«Գևորգս մի քանի անգամ ինձ ասել էր, որ իրեն օրեկան 3-ից 5 հազար դոլար են առաջարկել, որ կոնկրետ գործերի վրա աչք փակի, բայց ինքը հրաժարվել էր: Ասել էր`էդ հարցերով դիմեք Ալիկ Սարգսյանին: Հենց սրա պատճառով էլ ինքը գնաց: Ինձ իմ նպատակն է հետաքրքրում: Ես չեմ բավարարվի մի հոգուն պատժելով: Ոչ ոք իմ էրեխին կյանք չէր տվել, ու ոչ մի մարդ իրավունք չուներ կյանք խլելու», երեկ «ՀԺ»-ին ասել է Պետրոս Մհերյանը` 2009 թվականին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը, հայտնելով, որ գտել է որդուն սպանողին:
Հիշեցնենք, որ ժամանակին բավականին մեծ արտոնություններ վայելով երիտասարդ փոխոստիկանապետը սպանվել է իր տան մուտքում: Մինչ օրս սպանությունը բացահայտված չէ:
Պետրոս Մհերյանն ասել է նաև թե տեղյակ է, որ մարդասպանն այժմ կալանավորված է այլ հանցագործության համար:
«Կատարողն իր պատիժը իր ձևով կստանա, բայց ինձ հետաքրքիր են որդուս կյանքը լափողները, այդ ամենը կազմակերպողները: Ես գիտեմ, թե ինչու է մարդասպանը ուրիշ գործով նստած, թե ով է այնպես արել, որ ուրիշ գործով նստի: Այս ամեն ինչը գիտեմ, բայց ես ավելի խորն եմ ուզում հասնել: Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, որոնք տեղյակ են այս ամեն ինչից ու լուռ են մնում»,- ասել է սպանված փոխոստիկանապետի հայրը և նշել, որ դեռևս չի հայտնի սպանությունը կատարողի անունը»:
«Ես որդուս սպանության գործում լուրջ արդյունքների եմ հասել: Սպանությունից երկու օր անց տղայիս տնից կորել էր մի քանի բան: Գևորգը ֆլեշկա` կրիչ ուներ, միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ ինձ ասաց` սպասում է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան վերադառնա, որ նրան կարևոր բան հայտնի, որ կրիչի մեջ պահվող տվյալները նրան փոխանցի, բայց, փաստորեն, չհասցրեց դա անել:
Սպանությունից հետո ես գործը վարող մարդկանցից հարցրի, թե ուր է ֆլեշկան, ասացին, թե` բա ի՞նչ ֆլեշկա, այդպիսի բան չի եղել: Բայց ես վերցրեցի գործի նյութերը, դեպքի օրը Գևորգի տան սենյակում կազմված արձանագրությունները նայեցի, այնտեղ գրված էր, որ սենյակում ֆլեշկա է հայտնաբերվել, սեղանին դրված ֆաքսի ապարատ կար, որը ևս կորել էր, եղել են նաև բավականին լուրջ փաստաթղթեր, որոնք քրեական գործերի հետ են կապ ունեցել: Այստեղ մի հարց էլ է ինձ մոտ ծագել: Սպանության դեպքի վայրն ինչու էին թողել ու գնացել նրա սենյակում զննություն իրականացնում: Ի՞նչ է, նրա սենյակում գրված դրվա՞ծ էր մարդասպանի անունը: Ոչ, ուղղակի պետք էր սենյակը քրքրել: Արձանագրության մեջ գրված էր, որ եղել է փաստաթուղթ, որտեղ գրված է եղել Բնապահպանության նախարարություն. խիստ հսկողության տակ: Ո՞ւր է կորել այդ թուղթը: Ո՞ւր է դատախազությունը կորցրել այս թղթերը»,- պատմել է Մհերյանի հայրը թերթին:
Արդյո՞ք նա ի նկատի ուներ Իգիթյան եղբայրներից մեկին` որին այս գործի շրջանակներում կալանավորեցին, ապա ապացույցների բացակայության պատճառով չկարողացան մեղադրանք առաջադրել, ու քանի որ բավական երկար տևեց նրան կալանքի տակ պահելու ժամանակը, մեր ունեցած տեղեկություններով, (այդ մասին արդեն գրել ենք) այլ գործով նրան մեղադրեցին ու դատապարտեցին:
Հիշեցնենք, որ Իգիթյան եղբայրներից մեկը ժամանակին մեղադրվում էր սփյուռքահայ մեծահարուստ մի ընտանիքի քցելու ու խոշոր գումարներ յուրացնելու գործով: Երկար ժամանակ նրա մեղադրանքը չէր հաստատվում, տարիներ տևող դատավարությունը, որն ի դեպ կարծիք էր ստեղծել` թե երիտասարդ ամբաստանյալի թիկունքին հզոր մարդիկ են կանգնած, ի վերջո լուծում ստացավ Բաղրամյան 26-ի միջամտությամբ: Իսկ այն ժամանակ, այդ տեսակ գործերի կուրացիան վստահված էր Գևորգ Մհերյանին:
Ի վերջո, նաև փոխոստիկանապետի ջանքերով, Իգիթյանի մեղադրանքը հաստատվեց: Տարիներ անց Գևորգ Մհերյանի սպանության, որպես հնարավոր վարկած դիտվեց վրեժխնդրությունը, որ Իգիթյան եղբայրներից մեկն իրականացրել էր երկար տարիների դատապարտված իր եղբոր համար: Շատ հնարավոր է, որ Պետրոս Մհերյանը հենց այս անձին ի նկատի ունի, ասելով թե` գտել է մարդասպանին: Հնարավոր է նաև, որ Իգիթյանին այլ մեղադրանքով դատապարտելով, իրոք, ինչպես հայրն է պնդում, փորձել են թաքցնել շատ ավելի լուրջ հետքեր:
.
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.