Վաղը Ոստիկանության օրն է: Եվ արդեն երկրորդ անգամ է, որ հենց այդ ազիզ տոն օրով ՀՀ գլխավոր, օրորոցից ոստիկան Ալիկ Սարգսյանի գործերը դնում-հարամում են: Անցյալ տարի ստից աղմուկ էին գցել, թե ապրիլի 16-ը գեյերի միջազգային օրն է, ու Ալիկ Սերգեիչը չգիտեր, թե ոնց պրծնի ոչ այնքան հաճելի զուգահեռներից, որ ակնարկվում էին ինչպես մամուլի հրապարակումներում և համացանցում,այնպես էլ լրագրողների` ճակատային ուղղակի հարցադրումներում: Այս տարի էլ տոն օրով հարկադրված էր աչքի առաջ ունենալ իր ենթակա Ներսես Նազարյանի` իր տեղի վրա աչք տնկելու հանգամանքը. Իզուր չէր, որ 2 օր առաջ նա ստիպված է եղել հայտարարել. «Վատ է այն զինվորը, որ չի ուզում դառնալ գեներալ: Ուրիշ է, եթե մարդը տակտի նորմերը խախտում է ու աշխատող մարդու պաշտոնի վրա խոսակցություն է տանում: Ես դա, բնականաբար չեն ընդունում, սա, իրոք, էթիկայի նորմերի խախտում է»:
Դե, իսկ Երևանի ոստիկանապետը ձգտում է օգտվել Ալիկ Սերգեիչի և Աղվան Գառնիկիչի հակամարտությունից ու իր գործերն առաջ տանել: Սակայն այս երկրում ոչ ոք ապահովված չէ, նրա համար էլ կարող է շաբաթն ուրբաթից շուտ գալ. Հովիկ Թամամյանի գործով նրան որպես վկա հարցաքննության էին կանչել: Դե ժամանակին «ամենազոր» Թամամի համար էլ ամեն ինչ սկսվեց որպես վկա կանչվելուց, իսկ հետո` «տեսա՞ր, ինչ եղավ»: Հիմա էլ ՀՀ ոստիկանապետը թերևս թեթև սրտով Ներսես Նազարյանին «բագաժ հանձնի» գլխավոր դատախազի ձեռքը` մրցակցից պրծնելու համար, եթե իհարկե թափը ների:
Դե ժամանակին էլ Աղվան Հովսեփյանը նույն ձևով «բագաժ հանձնեց» Թամամին, որի հետ հաց էր կիսել, և ոչ միայն հաց… Դրանից առաջ էլ նույն Թամամը «բագաժ էր հանձնել» իրեն առաջ տարած և բարձունքի հասցրած Նորիկ Թևանյանին, անգամ նրան ցուցադրաբար կարճատև ձերբակալելով օդանավակայանում: Կարճ ասած` մեր իրավապահ համակարգը դեռևս ունի մաքուր մենթական մենթալիտետ: Եվ մեր ոստիկանները դեռևս շատ հեռու են իսկական ոստիկան լինելուց, նրանք դեռևս մլիցա են, մենթ` իրար դրժող ու իրար տակ քանդող:
Հա, ու բախտի բերմամբ, թե պատահմամբ հենց «մենթական» տոնի նախօրեին ՀԱԿ-ից հեռացավ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը. « «Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլեւս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում այդ վերջին կամրջի պահպանումը»: Այսինքն` եթե ավելի «կենցաղային» լեզվի թարգմանենք Ռուբինյանի ասածը, ստացվում է, որ նա փաստում է` ՀԱԿ-ում ստեղծվել է մենթականի ու աղանդավորականի տարրերը համատեղող իրավիճակ: Եվ դա հասկանալի է. եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնում իշխանության հետ ու պատգամավորական ապագա մանդատների քանակի «բազար» անում, ապա ճամբարակիցները պիտի իրար գզեն, որպեսզի դառնան մանդատի տեր: Այսինքն` պիտի «մենթականով» ու «կռիսականով» ձգտեն առաջնորդի մոտ իրար վատաբանեն, իրար վրա «գործ տան», իրար տակ փորեն: Մյուս կողմից էլ, Լևոն Տեր-Պետրոսյանը խնդիր ունի չկորցնել այն բազում շարքայիններին, որ իր շուրջ համախմբվել են հանուն «ավազակապետության կազմադանդման». Այդպիսիններին պահպանելու համար հարկավոր է աղանդավորական կույր և մոլեռանդ հավատ «գուռու»-ի հանդեպ և երկաթյա վստահություն, որ իրականում ոչ թե գործարք կա «ավազակապետության» հետ, այլ առաջնորդի շատ խելացի ու խորամանկ քաղաքականություն…
Եվ ՀԱԿ-ի առաջնորդին այդ կույր հավատը ամրապնդելու գործում օգնության հասավ ԱԺ գործող փոխխոսնակ Սամվել Նիկոյանը` հանրության առաջ երդվել-պատռվելով, թե իշխանության և ՀԱԿ-ի գործարք գոյություն չունի: Սակայն իր սուտ հավաստիացումների համար նա շատ արագ «պատժվեց». լույս աշխարհ դուրս եկավ, թե նա ինչպես էր ԱԺ իր աշխատասենյակում խմել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ: Իրեն և «ընկեր Վահանին» լրագրողների մոտ իզութոզով ծախեց երրորդ բաժակակից` Մանվել Բադեյանի գինովցած լեզուն: Դե, իր ու Վահան Հովհաննիսյանի «քեֆը լավ» վիճակը տեսանելի էր, սակայն Նիկոյանի պարագան չէր բացահայտվի, եթե Բադեյանը «չծակվեր»: Իսկ հիմա ստացվեց «մի դիմում էլ թող նա գրի» դասական իրավիճակ…
Չէ, բայց ԱԺ գրեթե ոչ մի փոխխոսնակ էլ «իսան» չի եղել: Հոկտեմբերի 27-ի ողբերգության բերումով Յուրի Բախշյանի և Ռուբեն Միրոյանի փոխարեն պաշտոն ստանձնած Տիգրան Թորոսյանն ու Գագիկ Ասլանյանը, մեր մեջ ասած, կարգին որակներ չունեցան: Առաջինի վրա ցանկացած օլիգարխ ուզածդ ժամանակ և ուզածիդ պես կարող էր գոռալ ու համարժեք պատասխան չստանալ, իսկ երկրորդը, ում Հմայակ Հովհաննիսյանը անվանել էր «զիբլի վեդրո խփող», շատ արագ դավաճանեց իրեն պաշտոնի հասցրած ՀԺԿ-ին: Նույնը կարելի է ասել և Տիգրան Թորոսյանի մասին. հենց որ զրկվեց ԱԺ նախագահի պաշտոնից, շտապեց լքել իրեն «մարդ դարձրած» ՀՀԿ-ն: Իսկ ներկայիս փոխխոսնակ Սամվել Բալասանյանը, որը երդվում էր, թե իր ճակատին գրված է «Օրինաց երկիր», շտապեց կողքը դրոշմել «Առաջ Հայաստան» և «Կառուցենք բարգավաճ Հայաստան» կարգախոսները, ու վերջը զուտ առևտրականի սկզբունքով որոշեց բարգավաճել իրեն փոխխոսնակի պաշտոն տված ԲՀԿ-ի հետ միասին: Ու կարելի է վստահաբար ենթադրել, որ եթե հանկարծ ԲՀԿ-ն հեռանա կոալիցիայից, ապա տեղնուտեղը կշտապի պոռալ «Առաջ Հայաստան» և հավաստիացնել, որ միշտ երազել է «ցեղակրոնվել» ՀՀԿ-ում…
Ու հետաքրքիր է. իսկ ի վերջո ինչպե՞ս է իրեն դրսևորելու Սամվել Նիկոյանը, եթե 2012-ին հանկարծ հարկադրված լինի թողնել ԱԺ փոխխոսնակի պաշտոնը: Նրա մոտ մենթալիտե՞տը, թե՞ ՄԵՆԹ ալիտետը կաշխատի…
Դե, իսկ նախկին փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի մասին ընդհանրապես ասելու բան չունենք: Սովորական գորշ կարիերիստուհի` առանց աստղի ու դիմագծի: Դե ինչ, Շառից, փորձանքից, մլիցուց և բժշկից հեռու…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.