Հենց Գյումրի ես մտնում, առաջինը, որ աչքի է զարնում` լքված, ամայի մի տարածք է`աղբանոց հիշեցնող: Սակայն` միայն առաջին հայացքից: Իրականում դա Հայաստանի կառավարության, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի կառավարության, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի կառավարության Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հիմնած Գյումրիի հռչակավոր տեխնոպարկն է:
Որ սա հենց տեխնոպարկն է
, գլխի ընկնելու համար մեծ ջանք պետք չէ. անցող-դարձողին դրա մասին ազդարարում է մեծ վահանակը: Ճիշտ է, Ներսես Երիցյանն ավելի շուտ զրկվեց Էկոնոմիկայի նախարարի աթոռից, քան տեխնոպարկի գաղափարն իրականություն կդառնար, սակայն, ինչպես երևում է` «իդեոլոգի» հեռանալը բարերար ներգործություն է ունեցել «իդեայի» վրա: «Գյումրիի տեխնոպարկ» անվանումը կրող կազմակերպության տնօրեն Գուրգեն Պարոնյանն օրեր առաջ լրագրողներին ասել էր, թե իրենք պատրաստվում են Գյումրիում ինքնաթիռներ նախագծել: Այդ նպատակով Պարոնյանի հրավերով Գյումրի էին ժամանել «Միկա Պրոգրեսինգ» ընկերության մասնագետները` գյումրեցիների ավիաշինարարական կարողություններին ծանոթանալու նպատակով:
Արդեն իսկ «Հայկական Դավոս» հռչակված «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ այս ծրագրից, քանի որ տեխնոպարկը Էկոնոմիկայի նախարարության ծրագրերից է:
— Պարո´ն նախարար, մենք իրո՞ք ինքնաթիռաշինության ծրագիր ունենք Գյումրիի տեխնոպարկում:
— Ճիշտ կլինի` տեխնոպարկի ղեկավարությունից ճշտեք:
— Այսինքն, հնարավոր է, որ կե՞ղծ տեղեկատվություն էր:
— Ամեն ինչ հնարավոր է, պետք է ճշտել, իմանալ:
— Այսինքն, Դուք տեղյակ չե՞ք:
— Ես դեռ ժամանակ ու առիթ չեմ ունեցել, որպեսզի ինքս ճշտեմ, ունեմ էն ինֆորմացիան, ինչ որ կա մամուլում:
— Այսինքն, կարող է տեխնոպարկի ղեկավարությունն իր նախաձեռնությամբ նման ծրագիր ունենա, հետո նոր ներկայացնի Էկոնոմիկայի նախարարին, այո՞:
— Իհարկե´, նրանք ծրագրեր են մշակում և ներկայացնում մեր հավանությանը. այնպես չի, որ անպայման մենք պետք է պարտադրենք կամ չպարտադրենք:
— Ուղղակի նման հզոր ծրագիրն առանց պետության միջամտության մի տեսակ դժվար էր պատկերացնել:
— Հզոր է, թե հզոր չի, ես դեռ չգիտեմ, ինձ կներկայացնեն, կծանոթանամ ծրագրին և էն ժամանակ Ձեզ կասեմ դրա մասին: Ծավալները, մասշտաբները, բովանդակությունը…
— Դե, ինքնաթիռաշինությունը, թեկուզև նախագծումը, ըստ էության հսկա ծրագիր կարող է լինել. եթե ստացվի, իհարկե:
— Գիտե՞ք ինչ, պետք է մի հատ նայել, ես դեռևս հնարավորություն չեմ ունեցել ծրագրի մանրամասներին ծանոթանալու, կծանոթանամ, մենք ձեզ հետ միասին կքննարկենք, կորոշենք, թե ինչքանով է դա հզոր և իրատեսական:
Նախարարի հետ այս կարճատև զրույցը, ի դեպ, անցավ շատ ուրախ մթնոլորտում: Հենց լսեց «ինքնաթիռ» բառը` նրա աչքերը սկսեցին պսպղալ, ժպիտը դեմքից չիջավ մինչև վերջ:
Իսկապես հետաքրքիր կլինի հանկարծ տեղեկանալ, որ իրոք Հայաստանում սկսել են ինքնաթիռներ նախագծել և արտադրել` առանց Էկոնոմիկայի նախարարության իմացության, և այդ ամենը հաջողվել է մի երկրում, որտեղ նույնիսկ «Երազ» ավտոմեքենայի արտադրությունը երազ դարձավ:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.