ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի Բնական պաշարների հանձնաժողովը քվեարկել է Ամերիկայի բնիկ ցեղերին պատկանող հողերում Թուրքիայի հետ իրականացվող առևտրի համար արտոնություններ սահմանելու օգտին:
Այս քայլին հանձնաժողովը դիմել է այն բանից հետո, երբ Թուրքիային առևտրային արտոնություններ տրամադրելու կողմնակիցները, դիմելով խորհրդարանական մարտավարության, արգելափակել են օրինագծին մարդու իրավունքներին առնչվող փոփոխությունները, որոնց միջոցով ներդրումներ կատարելու հնարավորություն կտրամադրվեր մարդու իրավունքների պաշտպանության գծով պահանջներին բավարարող ավելի մեծ թվով պետությունների:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի հաղորդագրության համաձայն, Մերիլենդ նահանգի ներկայացուցիչ, Հանձնաժողովում Ներկայացուցիչների պալատի թիվ 2362 բանաձևում՝ «Բնիկ հնդիկ ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ կատարվող աշխատանքը գխավորող դեմոկրատ Ջոն Սարբանեսը, ներկայացնելով մտահոգությունները Թուրքիայում բնիկ ժողովուրդների դեմ ուղղված բռնությունների պատմությամբ և այս բանաձևի ընդունման դեպքում ԱՄՆ-ի առևտրային առկա պայմանագրերի հնարավոր խախտմամբ` ներկայացուցիչ Սարբանեսն արտահայտել է իր համոզմունքն այն մասին, որ այս օրենքում պետք է ընդգրկվեն մարդու իրավունքների պաշտպանության դրական փորձ ունեցող բոլոր երկրները:
Հանձնաժողովի նախագահ, Վաշինգտոն նահանգը ներկայացնող հանրապետական Դոք Հաստինգսի կողմից ընդունված որոշման համաձայն Սարբանեսի կողմից ներկայացված փոփոխությունն անընդունելի է համարվել և, չնայած այս խնդրի շուրջ ծավալված բանավեճի, Հանձնաժողովն ընդունել է բանաձևը` ձայների 27` կողմ, 15` դեմ հարաբերակցությամբ:
Թիվ 2362 բանաձևն առաջ է քաշվել թուրքական լոբբիի կողմից՝ բնիկ հնդիկ ցեղերին պատկանող հողերում Թուրքիայի ընկերությունների համար առևտրային հատուկ արտոնություններ տրամադրելու նպատակով:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ նշել է, որ «առևտրային արտոնյալ պայմանների շուրջ ծավալված բանավեճը արտացոլում է Կոնգրեսում աճող անհանգստությունն գնալով ավելի ինքնահավան և ագրեսիվ դարձող Թուրքիայի նկատմամբ, որն օգտագործում է ինչպես թանկարժեք լոբբինգը, այնպես էլ կոշտ սպառնալիքը` պահանջելով իր հանդեպ հատուկ ուշադրություն ցուցաբերել, նույնիսկ եթե նրա առաջնորդները արհամարհում են մեր արժեքները, ոտնահարում են մեր շահերը և սպառնում են մեր դաշնակիցներին»:
«Հանձանխումբը միանում է մեր բոլոր հայ և հույն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան գործընկերներին, որպեսզի երախտագիտություն հայտնի ներկայացուցիչներ Սարբեյնսին, Պալոնեին, Ցոնգասին և Դունկանին` նրանց գործադրած բոլոր ջանքերի համար. անհամբեր սպասում ենք մեր դաշնակիցների հետ համատեղ աշխատանքին` ուղղված այս որոշումը չեղյալ դարձնելուն` ելնելով ԱՄՆ –ի ուժեղ, հավասարակշռված և բարոյական առևտրային քաղաքականության շահերից», — ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.