Եվ այսպես, Հ1-ը փակեց Սյուզան Սիմոնյանի «Մարդկանց երկիրը» հաղորդաշարը: Ես Հ1-ում էի աշխատում, երբ այդ հաղորդաշարը սկսեց եթեր մտնել: Այն պատմում էր տեսադաշտից դուրս մնացած մարդկանց կամ իրադարձությունների մասին, որոնք, պայմանականորեն ասած, կյանքի անտեսանելի գույներն էին:
«Կա միայն մեկ իսկական արարք, եւ դա մարդկանց մոտեցնելն է»,- Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» գրքից արված այս մեջբերումով էր բացվում հաղորդաշարի ամեն թողարկում: Հաղորդաշարի հերոսներին որեւէ լրատվական կամ որեւէ հատուկ ռեպորտաժով չէիք տեսնի ոչ այն պատճառով, որ նրանք ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդիկ էին: Սակայն հետաքրքիրն այն էր, որ այն եթեր էր հեռարձակվում Հ1-ով:
Մարդկանց երկիրը պատմում էր մարդկանց մասին, որոնք իրենցից դուրս ոչ մի բանի իմաստ չեն փնտրում, իրենք իրենցով աշխարհն իմաստավորող եւ իմաստավորվող հերոսներ են բոլորը, որոնցից գրեթե ոչ մեկին հեռուստադիտողը չէր ճանաչի: Նրանք չեն փնթփնթում եւ կոչ չեն անում իշխանություններին օգնել իրենց այս կյանքին կառչած մնալու համար:
Երբ Սյուզին առաջարկում էր այս հաղորդաշարը, նույն Հ1-ը փակել էր նրա «Հատուկ գոտի» հաղորդաշարը, որն արդեն մերժված մարդկանց մասին էր, նաեւ մարդկանց մասին, որոնց ոչ միայն մերժել են, այլեւ հետեւողականորեն զբաղվել, որ այդ մարդիկ ջրի երես դուրս չգան: Այսինքն՝ Հ1-ով հաղորդաշար էր եթեր գնում հանցագործությունների մասին, բայց ինքը 1-02 չէր, որովհետեւ սպանությունների ու գողությունների մասին չէր, այլ մարդկային էությունը հետեւողականորեն խեղելու, իսկ դրա համար քրեական հոդված չկա:
Հ1-ի նոր ղեկավարությունը «Մարդկանց երկրից» ավելի աշխույժ ու լավատեսական հաղորդաշար էր ակնկալում: Առաջին, թե երկրորդ թողարկումն արդեն զգաստացրեց Հ1-ի ղեկավարությանը: «Մարդկանց երկրում» էլ պարզվեց՝ խոսվում է մարդկանց մասին, որոնց ճակատագիրը խեղել են: Այդպիսի մի թողարկման վերնագիրն էր «Բողոք ցպահանջ»: Հեղինեն մի ամբողջ պետական կազմակերպության քրեական հանցագործության զոհ է, նրան Նուբարաշենի մանկատնից տեղափոխել են Վարդենիսի հոգեբուժարան, որովհետեւ դեռ մանկատանը լուսավորության նախարարության աշխատողներին բողոքել է ծեծի եւ անմարդկային պայմանների դեմ: Այս աղջկա կյանքը կործանած մանկավարժներն այսօր էլ շարունակում են աշխատել: «Ես չեմ ուզում հիվանդ երեխաներ տեսնեմ, գիշերը չեմ կարա քնեմ»,- ասել էր Հ1-ի տնօրենի տեղակալը ծրագրերի գծով:
«Հատուկ գոտին» եւ «Մարդկանց երկիրը» եզակի հեռուստանախագծեր էին այն իմաստով, որ փողոցը, մերժված մարդը, հանցագործությունը ժամանակ առ ժամանակ դառնում էին թեմա: Մերժված, գլամուրից դուրս մարդը այնպես չէ, որ Հ1-ի սրտովն էր, եւ այդ պատճառով «Հատուկ գոտին» կամ «Մարդկանց երկիրը» եթեր էր հեռարձակվում ուշ գիշերային ժամերին՝ ասենք 2 անց 40-ին:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս էր Հ1-ը հանդուրժում այս հաղորդաշարերը: Որովհետեւ Հ1-ի ղեկավարությունը հասցեատիրոջը չէր ճանաչում, այսինքն՝ չգիտեր, թե ով է Սյուզիի հաղորդաշարում բարձրացված խնդիրների պատասխանատուն: Մարդը անտառում նստած խոսում է կենդանական աշխարհի դեմ իրականացվող գազանություններից: Պարզ է, որ ԽՍՀՄ տարիներին իրականացվող գազանությունների մասին չի խոսում: Եթե էդ մարդը չի բղավում, թե ով է այդ գազանությունների համար պատասխանատու, Հ1-ի ղեկավարությանը թվում է, թե դա ռեպորտաժ է անհետացող կենդանիների մասին:
Բոլոր հաղորդումները՝ մասնավորապես լրատվական թողարկումները, բոլոր հեռուստաընկերություններում այդ տեսանկյունից են եթեր հեռարձակվում՝ ով ինչի համար է պատասխանատու: Ինչու՞ է պատասխանատուն տաբու: Որովհետեւ միշտ իշխանություն է:
Սյուզիի հաղորդումները պատմում էին դեն նետված կամ կորուսյալ արժեքների մասին, իսկ Հ1-ում կարող էին մտածել՝ ով է այս թողարկման հասցեատերը: Զավեշտալի իրավիճակ էր՝ թողարկումը եթեր էր գնում, երբ հասցեատիրոջը, ում այն կարող է առնչվել, չէին գտնում: Ո՞վ է հասցեատերը Հ1-ի ստանդարտներով. գլամուրն է: Այսինքն՝ ղեկավարությունը եթերը պատկերացնում է գլամուրային: Եթե Նազենի Հովհաննիսյանը գնում է «Արմենիա» հեռուստաընկերություն, այնտեղից պիտի բերել Մայա եւ Սոֆյա Պողոսյան քույրերին, որոնցից առաջինը «Elle STYLE» գլամուրային ամսագրի խմբագիրն է նաեւ:
Երբ այլ հեռուստաընկերություններ պատմում են սպանությունների եւ այլ հանցագործությունների մասին, դա անում են առանց լրագրողական աշխատանքի՝ ասենք, արարքի սոցիալական կամ հոգեկան ենթատեքստի բացահայտման: Չկա մի հանցագործ կամ զոհ, որ եթերում ունի խոսքի իրավունք:
Սյուզի Սիմոնյանի հաղորդումներում հանցագործներ եւ զոհեր չկան, եթե նույնիսկ կա հանցագործություն եւ դրա արդյունքում՝ մահ: «Բողոք ցպահանջն» այդպիսի թողարկում է: Ինչու՞ չկան: Որովհետեւ խոսքի իրավունքը մեզ է թողնում հասկանալ, թե ով է նա՝ զոհը կամ հանցագործը:
«Փշրանք» թողարկումը բանաստեղծ Գայանե Բաբայանին է նվիրված: Բացառապես բանաստեղծի մասին է՝ իր տղամարդկանց, իր Աստծո, իր բառերի մասին: Մահացել է երկու տարի առաջ, ավտովթարից: Բայց Գայանեն խոսում է իր մեղքերի եւ իր անզորության մասին: Ո՞վ կարող է ասել՝ ինչու՞ է Սյուզին խոսում Գայանե Բաբայանի մասին: Նշանակում է՝ մնացած ամեն ինչում զգացվում է բանաստեղծուհու զուլալության պակասը, նշանակում է՝ զոհն էլ եք դուք, հանցագործն էլ:
Ինչո՞վ էր «Մարդկանց երկիրը» տարբերվում հեռուստադաշտի ամբողջ՝ այսպես ասած՝ տեքստա-կադրային աշխատանքից: Որովհետեւ հաղորդաշարը իշխանության կամ հասարակության հետ կռիվ չուներ, թաքցնելու կամ բացահայտելու ոչինչ չուներ, մարդը եւ նրա գոյության եղանակները ամեն թողարկման ամբողջ իմաստն էր, ամենակարեւորը՝ երեւում էր, որ այս աշխարհի հզորներից խնդրելու կամ աղերսելու ոչինչ չունեն եւ ոչնչով պարտական չեն նրանց: Ահա ինչու «Մարդկանց երկրի» հերոսները Վարդենիսի հոգեբուժարանում իր ճշմարտության հետ փակված Հեղինե Կիրակոսյանն ու Գայանե Բաբայանն են:
Մհեր Արշակյան
MEDIA.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.