«Եթե իշխանությունները գնան պարզ, թափանցիկ ընտրությունների, կկորցնեն իրենց քաղաքական մեծամասնությունը և իշխանություն»-։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝ եթե իշխանությունները նորից փորձեն կեղծել ընտրությունները, ապա հասարակությունը կընդվզի։
Հովհաննիսյանը չի հավատում թափանցիկ ընտրությունների անցկացմանը, քանի որ, ըստ նրա, իշխանությունը դա անելու ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունի.«Մայիսի խորհրդարանական ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի ապագայի համար։ Ի վերջո, պետք է Հայաստանում գոնե մեկ անգամ քիչ թե շատ թափանցիկ ընտրություն լինի։ Պարզ է, որ այսպես հնարավոր չէ շարունակել, մինչեւ անգամ իշխանություններն են սկսել ընկալել, որ այսպես շարունակել չի լինի»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա էր նաև ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավորց Հակոբ Հակոբյանը: Նա համոզված է, որ ճիշտ է մենք ընտրական համակարգի, ընտրության կազմակերպման թերություններ ունենք, բայց մյուս կողմից իշխանությունը ժողովուրդն է, եւ ժողովուրդն է կարողանում իր քվեների միջոցով ձեւավորել իշխանություն։ «Իշխանությունները չունեն երկընտրանքի խնդիր, նրանք արդեն ընտրել են եւ ընտրությունները պետք է լինեն արդար ու թափանցիկ։
Հովհաննիսյանի ռեպլիկին թե` «Չի կարող ասել, որ ընտրություններին Հանրապետականը ձայն չունի, բայց այդ կուսակցությունը վաղուց կորցրել է քաղաքական մեծամասնություն դառնալու հնարավորությունը։ Դուք չեք կարող հավերժ լինել իշխանության։ Ժողովուրդը ձեզ չի սիրում», Հակոբ Հակոբյանը հակադարձեց, թե ժողովուրդը իրենց սիրում է:
«Պարոն Հակոբյան, շատ սիրուն եք, գիտեմ, բայց չի կարող որեւէ քաղաքական կուսակցություն հավերժ մնա իշխանության: Հետո էլ ձեր տղաներին եք բերում»,- ասաց ՀԱԿ անդամը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.