Եվ այսպես, այսօր առավոտյան մեկնարկեց 28 պետությունների ղեկավարների/ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը/, 7 երկրների կառավարության ղեկավարների, ԱՄՆ-ի պետքարտուղարի և 14 երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում նախանշված ԵԱՀԿ գագաթնաժողովը , որը նվիրված է ձգձգվող հակամարտություններին առնչվող հարցերին: Նյութի տպագրության պահի դրությամբ Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումների ու ելույթների հիմնական լրահոսը. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Աքվիլայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հռչակած 6 սկզբունքների հիման վրա: Դրանք են` ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները: ԱՄն պետքարտուղարի ընդգծմամբ՝ այդ սկզբունքները մեկ ընդհանրություն են, և դրանցից մեկը որպես գերակա ներկայացնելու ցանկացած փորձ կառուցողական չէ և չի նպաստի կարգավորման գործընթացին: Այս համատեքստում ընդգծվում է բոլոր երեք սկզբունքների համատեղ կիրառման անհրաժեշտությունը՝ «թույլ չտալով դրանց տարանջատումը»:ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության համատեքստում պետք է դիտարկել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիոյնի գրեթե բառացի կրկնությունը` կրկին հղումով Աքվիլային և կանադական Մուսկոկ քաղաքին, որում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները ընդունել էին համատեղ հայտարարություն, որում կոչ էր արվում հակամարտող կողմերին արագացնել աշխատանքը հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ և խոսք էր գնում տարածքների վերադարձի, ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովման , Հայաստանն ու Ղարաբաղն իրար կապող միջանցքի առկայության շուջ:
Այս մասին օրվա ընթացքում Աստանայից եկող տարբեր հաղորդումներում «Հայկական Վարկածն» արդեն տեղեկացրել է.
Ավելի վաղ, դիվանագիտական աղբյուրները փոխանցել էին, որ Մինսկի խումբն այսօր հանդես կգա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեղ փոխհամաձայնեցված հայտարարությամբ` ի հաստատում նոյեմբերի 30-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության, թե Ռուսաստանի նախագահի նպատակն է մշակել «կարգավորման հիմնական սկզբունքները» անվանումով համընդգրկուն փաստաթուղթ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ` ավելացնելով, թե սկզբունքների հիմնական մասով համաձայնություն է ձեռքբերվել, «բայց լուրջ խնդիրները դեռ մնում են»: Հնգակողմ (Դմիտրի Մեդվեդև, Հիլարի Քլինտոն, Ֆրանսուա Ֆիյոն) և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ հիմնակում ասված է, որ կողմերը համաձայնության են եկել հարցում, որ ժամանակն է դիմել հակամարտության կարգավորմանն ուղղված ավելի վճռական գործողությունների, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունել են իրենց պարտավորությունը` ձգտել հակամարտության վերջնական կարգավորմանը: Այստեղ հղում է արվում միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնակարգին, Հելսինկյան եզրափակիչ ակտին, ինչպես նաև Աքվիլայում 2009 թվականի հուլիսի 10-ին և Մուսկոկում 2010 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների կողմից արված հայտարարություններին: Հայաստանի ներքաղաքական ուժերը օրվա առաջին կեսի դրությամբ Աստանայի իրադարձությունները և տարածված հայտարարությունը հիմնականում արդեն «մարսել էին»: «Սրանով Սերժ Սարգսյանն անում է երեք կարևոր հայտարարություն: Առաջինը, որ ինքը ճանաչում է Մուսկոկի հայտարարությունը, որտեղ համանախագահների կողմից խոսվում է «օկուպացված» տարածքների վերադարձի մասին: Երկրորդը. հաստատվում է Աստրախանի հայտարարությունը, որտեղ խոսք է գնում ռազմագերիների մասին, և սրանով Սերժ Սարգսյանն ընդունում է, որ Հայաստանը ռազմական գործողությունների մեջ է»,-ասաց ՀԱԿ արտաքին հարցերը համակարգող Վլադիմիր Կարապետյանը, որի խոսքով՝ «Սերժ Սարգսյանի երրորդ հայտարարությունը» որպես հղում մայնդորֆյան հռչակագրին և այլ միջազգային փաստաթղթերին, այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Իսկ այդ փաստաթղերն են ՆԱՏՕ-ի հռչակագիրը, վերջին շրջանում համանախագահների հայտարարությունները, Եվրախորհրդարանի բանաձևը: Որոնք էլ, ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ լինելու են հակամարտության կարգավորման հիմք: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի մեկնաբանությամբ՝ անհասկանալի է, թե ինչպես պետք է կարգավորման գործընթացում կիրառվեն իրարամերժ` ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները: Մանավանդ որ, աշխարհի պատմության մեջ երբևէ չի եղել այս երկու սկզբունքները միասին ինչ-որ ձևով կիրառելու նախադեպ: Կոսովոյի պարագայում, օրինակ, եղել է, որ ինքնորոշման սկզբունքը գերակայի տարածքային ամբողջականության սկզբունքին: «Դրա համար ես կարծում եմ, որ իրականում այս հայտարարությունը փակուղի է»,-ասում է Արամ Կարապետյանը: Վերջինիս հավելմամբ՝ չնայած այս փակուղային վիճակին, աշխարհը կողմերին սրանով ասում է` սկզբունքներն այս են, ով համաձայն չի, ճնշումները նրա վրա են լինելու: Իսկ նշված 6 սկզբունքների արամկարապետյանական բացատրությունն է`ճանապարհային քաղաքական քարտեզ, որը որպես փաստաթուղթ, շատ ավելի լուրջ է, քան Ռուսաստանում կամ նախկինում ստորագրված մյուս փաստաթղթերը, որովհետև եթե, օրինակ, Ռուսաստանում «երեքի» հայտարարություն էր, ապա Աստանայինը «հինգի» է` Հայաստանի և Ադրբեջանի, գումարած ԱՄՆ_ի ու Ռուսաստանի և Ֆրանսիայի:
Մինչդեռ, ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ոչ մի նոր բան չի տեսնում Աստանայի հայտարարության մեջ: Հայտարարության տեքստում «Վերջնական» բառի օգտագործումը ևս Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ նոր չէ: Կիրո Մանոյանը նոր չի համարում բուն խնդիրը և ՀՀ իշխանությունների կողմից դրան համաձայնվելը: Մեջբերում ենք. «Ասում են,որ դուրս պիտի գան , և նոր չէ, որ Հայաստանի իշխանությունները համաձայնվել են»:
Ի դեպ, մենք փորձեցինք ստանալ նաև ՀՀԿ-ականների գնահատականներն ու մեկնաբանությունները, սակայն նրանք` ագամ ամենաակտիվները , Էդիկ Շարմազանովի գլխավորությամբ այդպես էլ չպատասխանեցին հեռախոսազանգերին:
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.