Լսել էինք, իսկ այսօր էլ համոզվեցինք, որ կինն էլ կարող է առաջարկություն անել կնոջը: Ավելին, առաջարկություն ստացածը դրա մասին հրապարակավ խոստովանել է: Նման բան կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, երկու բարձրաստիճան տիկնանց միջև: Բնականաբար, առաջարկություն անելիս և ստանալիս
կանայք միայնակ եղած կլինեին, և որևէ մեկն այդպես էլ չէր իմանա այդ առաջարկության մասին, եթե…
Իսկ եթե-ի պատճառն այն է, ինչ սովորաբար լինում է հակադիր սեռերի` միմյանց արված առաջարկությունների դեպքում. երբ ինչ-որ բան չի կիսվում, երբ իրար հետ չեն բարիշում: Կողմերը չեն բարիշել, կինը մերժել է կնոջ արած «անվայել» առաջարկությունը, և ահա հետևանքը՝ բոլորն իմացան դրա մասին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավար Թամար Պողոսյանին «կոռուպցիոն բնույթի առաջարկներ է արել» (ամեն դեպքում, նման բան պնդում է տիկին Թամարը, թեև Հրանուշ Հակոբյանն էլ այլ բան է պնդում), տիկին Թամարը մերժել է այդ առաջարկները, ինչը տիկին Հրանուշը, բնականաբար, չի ներել: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, իշխանական օղակներում տիկին Հրանուշի առաջարկները, որպես կանոն, ընդունվում են: Տիկին Թամարի սխալը հենց այստեղ է դրսևորվել. նա հաշվի չի առել այս իրողությունը:
Այսօր արդեն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին: Սա ավելի շուտ ոչ թե հրաժարական էր, այլ հեռացում. այս առումով տիկին Թամարը բավական մեղմացրել է տեղի ունեցածը: Այն բանից հետո, երբ տիկին Թամարը մերժեց Հայաստանի չմերժվող կանանցից մեկի առաջարկը, մերժված կինը, այսինքն` Սփյուռքի նախարարը որոշեց հարձակման անցնել և հայտարարեց, որ հենց հիմնադրամի նախագահն է ոտքից գլուխ թաթախված կոռուպցիայի մեջ, որ իրեն միլիոնանոց աշխատավարձեր է գրել, փորձել է հիմնադրամի միջոցով փողեր լվանալ և այլն: Մի խոսքով, կինը հասավ իր նպատակին և իրեն մերժած կնոջը հանեց ասպարեզից: Ասպարեզից հեռացված կինը, իհարկե, փորձեց ինչ-որ բաներ անել` ապացուցելու համար, որ ինքը մեղավոր չէր, նամակներ գրեց իրենից վերև գտնվողներին, սակայն՝ ապարդյուն: Տիկին Թամարը բողոքում է, թե վարչապետի վերահսկողական ծառայությունը երկու անգամ ստուգումներ է արել իր «կանտորայում» և բռնել տիկին Հրանուշի կողմը` տալով «կողմնակալ և կողմնապահ եզրակացություն»:
Երկու բարձրաստիճան կանանց այս վեճին անդրադարձներ շատ են եղել: Ի սկզբանե էլ պարզ էր, թե «իգական» այս մենամարտում ով է հաղթանակ տանելու: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» անիմաստ կառույցը ձևավորվեց մինչև Սփյուռքի նախարարություն կոչվող ոչ պակաս անիմաստ կառույցի ձևավորումը: Երբ դեռ ասպարեզ չէր ելել Հրանուշ Հակոբյանը, Թամար Պողոսյանը կարող էր ինչ-որ տեղ «Մեկ ազգ, մեկ մշակույթի» իր տրա-լյա-լյան շարունակել, բայց երբ մի ամբողջ նախարարություն բացվում է նույն բնույթն ունեցող տրա-լյա-լյա անելու նպատակով, պարզ էր, որ մեկը տեղը պետք է զիջեր. իսկ զիջողը պետք է լիներ, բնականաբար, թույլը: Թամար Պողոսյանը եթե իսկապես ինչ-ինչ բնույթի առաջարկներ ստացել է, ապա պետք է այնքան շրջահայաց լիներ, որ այս փաստը հաշվի առներ:
Բայց այս կանանց մենամարտին անդրադառնալու հիմնական պատճառը գոնե ինձ համար ահա թե ինչն էր. այսօր Թամար Պողոսյանը սեփական փորձից քաղած որոշ եզրակացություններ է ներկայացրել լրագրողական հանրությանը: Արդեն նախկին պաշտոնյան, խոսելով իր` տարբեր ատյաններ ուղղած բողոքների և դրանց` այդպես էլ որևէ դրական արդյունքի չհասնելու մասին, հայտարարել է, թե՝ եթե ինքը ներքին խոհանոցի մարդ լինելով չկարողացավ իր խնդիրը լուծել, պատկերացնում է, թե ինչպիսին է շարքային քաղաքացիների վիճակը: Կանանց` իրար հետ հաշիվներ մաքրելու այս` արդեն տևական քաշքշոցի ընթացքում հնչած ամենախելամիտ բանը երևի թե սա էր: Հերթական անգամ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան բարձրաձայնում է ճշմարտություններ, սակայն, ցավոք, միայն այն ժամանակ, երբ ինքն է հայտնվում աննախանձելի վիճակում: Եվ, որ առավել ցավալի է, հերթական անգամ թե´ կանանց գզվռտոցից, թե նման ճշմարտությունների բացահայտումից տուժում է պետության հեղինակությունը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.