Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անդրադարձել է «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող երկու մեղադրյալների նկատմամբ օրեր առաջ կայացված դատավճռին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստամբուլի առաջին ատյանի շրջանային դատարանը հունվարի 17–ին գլխավոր մեղադրյալ Յասին Հալալին ցմահ ազատազրկման դատապարտեց, գործով անցնող մեկ այլ մեղադրյալ էր՝ Էրհան Թունջելը, 10,5 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո, սակայն, Դինքի ընտանիքի անդամներն ու փաստաբանները հայտարարեցին, որ դատարանն այդ վճիռը կայացրել է՝ սպանության իրական կազմակերպիչներին պարտակելու համար։ Նրանք հավելել են, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։
Թուրքական Canal D հեռուստաալիքի հետ զրույցում Էրդողանն ասել է, թե դեռևս վաղ է այդ դատավճռի առնչությամբ որևէ մեկնաբանություն անելը, քանի որ այն «վերջնական չէ» և կարող է բողոքարկվել:
«Առայժմ դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա։ Ճիշտ չէ այս փուլում որևէ մեկնաբանություն անելը….:Պետք է հետևենք դատավճռի բողոքարկման գործընթացին։ Ցանկանում եմ, որ այդ ատյանում արդարությունը հաղթի»,–ասել է Թուրքիայի վարչապետը։
Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին՝ «Ակօսի» խմբագրության շենքի մոտ։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.