ուրախ եմ կրկին Ձեզ հանդիպելու և Հայաստան-ԵՄ օրակարգում առկա հարցերը քննարկելու հնարավորության համար: Մեր նախորդ հանդիպումից ի վեր մի շարք կարևոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնք նոր հանգրվանի են հասցրել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և մենք մեծապես գնահատում ենք Եվրոպական հանձնաժողովի և անձամբ պարոն Բառոզուի ավանդը մեր համագործակցության խորացման գործում:
Միանգամից պետք է նշեմ, որ մեր օրակարգում գտնվող բոլոր հարցերի շուրջ մեզ մոտ առկա է մոտեցումների և հայացքների լիակատար փոխըմբռնում: Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են միասնական արժեհամակարգի վրա, ինչը պայմանավորված է պատմական, մշակութային, կրոնական և լեզվական ընդհանրություններով:
Միաժամանակ ուրախ եմ փաստել, որ մեր հարաբերություններն այսօր զարգանում են վերընթաց կերպով: Այս օրերին Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները թևակոխեցին որակական նոր փուլ. վճռական առաջընթաց ենք արձանագրում մեր հարաբերությունների ողջ սպեկտրով:
Երկուստեք գոհունակությամբ ընդգծեցինք Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը: Այն նոր մակարդակի կբարձրացնի մեր իրավապայմանագրային հարաբերությունները և սերտ համագործակցության ուղնիշներ կսահմանի անվտանգության քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդու իրավունքների, էներգետիկայի և այլ բնագավառներում:
Մեր փոխադարձ հաջողությունների հաջորդ հանգրվանըխորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները մեկնարկելու վերաբերյալ ԵՄ բոլոր անդամ պետությունների միաձայն որոշումն էր, ինչը վկայում է նաև այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունավետության մասին: Եվրոպական Միությունը ՀՀ ամենամեծ առևտրային գործընկերն է, և այս համաձայնագրի ստորագրումն էական ազդեցություն կունենա հետագա ինտեգրման, ներդրումների խրախուսման առումով, ինչպես նաև լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար:
Մենք կարևորեցինք ս.թ. փետրվարի 27-ին Երևանում մեկնարկած ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը: Ակնկալում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, և ընդլայնված հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի ու ԵՄ քաղաքացիների միջև ամենատարբեր ոլորտներում շփումները խթանելու ուղղությամբ:
Ներկայումս ԵՄ հետ մեր քաղաքական երկխոսության հիմնական տարրը մեր ներքին բարեփոխումների և եվրոպական օրակարգի համադրումն է` որպես մեկ միասնական ամբողջություն: Մենք վճռական ենք Հայաստանում խորքային և համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում, և մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաև որպես ԵՄ հետ ծավալվող համագործակցության կարևոր մաս:
Մենք ողջունել և կիսում ենք Եվրոպական միության «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը: Մեր բարեփոխումների իրականացման ուղղությամբ որոշակի ծրագրեր մշակելու գործում առաջնորդվում ենք նաև այդ սկզբունքով: Իմ երախտագիտությունը հայտնեցի Եվրամիությանը Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար:
Մեր հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև ս.թ. մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը` ընտրական գործընթացները կազմակերպել և անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք խորապես գիտակցում ենք ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարևորությունը մեր երկրի հետագա զարգացմանհամար:
Քննարկեցինք նաև մի շարք տարածաշրջանային հարցեր: Պարոն Բառոզուին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Հայկական կողմն այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հարցի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանը: Անկախ Հայաստանում և ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում ընթացող ընտրական գործընթացներից, հայկական կողմը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի շարունակմանը և Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները ավարտելուն, դրանից հետո նոր միայն խոսք կարող է գնալ «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցություններն սկսելու մասին: Բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության և աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռքբերման հետ: Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը:
Հայաստանը մշտապես կարևորել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ուղիղ շփումների և ԵՄ ներկայացուցիչների Ղարաբաղ պարբերական այցելությունների անհրաժեշտությունը: Մենք բազմիցս շեշտել ենք, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողն է և հետապնդում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա հիմնված հասարակարգ ձևավորելու նպատակներ:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.