Այսօր Տիգրան Կարապետյանը դառնացած եկել էր իր դարդերը լրատվամիջոցներին պատմելու. Նա ասաց, որ հիասթափված է Հայ ազգային կոնգրեսի գործելաոճից և հանրահավաքից։ Կրկնեց մի անգամ արդեն ասածը թե` Կոնգրեսի հանրահավաքին գնացել է ոչ թե ՀԱԿ–ին աջակցելու, այլ իր «ժողովրդի կողքին լինելու համար»:
Հետո էլ զարմացել.«Սակայն ոչ ոք չմոտեցավ ինձ, ոչինչ չասաց, էլ չեմ ասում, որ անգամ ժողովրդին տեղյակ չպահեցին իմ այնտեղ գնալու մասին։ Ինչի պիտի ասեին, որ հանկարծ կուրախանային, կծափահարեին իրենցից բացի ուրիշ մեկին»:
Չնայած դրան նա ասաց, որ ամեն դեպքում կլինի իր ժողովրդի կողքին և կմասնակցի նաև հաջորդ հանրահավաքին: Բանն այն է, որ Կարապետյանը պնդում է, թե Կոնգրեսի հանրահավաքի մասնակիցների հիմնական մասն իր աջակիցներն են եղել, որոնց ինքը դեմքով է ճանաչում։
Դառնացած է Կարապետյանը. չկա գաղափարի շուրջ համախմբված կայուն խումբ։
«Այդ հանրահավաքի ժամանակ ինձ ամենից շատ հիասթափեցրեց Բագրատյանի ելույթը։ Ասում է՝ իշխանությունները այնքան էլ ճիշտ չեն գործում, այնինչ պիտի ասի, որ իշխանությունները ամեն րոպե խաբում են, քցում ու թալանում։ Թե չէ համեմատության մեջ են դնում, այսինքն իշխանությունները ավելի վատ են անում, քան մենք կանեինք»,– պարզաբանեց նա:
Կարապետյանը խոսեց նաև վերադասավորումների մասին. «Վերջին վերադասավորումները նախընտրական են:Հայաստանի հանրապետական կուսակցությունն աշխատում է բոլոր ուղղություններով, իսկ մնացած կուսակցություններրը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը դեռ պասիվ են:
Իսկ ըստ իշխանության տրամաբանության, դրանք պետք է արդյունք տան. «Նախագահները միշտ պարտվում են Երեւանում պարզ պատճառով, որ 5000-ները չեն օգնում: Օրինակ՝ քաղաքապետի նշանակումը Ավանի բնակչության ձայները որոշակիորեն կապահովի: Որքան ես գիտեմ, մեր տվյալներով՝ Էդիկ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդուն ցանկանում են նշանակել փոխքաղաքապետ, որը եւ Մհերի փեսան է: Փաստորեն՝ Էրեբունի համայնքի ձայները նույնպես ապահովված են: Գագիկ Բեգլարյանն էլ Կենտրոն թաղամասի ձայները պետք է ապահովի»,-նշեց ԺԿ առաջնորդը:
Նա համոզված է, որ իշխանությունները փորձում են սիրաշահել երեւանցիներին եւ դրանով է պայմանավորված երևանցի Տարոն Մարգարյանին՝ Երեւանի քաղաքապետ, եւ Վովա Գասպարյանին՝ ոստիկանապետ նշանակելը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ տարվում է որոշակի պայքար` «չեզոքացվում է Հովիկ Աբրահամյանի ռեսուրսը»: Միքայել Մինասյանն էլ գնում է շտաբ՝ վերահսկելու Հովիկ Աբրահամյանին:
Իշխանությունները, նրա խոսքով, կասկածում են բոլորին, դրա համար էլ գնում են իրենց ապահովելու քայլերի:
Իսկ վերջում Կարապետյանը հայտարարեց, թե` «Մեր դիրքորոշումն է մնալ այլընտրանք, եթե ժողովրդի զգալի մասը չի ընդունում իշխանավորին եւ չի ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանին, կարող է ձայն տալ մեզ՝ որպես այլընտրանքային կուսակցություն»:
Ի դեպ, նա ՀՀ նախագահի անփոփոխ թեկնածուների ցուցակում իր կայուն տեղն ունի. Այս անգամ էլ մտադիր է առաջադրվել 2013թ նախագահական ընտրություններին:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.