«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքային էջում հրապարակվել են երեք պահանջներ՝ կապված Երևան քաղաքի կենտրոնում պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանման և կառուցապատման խնդիրների հետ:
Գրառումը վավերացվել է Ֆեյսբուքի շուրջ հարյուր հիսուն օգտատիրոջ՝ անհատների, քաղաքացիական նախաձեռնությունների, ՀԿ-ների և այլ կառույցների կողմից կողմից: Գրառումը, որը կարող է հետագայում օգտագործվել որպես թղթային տարբերակով կազմակերպված ստորագրահավաքի տեքստ, մեջբերում ենք առանց մեկնաբանության.
Ելնելով Երևան քաղաքում վերջին ամիսներին իրականացված քաղաքաշինական գործընթացների արդյունքում անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ Սարյան փ. 9 հասցեում իր իսկ հեղինակած մենատան և ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Սուրեն Քոչարյանի՝ Բուզանդի 26 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ապամոնտաժման փաստերից, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքի կենտրոնում մի շարք այլ շենքերի նկատմամբ պատկան մարմինների ոչ ադեկվատ և անընդունելի վերաբերմունքը և դրանից ծագող հասարակական դժգոհությունները՝ հարկ ենք համարում հրապարակել հետևյալ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ Երևան քաղաքում առկա պատմամշակութային ճարտարապետական կառույցների հաշվին նախատեսվող կամ ապագայում հնարավոր քաղաքաշինական ծրագրերի առնչությամբ.
ԱՌԱՋԻՆ: Երևանի քաղաքային իշխանությունները, առանց քաղաքաշինական գործընթացների և բարեկարգումների ակնկալվող արդյունքի հիմնական շահառուների՝ այսինքն առանց Երևանի քաղաքացիների, հանրային, հասարակական խմբերի ու կազմակերպությունների հետ հանրային լայն քննարկումների իրականացման, որևէ իրավունք չունեն պայմանավորվելու որևէ կառուցապատողի կամ ներդրողի հետ՝ Երևան քաղաքում՝ պատմական որևէ օբյեկտի հաշվին շինարարություն իրականացնելու համար:
Մենք պահանջում ենք հիմնավոր պարզաբանումներ և տեղեկատվական սպառիչ հրապարակում՝ Երևանի քաղաքային իշխանությունների նախագծով հետևյալ շենքերի համար նախատեսվող ճակատագրի առնչությամբ.
1. Արամի 30
2. Փավստոս Բուզանդի փող 30
3. Փավստոս Բուզանդի փող 39
4. Պուշկինի փող.2
5. Եզնիկ Կողբացու փող. 22 (Փավստոս Բուզանդի 42)
6. Եզնիկ Կողբացու փող. 41
7. Եզնիկ Կողբացու փող. 43
8. Եզնիկ Կողբացու փող. 45
9. Տերյան փող. 11-13
10. Արամի փող. 74
Նախապես հաստատում ենք, որ դեմ ենք ցանկացած պայմանով վերը նշված շենքերի ապամոնտաժմանը՝ իրենց բնական միջավայրից դրանց տեղափոխման, վերակառուցման և դրանց միջավայրի վերարտադրության ցանկացած խոստման կամ պարտավորության հիման վրա:
ԵՐԿՐՈՐԴ: Մենք դեմ ենք Երևանի կենտրոնում ավելի քան հիսուն տարեկան յուրաքանչյուր շենք կամ շինություն որևէ պայմանով կամ քաղաքաշինական այլ նպատակներից ելնելով ապամոնտաժելու գաղափարին: Նշված պարագայում քաղաքաշինական ցանկացած այլ նպատակ ստորադասվում է Երևանի ճարտարապետական պատմամշակութային արժեքների պահպանման հիմնախնդրին: Երևանցիներիս համար նշված շենքերի ու շինությունների՝ որպես հնության արժեքը չի սահմանվում որևէ անհատ պաշտոնյայի, մասնագետների խումբ-խորհուրդների կողմից վավերացնող ստորագրությամբ կամ կնիքով կամ հուշարձանների ցանկում այդ օբյեկտների հայտնվելու կամ չհայտնվելու փաստով: Նշված արժեքը սահմանվում է շենքի պատմաճարտարապետական, մշակութային տվյալների և ճարտարապետական տվյալ կոնտեքստում, ինչպես նաև հանրության համար դրա դերի և նշանակության հիման վրա, ինչը հաշվի չառնելը ենթադրում է պատկան մարմինների կամ առանձին չինովնիկի կողմից մասնագիտական-պաշտոնեական կոպիտ թերացում:
ԵՐՐՈՐԴ: Ելնելով սեյսմիկ ռիսկի, միջավայրի վրա ազդեցության և բնապահպանական վիճակի բացասական փոփոխության վտանգներից, ինչպես նաև քաղաքացիների կողմից Երևան քաղաքի ուրույն ևանվերարտադրելի տեսքի ճանաչելիության, երևանցու «գենետիկ» հիշողության պահպանման և գալիք սերունդներին Երևան քաղաքի՝ պատմաժամանակագրական գործառույթ կրող սակավաթիվ շենք-շինությունների ստեղծած միջավայրը փոխանցելու անհրաժեշտություններից՝ մենք դեմ ենք քաղաքի կենտրոնում բարձրահարկ էլիտար նորակառույցների շինարարությանը և սատարում ենք դրանց կառուցման ցանկացած ծրագրի իրականացում բացառապես քաղաքի այլ հատվածներում՝ այդպիսով ապակենտրոնացնելուվ նաև առկա ֆինանսական կարողություններով պայմանավորված շինարարական ներուժը և դրա արդյունքները:
Այս նպատակով պահանջում ենք փոքր կենտրոնի հետագա կառուցապատման ընթացակարգի սահմանման եւ կարգավորման ծրագիր, որին զուգահեռ նախկին նախագիծը պետք է միառժամանակ սառեցվի՝ մինչև պատմական արժեք ներկայացնող շենքերն ընդգրկող գոտիների հաստատումը՝ որպես հետագա մշակվելիք նախագծի հիմք:
«Մեր քաղաքը» ՀՔՆ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.