Գործարարներն սկսել են իրենց հարցերը լուծելիս ապավինել մամուլին: Սա խոսում է երկրում ամենաթողության մասին: Ճիշտ չէ մտածել, որ այն` ինչ այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանում հանքավայրի շահագործմամբ զբաղվող կին գործարար և խոշոր ներդրող Սիլվա Համբարձումյանը, չգիտեն այնտեղ, որտեղ տիկինը ակնկալում էր ասելիքը հասանելի դարձնել:
Ուղղակի խնդիրն այն է, որ այլ ելք չի մնացել, ու մարդիկ, լինեն նրանք գործարար – միլիոնատեր, թե շարքային քաղաքացի ինչ որ տեղ հույս ունեն, որ եթե «վերևում» իմանան, ինչ որ բան կփոխվի, կամ էլ, սա հանրության կարծիքի միջոցով ինչ որ բանի հասնելու ցանկություն է. այն հանրության` որին ըստ կարիքի չափի օգտագործում են բոլորը, և առաջին հերթին գործարարները:
Սիլվա Համբարձումյանն այսօր ասաց, որ իր իրավունքները պաշտպանելու է մինչև վերջ։ Որ ավելի վաղ այս հարցով դիմել է Գլխավոր դատախազությանը, իսկ այժմ էլ պատրաստվում է դիմել Եվրոդատարան՝ հույս ունենալով հետ ստանալ հանքավայրում ներդրած իր 3,5 մլն դոլարը, որն ինչպես ինքն է պնդում, կորցրել է ապօրինությունների պատճառով: Հետո ինչ, որ գործարարն ունի մեկ տասնյակից ավելի հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման լիցենզիաներ: Նա մեր ունեցած տեղեկություններով, մի այդքան էլ հարուցված գործեր ունի իրավապահ գրեթե բոլոր ատյաններում:
Տիկինը հույսը կտրելով հայրենի արդարադատությունից պատրաստվում է պայքարել. Եվրոպական դատարանի միջոցով հետ ստանալ «Լիճվազք Թեյի» ոսկու հանքավայրում ներդրած 3,5 մլն դոլարը: Նա պատմեց, որ հանքավայրի շահագործման թույլտվությունն իրենից ապօրինաբար են խլել, և դրա հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ըստ գործարարի` վերջինս «Լիճվազք Թեյի» հանքավայրից յուրացրել է 102 մլն դրամի սարքավորում` իրեն պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում օգտագործելու նպատակով, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին վերոնշյալ հանքի շահագործման իրավունքը «աճուրդով» փոխանցվել է «Սագամար» ընկերությանը, որը, նրա խոսքով, պատկանում է վարչապետի նախկին խորհրդական, Սերոբ Տեր-Պողոսյանին, որին հետո մեղադրեցին մանկապղծության մեջ:
«Բողոքս ուղղված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և դատական համակարգին. հրամաններից մեկը Վճռաբեկ դատարանը համարել է անօրինական, իսկ նախարար Մովսիսյանը նույն` ապօրինի ճանաչված հրամանն արձակել է երկրորդ անգամ, պատճառաբանելով, թե «վերևից են ասել», անօրինական աճուրդ է կայացվել հենց այդ անարդար դատական պրոցեսի ժամանակ»,- ասաց Համբարձումյանը:
Ի դեպ նրան են պատկանում նաև Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի հացի երեք գործարանները ու էլի մի շարք օբյեկտներ:
Սիլվա Համբարձումյանն ասաց, որ հույս ունի, որ իր բարձրացրած հարցին ուշադրություն կդարձնի ՀՀ նախագահը և ինչ-որ կերպ կմեղմի այդ անարդարությունը: Ինչպես վերևում նշեցինք` խեղդվողը փրփուրներից է կախվում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.