Երեկ Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում այս գործով հերթական դատական նիստն էր. Նախաքննական մարմնի կողմից Արայիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3–րդ մասի 4–րդ կետով, 258 հոդվածի 2-րդ մասով և 316 հոդվածի 2-րդ մասով և դատարանը հաստատված է համարել հետևյալ արարքների կատարումը:
Նախ նշենք, որ Վերաքննիչ դատարանում արդեն սովորական է դարձել դատական նիստերը, սկսել ուշացումով. այս անգամ`40 րոպե:
Նախագահող դատավորը Մ. Արղամանյանն էր: Դատին ներկայացել էին ամբաստանյալ Արայիկ Սարգսյանը, վերջինիս պաշտպան Գեղամ Հակոբյանը, իսկ մեղադրող դատախազը բացակայում էր` վատառողջ լինելու պատճառաբանությամբ:
Մի վիճիր տաքսու վարորդի հետ
Նախ համառոտ. Ինչ է տեղի ունեցել. Ըստ մեղադրական եզրակացության, 2010 թվականի մայիսի 25-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Ազատության պողոտայի տրանսպորտի կանգառում, Ա. Սարգսյանը անհիմն վիճաբանել է տաքսու վարորդ Արթուր Խուդավերդյանի հետ, կանգառում հավաքված քաղաքացիների ներկայությամբ տվել սեռական բնույթի հայհոյանքներ, այնուհետև, դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը, կռվի է բռնվել նրա հետ. ծեծի ենթարկել: Շուրջ 15 րոպե տևած խուլիգանական գործողությունները խափանվել են կանգառում հավաքված քաղաքացիների միջամտությամբ, որից հետո, տեսնելով դեպքի վայր ժամանող ոստիկաններին, Ա.Սարգսյանը դիմել է փախուստի:
Ծեծել միանգամից 5 ոստիկանի` առյուծի սիրտ է կերել.
Օրենսգրքի 176 հոդվածի 3–րդ մասի 4–րդ կետով, մեղադրանքը առաջադրվել այն բանի համար, որ տարօրինակ զուգադիպությամբ, նույն օրը 2010 թվականի մայիսի 25-ին` Սարգսյանը, չնայած ոստիկաններից մազապուրծ, արդեն ժամը 18:30–ի սահմաններում, առյուծի սիրտ է ուտում ու որոշում խուլիգանությանը գողություն էլ ավելացնել. նա ըստ գործի նյութերի ապօրինի մուտք է գործում Քանաքեռ 1-ին, փողոցի 1-ին նրբանցքի թիվ. 59, տուժող Հայկ Անտոնյանի տուն և ննջասենյակից հափշտակում 662.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր, սակայն ննջասենյակից դուրս գալու պահին նկատվում է տուժողի կնոջ` Ալինա Ներսիսյանի կողմից: Կնոջ աղմուկի ձայներից արթնանում է տուժող Անտոնյանը, որը, կռահելով կատարվածը, հետապնդում և փորձում է բռնել Ա. Սարգսյանին, սակայն վերջինիս հաջողվում է փախչել: Դեդեկտիվ ֆիլմին հավակնող այս սցենարը, կասկածի տեղիք է տալիս. Ամբաստանյալի պաշտպանը իր վերաքննիչ բողքում պնդում է, որ Սարգսյանը կանգառում կատարած արարքի պատճառով արժանանում է ոստիկանների ուշադրությանը, որոնք նրան բերման ենթարկելիս, բռնության են ենթարկում և տարօրինակ կերպով, միայնակ հինգ ոստիկանի, (որոնք չգիտես ինչու հանցագործին բերման ենթարկելիս եղել են ոչ համազգեստով) անբուժելի հիվանդությամբ տառապող, 23 ամյա անձը 40 րոպե ծեծի է ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ:
Այսպիսով վաստակելով նաև 316 հոդվածի 2-րդ մասը, պաշտոնապես առաջադրված մեղադրանքում գրված է, ըստ գործի նյութերի` Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ Երևանի Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի հետ կապված հարցաքննության ներկայանալուց խուսափելու կապակցությամբ, նախաքննական մարմինը 23.06.2010թ. բերման որոշում է կայացնում: Նրան փորձում են բերման ենթարկել գործով տուժողներ Կարեն Մախսուդյանը, Մուշեղ Խանզադյանը, Արման Քոչարյանը, Վաչե Մալաքյանը և Արսեն Սիմոնյանը, որոնք 2010թ. հունիսի 24-ին այցելում են Երևանի Աթոյան փողոց, որտեղ բնակվում էր Սարգսյանը: Շենքի բակում ոստիկանության աշխատակիցները հանկարծակի մոտենում են նրան, իրենց ցուցմունքների համաձայն ներկայանում որպես ոստիկանության աշխատակիցներ հայտնում ոստիկանության բաժին գնալու անհրաժեշտության մասին, սակայն Ա. Սարգսյանը չի ենթարկվում նրանց օրինական պահանջներին, փորձում է դիմել փախուստի, միաժամանակ դիմադրում և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, այն է` քաշում-պատռում է հագուստները, կծում, բռունցքներով և ոտքերով հարվածներ հասցնում նրանց, որի հետևանքով, ոստիկանները ստանում են տարբեր մարմնական վնասվածքներ և դառնում գործով տուժողներ: Սակայն լրացուցիչ ուժերի առկայությամբ կարողանում են նրան բերման ենթարկել:
Նախ պարզաբանենք, որ լրացուցիչ ուժերը դրանք ոստիկաններ են, որոնց հրավիրում է բակի բնակիչներից մեկը, տարեց մի կին, որը տեսնելով, որ բակում կռիվ է` զանգահարում է ոստիկանություն: Այստեղից գալիս են և բոլորին այդ թվում նաև իրենց կոլեգաներին տանում բաժանմունք:
Մի կողմ թողնելով գործի հանգամանքները օբյեկիվ լինենք, ինչ կմտածի շարքային քաղաքացին, եթե հավատա, որ մեր փառապանծ ոստիկանության հինգ աշխատակցի, մոտ 40 րոպե դիմադրել է 23 ամյա երիտասարդը, որը նրանց ծեծի է ենթարկել, պատճառել է մարմնական վնասվածքներ, և միայն լրացուցիչ ուժերի օգնությամբ է հնարավոր եղել ընդամենը մեկ անզեն մարդու բերման ենթարկել: Ինչ խոսք վստահելի ոստիկանություն ունենք: Իսկ ավելի լուրջ, հարկ է, որ ոստիկանապետը այդ դեպքից հետո համակարգից հեռացներ բոլոր հինգին էլ:
Ինչո՞ւ չեն նկատել թիկունքի խաչն ու վերքերը
Դե, քանի որ այդքան դժվարությամբ բերման են ենթարկել կարգազանց խուլիգանին, բավականին թարմ մի գողություն էլ տվել են շալակը, որ իրեն խելոք պահի ու հաջորդ անգամ ոստիկնաներին չկծի:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հունիսի 14-ի դատավճռով Ա. Սարգսյանը խուլիգանության, գողության և ոստիկանի դիմադրության հոդվածներով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 7 տարի 6 ամիս ժամկետով: Վճռվել է նաև Սարգսյանից հօգուտ տուժող Հայկ Անտոնյանի բռնագանձել 662.000 դրամ գումար:
Սարգսյանի պաշտպանն իր վերաքննիչ բողոքում գրում է. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 14-ի դատավճռով թույլ է տրվել նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք Սարգսյանի համար առաջացրել են ծանր հետևանքներ:
Ա. Սարգսյանին վերագրել են այնպիսի արարքներ, որոնք Ա. Սարգսյանը չի կատարել և դրանց կատարումը չի հաստատվել դատական քննությամբ հետազոտված ապացույցներով:
Արված հետևությունները հիմնված չեն գործով ձեռք բերված ապացույցների վրա, և դրանք միայն անհիմն ենթադրություններ են, որոնք չեն հաստատվել քրեական գործի քննությամբ:
Նախ առաջին, ոստիկանության 5 աշխատակիցները դեպքի ժամանակ չեն եղել ոստիկանության համազգեստով և նրանց տված ցուցմունքները դատարանը չպետք է արժանահավատ համարեր. հաշվի պիտի առնվեր ամբաստանյալի ու վկաներ Մելինե և Մարիամ Դովլաթյանների, ինչպես նաև Անժիկ Սորֆազյանի ցուցմունքները:
Ինչ վերաբերում է կողոպուտի մեղադրանքին, ապա այս արարքի վերագրումը Ա. Սարգսյանին նույնպես անհիմն է և գործում բացակայում է նշված արարքը կատարած լինելու մասին բավարար ապացույցների համակցությունը:
Ընդամենը կազմված ֆոտոռոբոտը, որն հավանաբար ոչ թե կազմվել է վկայի նշած հատկանիշներից ելնելով, այլ կատարվել են ուղղորդված գործողություններ, որպեսզի ոչ թե բացահայտեն արարքը կատարողին, այլ նրան վերագրեն այդ արարքի կատարումը:
Վկա Ալինա Ներսիսյանը, ինչպես հայտնել է իր ցուցմունքում իր ամուսինը բռնել է գողություն կատարող տղայի վերնաշապիկից, սակայն այն պատռվել ու մնացել է նրա ձեռքում, իսկ դատարանում նաև հայտնել է, որ նրա հագին բացի վերնաշապիկից այլ վերնազգեստ չի եղել, և նա վերևի մասը մերկ վիճակում փախել է: Այսինքն` եթե հափշտակություն կատարողը լիներ Սարգսյանը, ապա անհնարին էր նրանց կողմից չնկատվեր վերջինիս թիկունքին արտահայտիչ մեծության խաչի պատկերով դաջվածքը կամ փսորիազ հիվանդության հետևանքով նրա մարմնին գոյություն ունեցող արտառոց աչքի ընկնող վերքերը:Միչդեռ նրանք հատուկ նշաններ չեն տեսել: Այս հանգամանքը նույնպես անտեսվեց դատարանի կողմից, այն պարագայում, երբ դատարան էր ներկայացվել նրա թիկունքի մեծ խաչի լուսանկարը և նրա մարմնի վերքերը վկայող լուսանկարները:
Բացի այդ, նախաքննության ընթացքում քննիչի կողմից չգիտես ինչու չի կատարվել շատ կարևոր քննչական գործողություն, այն է` դեպքի վայրում թողնված վերնաշապիկի ու հողաթափերի դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննություններ, պարզելու համար այն թողնող անձի քրտինիքի, մազի հետքերի առկայությունը և դրանց համեմատումը Սարգսյանից արտազատված քրտինքի կամ մազի նմուշի հետ:
Ահա այսպիսի բաներ.
Քանի որ մեղադրողը բացակայում էր նիստից, բացի այդ պաշտպանի միջնորդությունը հարգելով, որոշվեց դատական նիստը հետաձգել:
Աննա Ալեքսանյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.