«Բացառությունները հարգելով՝ ուզում եմ ասել, որ մեր քսան տարիների ընթացքում գլխավոր պատճառը, որ այսօրին ենք հասել, դա այն է, որ 1991 թվականից քաղաքական ղեկի մոտ հայտնվեցին մարդիկ, որոնք մեծամասամբ ստրկամիտ անհատականություններ են: Եվ եթե մոտ ապագայում չկարողանանք ստեղծել հայաստանակենտրոն պետություն, ապա մենք ենթակա ենք սնանկացման և լուծարման», — այսօր Հայաստանի քաղաքագետների միության իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում հրավիրված քննարկումների ասաց «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Ըստ նրա դժբախտություն է, որ մեր երկրում երկար տարիներ քաղաքական դաշտ դասական իմաստով գոյություն չի ունեցել, ուստի դասական լուծումներ փնտրել այդ ճահիճում հնարավոր չէ։ «Այսօրվա քաղաքական դաշտը՝ դրա իշխանական բուրգով և ենթակա ընդդիմադիր կոչեցյալ ուժերով, ենթարկվում է մի մարդու քմաաճույքի, որի անունն է Սերժիկ Սարգսյան» — ասաց Սեֆիլյանը:
Քննարկմանը ներկա էր Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որը մասամբ կիսելով Սեֆիլյանի տեսակետն ասաց. «Ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է սերնդափոխություն, բայց ժամանակները փոխվել են, Հայաստանը չի վերանա որպես երկիր, այլ կդառնա աֆրիկյան սիմվոլիկ պետություն: Իմ մտավախությունն այն է, որ Հայաստանը չդառնա երկրորդական պետություն»։
«Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանն էլ, խոսելով սերնդափոխության և արյունափոխության մասին, ասաց. «Արյունափոխությունը Հայաստանում կլինի միայն հասարակության ներսից: Երբ Սերժ Սարգսյանը հագնում է զինվորական համազգեստ, համազգեստի վրա երևում է նրա արյան խումբը՝ չորրորդ: Իսկ չորրորդ խումբը ունի յուրահատկություն: ՀՀ նախագահը արյուն կարող է ստանալ բոլորից, բայց արյուն տալ որ ոքի չի կարող: Մեր հասարակության մեծ մասը, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման մասնակիցների մեծ մասն, ունի մեկ և երկրորդ խմբի արյուն»։
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով «Հակահամակարգային ընդդիմությունը մեծ հույսեր չի տածում ընտրությունների նկատմամբ: Սակայն կեղծիքներից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը ակտիվ մասնակցությունն է ընտրություններին»: Ըստ նրա Լևոն Տեր-Պետրոսյանը ինստիտուցիոնալ ընդդիմություն է, իսկ «Սարդարապատ»-ն այն մարդկանցով է ներկայացված, որոնք երբևէ չեն եղել իշխանության մեջ։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.