Տարածաշրջանային կացությունը անմիջականորեն լրացնում է տագնապալի բնութագրվելու բոլոր բաղադրիչները: Հալեպում կատարված ականահարումները, զոհերի թիվը, ընտրված վայրերը ավելի են խորացնում Սիրիայի տագնապը` նախանշելով դեպքերի նոր տարողության ահագնացումը:
Սիրիայի զարգացումները անմիջականորեն կանխող ժամանակահատվածում Դամասկոսի հետ Անկարայի աննախադեպ մերձեցումը, ռազմավարական հատուկ գործընկերության համաձայնությունը, երկու կողմերից մուտքի արտոնագրերի դրության վերացումը, առեւտրական եւ տարբեր ոլորտներին վերաբերող մեծաթիվ համաձայնագրերի ստորագրությունը, փաստորեն, մերձեցման տարազի տակ թուրքական թափանցման գործընթաց էին ենթադրում: Այս պայմաններում Սիրիայի տարածքում գործող 40-ից ավելի թուրք սպաների ներկայությունն ինքնին մերձեցումից շատ ավելի հեռու գնացող այլ աշխատանքների հստակ ցուցանիշ է:
Թուրքական «մերձեցման» գործոնը այսպես է արտահայտվում, եւ սա պետք է դիտարկել Անկարայի կողմից հայտարարված «զրո խնդիրներ հարեւանների հետ» կարգախոսը կրող արտաքին քաղաքականության ընդհանուր շրջագծում: Ի վերջո, Սիրիան Թուրքիային հարեւան պետություն է, որի հետ այս ձեւով զրոյի կհավասարվեն գոյություն ունեցող խնդիրները…
Նախադրյալները նախանշում են, որ Անկարայի թափանցողական մերձեցումը քաոսային այլ իրավիճակներ է նախապատրաստում Սիրիայի համար:
Նման մերձեցման քաղաքականությունից զերծ չէ նաեւ Լիբանանը, որտեղ անհանգիստ կացություն է տիրում: Կառավարության նիստերից մեկի ընթացքում արձանագրված անհամաձայնությունը իր տարողությունից դուրս է գալիս եւ հանգում է կառավարության աշխատանքի սառեցմանը: Նախապես, նույնիսկ տարբեր բեւեռներից կազմված դյուրաբեկ կառավարությունների օրերին, եղել են շատ ավելի սուր անհամաձայնություններ, որոնք, սակայն, հազվադեպ էին տանում անել փակուղիների: Այժմ հայտնապես պատրվակի տպավորություն է թողնում պետական նշանակումների առիթով ստեղծված անհամաձայնությունը նման առկախումների հասնելու համար:
Առավելագույն անհամաձայնությունը կարող էր անորոշ թվականով հետաձգել օրակարգի կետը եւ ոչ թե անդամալուծել կառավարության աշխատանքները: Մանավանդ, երբ բազմաթիվ ոլորտների առումով կան կենսական խնդիրներ ուղղակիորեն եւ անմիջական կարգով կապված քաղաքացիների կենցաղի, կարիքների, տարրական իրավունքների հետ:
Թվում է, որ սպասողական հանգրվանում է Լիբանանը, որն իր աշխարհագրական, քաղաքական եւ ընդհանուր համակարգային դրվածքով հասկանալիորեն անմիջական ազդեցություն է կրում Սիրիայում արձանագրվող իրադարձություններից: Ուրեմն, ճիշտ այստեղ է, որ Անկարայի մերձեցման քաղաքականության հետեւանքների հետ հաշվի նստելու խնդրին են դիմագրավում լիբանանյան կողմերը: Հարավային Լիբանանում թուրքական զորամիավորների ինքնաառաջադրվելը, բարեսիրական քողի տակ հիվանդանոցներ կառուցելը, կրթական անվան տակ դպրոցներ վերանորոգելը, մշակութային բնույթի նախաձեռնությունները, լիբանանցի լրագրողներ դարպասելը եւ տնտեսական զարգացման նպատակի տակ հսկայական գործառնություններով Բեյրութի մեծ դռներից ներս մտնելը, ի վերջո, որոշ քաղաքականության կիրարկման համար անհրաժեշտ շղթայի տարբեր օղակներն են կազմում պարզապես:
Լիբանանյան քաղաքական միտքը, անկախ համայնքային նկատառումներից, պետք է կարողանա գնահատական տալ այսօրվա Սիրիայում Անկարայի ունեցած դերակատարությանը` եզրակացնելու, թե ի՛նչ հետեւանքներ ունեցավ Անկարայի վարիչների կիրառած ցուցադրական մերձեցումը Դամասկոսի նկատմամբ, մանավանդ որ մերձեցման բեյրության տարբերակը տակավին երեկ ՄԱԿ-ի խորհրդաժողովների շղարշի տակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շարունակում էր ցուցադրել երկրի քաղաքական եւ կրոնական պետերին:
Տարածաշրջանում թուրքական գործոնի աշխուժացման պատճառահետեւանքային գնահատականը տալու պահն է. հիմա՛:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.