Թերթը գրում է, արդյոք ԱԺ առաջիկա ընտրություններում «Ազատ դեմոկրատները» մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կունենա՞: «Ի պատասխան «Առավոտի» այս հարցին, կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն աասաց. «Այս պահի դրությամբ, այո, մենք հակված ենք, մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումներ անել, նույնիսկ մտածում ենք հնարավորինս շատ առաջադրումներ անել: Նման քննարկումներ եղել են մեզ մոտ, եւ մենք մտադիր ենք առաջարկել ընդդիմադիր ուժերին մեծամասնական ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուներով: Պարզ է, որ ընդդիմությունը շատ մեծ ռեսուրսներ չունի՝ բացի հասարակական աջակցությունից: Հենվելով իր այդ հիմնական ռեսուրսների վրա՝ չպետք է փոշիացնի իր հնարավորությունները ու կարողանա միասնաբար հանդես գալ: Դա շատ ճիշտ լուծում կլինի, եթե, իհարկե, ընդդիմադիր հիմնական ուժերը կարողանան իրենց մեջ ուժ գտնել այդ մոդելով առաջնորդվելու»:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի՝ խորհրդարանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրելու եւ ԱԺ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու շանսերը, այդ նախաձեռնությունն առաջիններից մեկը պաշտպանած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Կոնկրետ այս օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ մենք ներդնելու ենք մեր ողջ ուժերը, բայց ուզում եմ անկեղծորեն ասել, որ իրատեսական չեմ համարում մինչեւ խորհրդարանական ընտրություններն այդ հարցի լուծմանը հասնելու հնարավորությունը: Ես ինքս ավելի հակված եմ մտածելու, որ դա ավելի շատ ապագայի համար լավ հայեցակարգ է, որը մենք հետագայում կարող ենք պաշտպանել խորհրդարանում՝ փորձելով հասնել դրա լուծմանը: Զուտ տեխնիկական առումով էլ չեմ պատկերացնում այդ խնդրի լուծումը՝ բացառությամբ մի դեպքի, եթե այս խնդրի շուրջ համախմբվող ուժերը կարողանան հասնել իշխանությունների վրա հասարակական ու քաղաքական ճնշման այնպիսի մակարդակի, որի դեպքում իշխանությունները ստիպված լինեն կամովին գնալ այդ խնդրի լուծմանը: Իսկ այս պահին նման բան ես չեմ տեսնում: Ուզում եմ, որ անկեղծ լինենք եւ չկորցնենք իրականության զգացողությունը»,- գրում է «Առավոտ»-ը:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.