Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջություն է:
Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8–10 մ) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ: Առաջին 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր: Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ: Միայն կերակրափողի և ըմպանի արտաքին շերտն է կազմված շարակցական հյուսվածքից: Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև մարսողական խողովակի պատերի լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութերը (ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, թուք, լորձ) արտազատվում են մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմիական մշակմանը:
Բերանի խոռոչում սնունդը մանրանում է, թքի հետ շաղախվելով վերածվում կերակրագնդի: Ատամները, լեզուն և թուքը մասնակցում են կերակրի մանրացմանը: Ըմպանի մկանների կծկումների շնորհիվ կերակրագունդը հրվում է դեպի կերակրափող, որով այն տեղաշարժվում, ընկնում է ստամոքս: Վերջինս պարկանման լայնացում է, որի ձևը, ծավալը և չափերը փոփոխական են և կախված են նրա պատերի լարումից, լցվածության աստիճանից, հարևան օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, աղիներ) վիճակից ու փոխազդեցությունից: Ստամոքսի հիմնական գործառույթը սննդի քիմիական մշակումն է և տեղափոխումը 12-մատնյա աղի: Հասուն մարդու ստամոքսում խառնված սնունդը մնում է 6 ժամ, որի ընթացքում այն հասցնում է լրիվ շաղախվել ստամոքսահյութով:
Դրունքային սեղմանի ռեֆլեքսային պարբերական բացման ու փակման շնորհիվ սննդի զանգվածը փոքր բաժիններով ստամոքսից անցնում է 12-մատնյա աղի:
Աղիներն սկսվում են ստամոքսաելքից և ավարտվում հետանցքով: Տարբերում են բարակ և հաստ աղիներ: Բարակ աղին բաժանվում է կարճ՝ 12-մատնյա, և զստային աղիների, հաստ աղին՝ կույր, վերել, լայնական (հորիզոնական), վայրէջ, սիգմայաձև և ուղիղ աղիների: Բարակ աղիների երկարությունը 4,5 մ է, հաստ աղիինը՝ 1,5 մ: Բարակ աղիների ամենակարևոր գործառնական մասը՝ լորձաթաղանթը, ծածկված է մատնանման արտացցվածքներով՝ թավիկներով, որոնք ապահովում են մարսողության նյութերի ներծծումը: Բարակ աղիներում տեղի են ունենում սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր) ճեղքման ու ներծծման բարդ շարժընթացի հիմնական փուլերը: Մարսողությանը մասնակցում են աղիքային հյութը, լեղին, ենթաստամոքսային գեղձի ներզատուկը:
Բարակ աղիների գալարակծկանքային շարժումների շնորհիվ նրա պարունակությունը տեղափոխվում է դեպի հաստ աղի:
Հաստ աղին տարբեր ակտիվ շարժումներով նպաստում է պարունակության խառնվելուն և տեղափոխվելուն դեպի ուղիղ աղի: Հաստ աղիում ավարտվում է մարսված սննդի, հատկապես ջրի յուրացումը, իսկ մնացած նյութերը քայքայվում են բարակ աղիով անցած ֆերմենտների և հաստ աղիում առկա բակտերիաների (մանրէային ֆլորա) ազդեցությամբ: Հաստ աղիում ձևավորվում է կղանքը, որը կազմված է սննդի չմարսված մնացորդներից, լորձից, լորձաթաղանթի մահացած բջիջներից և մանրէներից: Աղիները որոշակի դեր ունեն նաև օրգանիզմի իմունաբանական հակազդեցություններում:
Լայնորեն տարածված են մարսողական համակարգի հիվանդությունները: Դրանց հաճախությունն ու բնույթը կախված են աշխարհագրական, սոցիալական պայմաններից, ապրելակերպից և սննդի առանձնահատկություններից, բնակչության հիգիենային դաստիարակությունից և առողջապահության զարգացման մակարդակից:
Ժամանակակից բժշկագիտությունն ունի մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեծ հնարավորություններ: Ձևավորվել է բժշկագիտության նոր ճյուղ՝ ստամոքսաղիքաբանությունը,հիվանդանոցներում ստեղծվել են բուժկանխարգելիչ օգնություն կազմակերպող մասնագիտացված բաժանմունքներ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.