Հասարակական մի քանի կազմակերպություններ նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ իրենց դժգոհությունն են արտահայտում «Հանրապետության Հրապարակ» մետրոյի հարևանությամբ բազմահարկ հյուրանոցի և կառավարության թիվ 1 շենքի բակի կողմից նոր մասնաշենքի կառուցման կապակցությամբ:
«Էկոլոգիական բոլոր չափանիշներով քաղաքի կենտրոնը գործնականորեն վերածվել է «Էկոլոգիական աղետի գոտու»: Հարնարպետության հրապարակի տարածքում նոր շենքերի ավելացումը կբերի տրանսպորտային միջոցների լրացուցիչ հոսքի, կբարձրանա օդային ավազանի աղտոտվածությունը, կկրճատվեն մնացորդային կանաչ տարածքները, կբարձրանան սեյսմիկ ռիսկերը:…Մենք, որպես Երևան քաղաքի և շրջակա միջավայրի պահպաններ, որը ներառում է նաև քաղաքաշինության բաղադրամաս, խնդրում ենք Ձեզ, որպես Սահմանադրության երաշխավորի և գործադիր իշխանության ղեկավարի, ազդել ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի վրա, նշված կառույցների հետ կապված ընդունած որոշումների վերանայման նպատակով: Անհրաժեշտ է փրկել նման աղավաղումներից մեր գլխավոր հրապարակը` աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը»,- նշված է նամակում:
Ըստ «Էկոլուրի», ՀԿ-ներն առաջարկում են զբոսաշրջության ուղղվածությամբ քաղաքի զարգացումն ապահովելու համար հրատապ վերականգնել սև և կարմիր տուֆից կառուցած հին տները, տեղադրել դրանք Գլխավոր պողոտայում` հետագայում օգտագործելով որպես հյուրանոցային համալիրներ: ՀԿ-ները նաև առաջարկում են «Հանրապետության հրապարակ» մետրոյի մուտքի դիմաց գտնվող ազատ տարածքը վերածել գեղատեսիլ ծաղկանոցի, ինչը հրաշալիորեն կներդաշնակի ծաղկի տեսք ունեցող շատրվանի հետ:
Նամակի տակ ստորագրել են Հայկական բուսաբանական ընկերությունը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ն, «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ն, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի», «Թռչնասերների կենտրոն», «Հայաստանի թռչունների պաշտպանության», «Շողեր միություն», «Բիոսոֆիա», «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ները, Երևանի Օրհուս կենտրոնը, «Դալմա-Սոնա» հիմնադրամը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.