Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով 2012թ. պետական բյուջեի նախագիծը, տեղեկացրեց, որ սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 35 մլրդ դրամով:
2012 թվականին սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը, առանց պետական կառավարման ապարատի ծախսերի, կկազմեն շուրջ 303 մլրդ դրամ: Այն հիմնականում կուղղվի կենսաթոշակային ապահովությանը, որի գծով ծախսերի աճը կկազմի 9.7 մլրդ դոլար: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31 հազար 255 դրամ: Ընտանեկան նպաստի միջին ամսական չափը ևս կավելանա 10 տոկոսով:
Ըստ նախարարի առողջապահության ոլորտը հանրապետության պետական քաղաքականության գերակա ուղղություններից է, ուստի 2012 թվականի պետական բյուջեի նախագծով ավելացվելու են առողջապահությանն ուղղված ծախսերը. «Ծախսերի աճն այս ոլորտում նախորդ տարվա բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ 3 մլրդ 371 մլն դրամ է»,- ասաց Վաչե Գաբրիելյանը, հավելելով, որ Նախագծով սահմանված առողջապահական ծախսերն առանց առողջապահության պետական կառավարման ապարատի ծախսերի կազմում են 64 մլրդ 788 մլն դրամ:
2009-2010թթ.-ին Հայաստանում տեղի է ունեցել աշխատավարձերի աճ. ընթացիկ տարում միջին աշխատավարձը կազմել է 108 հազար դրամ: Նախարարը բացառեց միջին ամսական աշխատավարձի բարձրացումը.«Մենք չենք կարծում, որ այս պայմաններում, երբ տնտեսությունը վերականգնման փուլում է, ճիշտ կլինի բիզնեսի վրա այդպիսի բեռ դնել: Եթե մենք նվազագույն աշխատավարձի աճ ենթադրենք, ապա դա կարող է որոշակիորեն խաթարել տնտեսական աճը: Այս առումով նպատակահարմար չենք գտնում նվազագույն աշխատավարձն այս պահին բարձրացնել»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.