«Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի մայրը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ոստիկանության պետ Վ. Գասպարյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Հակոբյանին, մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանին, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին:
Բաց նամակ
Հարգելի պարոն Սարգսյան,
Ես Արմեն Պետրոսյանի մայրն եմ: Այն Արմեն Պետրոսյանի, ում 2011թ. հոկտեմբերի 16-ին, Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած գտան և այդ փաստի առթիվ հարուցեցին քրեական գործ ինքնասպանության փորձի և ապօրինի զենք պահելու հատկանիշներով:
Որպես մայր ես չեմ հավատում իմ որդու ինքնասպանության վարկածին: Կարող եք ասել, որ ես սուբյեկտիվ եմ այդ հարցում, դրա իրավունքն ունեք, որովհետև ոչ մի մայր չի կարողանում իր որդու կորուստի հետ համակերպվել, ուր մնաց ինքնասպանության փաստի հետ: Ինչ խնդիր ուներ իմ որդին, նա հարուստ երիտասարդ էր, և կառավարում էր «Արայ» խանութների ցանցը, որը ոչ միայն Հայաստանում է, այլև` արտերկրներում: Այսօր ցանկացած երկրի հպարտությունը կարող է հանդիսանալ մի ընկերություն, որը 1988 թվականից գործում է արդար բիզնեսի կանոններով և ստեղծվել է ոչ թե սեփականաշնորհման արդյունքում պետությունից ստացված գույքի բազայի վրա, այլ «ոչնչից»:
Բայց որքան էլ ես այդպես մտածեի, հավատալով մեր երկրի իրավապահների արդարամիտ կեցվածքին, հանգիստ էի այն պատճառով, որ կպարզեն դեպքի իրական մանրամասները և իմ մայրական հոգին կհանգստանա:
Բայց այն, ինչ պարզվեց այս վերջին օրերին, ոչ միայն խառնեց մեր ընտանեկան անդորրը, այլ նաև մի շարք նոր հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները ես և իմ շրջապատը չենք գտնում:
Ինչպես գիտեք, ինչ որ մի «բարեկամ» մեզ ուղարկեց այդ տեսագրությունը, որտեղ որդուս ընկերուհին` Տատյանա Չադենկովան (կամ քաղաքացիական կինը, նրանք պաշտոնապես չեն ամուսնացել) սպանության պատվեր է տալիս ինչ-որ մի Արթուրի, և այն էլ այն ժամանակ, երբ Տատյանա Չադենկովան գտնվում էր Հայաստանում: Ինչու եմ ասում «բարեկամ», որովհետև չգիտեմ, թե այդ անձը մեզ է օգնում, թե իրականում իր սեփական խաղն է խաղում: Հետագա զարգացումներն են, որ սկսեցին ինձ անհանգստացնել:
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Եղիշե Պետրոսյանը news.am-ին տված հարցազրույցում ուղղակիորեն ասել է` «Տեսանյութից էլ է ակնհայտ երեւում, որ այն կրճատած է: Դա 2010թ-ի իրադարձություն է եւ այնտեղ խոսքը դստեր առեւանգման մասին է: Նա ասում է, որ իր երեխային պետք է հետ ստանա, բայց կոնկրետ այլ բան չկա: Պարզ խոսակցություն է տեղի ունենում, եւ ես զարմանում եմ, թե ինչու են դրա տակ այլ ենթատեքստեր փնտրում: Այդ զրույցի ընթացքում կոնկրետ Արմենին սպանելու մասին խոսք լսե՞լ եք: Որեւէ նման բան չկա, բայց ընդհանուր վարկած է: Մենք հիմա ուսումնասիրում ենք եւ մանրակրկիտ քննություն է գնում»:
Իմ տեղեկությամբ, Տատյանա Չադենկովան 2011թ. երկար ժամանակով Հայաստանում է եղել, հարց է ծագում` ինչ էր արել նա, ինչ էր նախապատրաստում: Քննիչին զարմացրել է, որ այդ տեսանյութը 2010 թվականին է եղել, ես չեմ հասկանում, հնարավոր է արդյոք դեպքի նախապատրաստությունը հաջորդի դեպքին:
Տեսանյութը դիտած յուրաքանչյուր քաղաքացի պարզորեն կարող է ասել, որ Եղիշե Պետրոսյանը բացահայտորեն ստում է, ավելին նախաքննական այնպիսի գաղտնիք է բացահայտում, որ կարող է գործի քննության ուղղությունը փոխել: Չէ որ այդ ոմն Արթուրը կարող է նույն կայքէջից տեղեկանալ, թե ինչ հեքիաթ է պատմել Տատյանա Չադենկովան և նույն հեքիաթը պատմել:
Ինչու նախաքննության մարմինը քննություն չի տանում այն ուղղությամբ, թե Տատյանա Չադենկովան Հայաստանի Հանրապետությունում Արմենիս մահվանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում ում հետ է կապի մեջ մտել, ում հետ է շփվել: Արդյոք ստուգվել է, թե քննիչը ընդհանրապես տիրապետում է համակարգչային գոնե նվազագույն գիտելիքների, գիտե, թե ինչ է սկայպը, համացանցը:
Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը և չեմ ուզում անմեղ մարդկանց մեղադրել, բայց կարծում եմ անվիճելի է, որ քննիչը կամ առավել վատ` քննչական բաժնի պետը իրավունք չունի ասելու, որ կոնկրետ այլ բան չկա, դա երեխային առևանգելու մասին է:
Այդ Եղիշե Պետրոսյանի հայտարարությունը, տեսանյութը մեզ ուղարկելը, Տատյանա Չադենկովայի կողմից Արմենիս երեխային տանելու փորձը և դատարանի կողմից նրան հովանավորելը, քննիչի կողմից Տատյանա Չադենկովայի նկատմամբ նույնիսկ ստորագրություն երկրից չհեռանալու մասին չվերցնելը, ինձ հիմնավոր ներշնչում են մի պարզ համոզմունք- մեր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ անձինք կան այս ամենի հետևում: Եթե տեղի է ունեցել սպանություն (ես դրանում համոզված եմ), ապա դա այնպիսի պրոֆեսիոնալ ձևով է արվել, որ փորձագետները չեն կարողանում (կամ չեն ուզում) հակառակն ապացուցել:
Պարոն Նախագահ, ես գիտեմ, որ Դուք կարող եք կանխել ապօրինի հովանավորչությունը, և անձամբ լինել այս գործի արդարացի լուծման երաշխավորը:
Ելնելով վերոգրյալից,
Հայաստանի Հանրապետության նախագահից խնդրում եմ` լինել մեր` ՀՀ քաղաքացիներիս անվտանգության երաշխավորը և հանձնարարել այս գործը պահել պատշաճ ուշադրության ներքո:
ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանապետից և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենից խնդրում եմ`
ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնից վերցնել նշված գործը և փոխանցել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը` պրոֆեսիոնալ քննիչի կամ քննիչների:
Հանձնարարել նախաքննության մարմնին` ուսումնասիրություններ իրականացնել նաև Տատյանա Չադենկովայի Հայաստանյան կապերը` Արմեն Պետրոսյանի մահվանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում, ինչպես նաև պարզել ոմն Արթուրի գտնվելու վայրը և ինքնությունը:
Հարգանքներով
Կարինե Սուքիասյան
23.02.2012թ.
Հետք.am
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.