Թերթի տեղեկություններով, քաղաքական որոշ շրջանակներում սկսել են քննարկել կոալիցիաներ, ալյանսներ ստեղծելու հարցը, քանզի գիտակցում են, որ խորհրդարանի ապագա քարտեզը գծված է, և շատ կուսակցություններ ԱԺ-ում հայտնվելու շանսեր գրեթե չունեն: Իշխանական սխեմային ընդդիմանալու միակ ձևը խոշոր միավորներ ստեղծելն է և հնարավորինս շատ ձայներ տանելը: Հաշվարկը, որ ԱԺ մտնելու են կառավարող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, մյուսներին ստիպում է գնալ ալյանսների: Ըստ այդմ, նման մի ծրագիր է մշակվում «Ժառանգությունում»: Թերթի տեղեկություններով, այս գաղափարի հեղինակը կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն է:
Օրաթերթի աղբյուրը նշում է, որ ծրագրվող համագործակցության հիմքում ոչ թե կուսակցությունների միավորում ստեղծելն է, այլ հանրությանը հայտնի անհատներին անդամագրելը: Հատկապես շեշտը դրվում է Կոնգրեսից և Լևոն Տեր-Պետրոսյանից հիասթափված անձանց վրա, ովքեր առայժմ ոչ մի կուսակցության մեջ չեն, քաղաքականապես ակտիվ անձինք են և գործունեության դաշտ են փնտրում: Նաև նրանք, ովքեր դեռ չեն հեռացել տարբեր կուսակցություններից, բայց հնարավոր է հեռանան: Խոսքը, մասնավորապես, Արարար Զուրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Մարինե Պետրոսյանի, Կարապետ Ռուբինյանի, Ալիկ Արզումանյանի և շատ այլ անձանց մասին է: Ի դեպ, պրն Հակոբյանի քաղաքական ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն էլ այն է, որ նոր ձևավորվող ընդդիմությունը պետք է խորհրդարանական հանրապետության գաղափարի շուրջ միավորվի: Թերթի կարծիքով՝ եթե համագործակցության նման լայն ֆորմատ ձևավորվի, և զգացվի այս ուժի զորությունը, հնարավոր է, որ սրան միանան նաև կայացած կուսակցությունները:
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.