Հարգելի ընթերցող, քեզ այսօր չե՞ն խաբել: Իսկ դու խաբե՞լ ես… Պատասխանդ, անշուշտ, բացասական է, բայց սուտ, քանզի այսօր «խաբելու օրն» է: Ի դեպ, ապրիլի 1-ը ռուսները կոչում են նաև «դուռակի օր»: Սակայն ռուսական «դուռակ»-ը «հիմար»-ի հոմանիշը չէ: Դա ավելի շուտ ընդունված կաղապարներն անտեսող խենթն է, որը նաև ասում է այն ճշմարտությունները, որոնցից փախչում են «խելացիները»:
Ինչևէ, իսկ հիմա ներկայացնենք «ապրիլմեկյան կատակների» նմուշներ, որոնք առաջին հնագույն մասնագիտությունից ոչնչով չեն տարբերվում: Այսպես, ֆրանսիական որոշ կայքեր տարածել են Շարլ Ազնավուրի մահվան լուրը: Պարզ է, թե տարածողներն ումից են սնվում… Եվ մեծն շանսոնյեն տվեց շատ դիպուկ պատասխան: Ելույթ ունենալով RTL ռադիոյով, Ազնավուրը ասել է. «Ես սա զզվելի եմ համարում: Դա ինձ չի ուրախացնում: Ցավում եմ, բայց ես ավելի երկար եմ ապրելու, քան իրենք: Ես առողջ եւ երջանիկ եմ, եւ շատ գործեր ունեմ, փոխանակ լսելու, որ ինչ-որ մեկը նման շշուկներ է տարածում»:
Իսկ երկրորդ անբարո օրինակի հեղինակները, իհարկե, մեր հարևան կովկասյան թուրքերն են: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլհան Փոլուխովը ստիպված է եղել հերքել նախկինում իր գործընկերների արած այն հայտարարությունը, թե իրենք «կհարվածեն բոլոր այն օդանավերին, որոնք կփորձեն թռիչք կատարել Ստեփանակերտ»:
«Մենք քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ուժ չենք կիրառի»,-ասել է Փոլուխովը: Դե իհարկե, այդպիսի «հերքման» համար Բաքուն պետք է ընտրեր հենց ապրիլի 1-ը, որպեսզի հանգիստ խղճով սուտ ասեր: Չէ՞ որ մեր հարևանները, եթե ձեռքները ճար լինի, կկրակեն ոչ միայն քաղաքացիական օդանավերի, այլև Արցախ մուտք գործող ցանկացած մարդու վրա:
Եվս մեկ ապրիլմեկյան դրվագ կապված է մեր մեկ այլ հարևանի` Վրաստանի հետ, սակայն դրանում չարագուշակ ոչինչ չկա: Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: Դեսպան Շարմանաշվիլին վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը` երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Դե ինչ, այդ հավաստիացման համար շատ հարմար օր էր ընտրված. չէ՞ որ վրացու բարեկամական հավաստիացումներից գրեթե միշտ կեղծիքի հոտ է փչում:
Դե Թուրքիայում էլ ապրիլմեկյան կուրիոզ եղավ, որը մեզ հետ ընդհանրապես չի առնչվում: Անթալիայի ծերանոցներից մեկում ձերբակալվել է 80-ամյա մի ծերունի, որը կասկածվում է դասալքության մեջ: Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ, մի խումբ ոստիկաններ ձերբակալել են հազիվ տեղաշարժվող ծերունուն, տարել հիվանդանոց, որտեղ նա բուժզննում է անցել, ապա հանձնել են զինվորական կոմիսարիատին, որն էլ կորոշի նրա բախտը: Ինչպես ասում են`իրենց քար իրենց գլուխ, բայց ուսանելի բան էլ կա այդ պատմությունում: Այ, եթե մերոնք էլ սովորեն, որ դասալքությունը վաղեմության ժամկետ չունեցող հանցանք է, հեչ վատ չի լինի:
Սակայն ապրիլի 1-ի գործոնն ազդում է նաև Հայաստանի ներքին քաղաքական դաշտի վրա: Օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան իր այսօրվա ասուլիսին ապրիլմեկյան կատակ արեց` հայտարարելով, որ 2012-ի ՀՀԿ նախընտրական ցուցակում օլիգարխներ գրեթե չեն լինի, իսկ փոխարենը կգան պրոֆեսիոնալներ: Եթե դա սուտ է, ապա այդ փչոցն ասելու իսկական պահը հենց ապրիլի 1-ն էր, իսկ եթե ճշմարտություն է` օլիգարխները ապրիլմեկյան կատակի տեղ կդնեն և «արխային կընկնեն»: Կամ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչո՞ւ որոշեց «շախով-շուխով» թարգել իր «ազատության ծոմը» հենց մարտի 30-ի երեկոյան` որպեսզի դրա լուրը չհայտնվի թերթերի ապրիլմեկյան համարներում ու կատակի տեղ չընկալվի:
Սակայն, անշուշտ, բոլորին գերազանցեց հավերժական «կոմսոմոլիկ», միաժամանակ իշխանության և ընդդիմության հետ խաղեր տվող Մենուա Հարությունյանը: Նա իր կայքում լուր դրեց, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել, ու գրեթե բոլոր լրատվական կայքերը դրան հավատացին և դեռ մի բան էլ դրեցին որպես գլխավոր լուր: Կատակը` կատակ, բայց Մենուան դրանով յուրահատուկ «տեստ» արեց, ու պարզվեց, որ Աղվան Հովսեփյանի հրաժարականին սպասող լիքը մարդ կա ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական դաշտում: Ու էնքան են անհամբեր սպասում, որ առանց ստուգելու շտապում են դնել: Ինչևէ, գլխավոր դատախազի խոսնակ Շահեն Տոնոյանը թեեւ նշեց, որ «Մենուա Հարությունյանի կերպարը իր տեղով ոչ միայն ապրիլմեկյան կատակ է, այլև ամենօրյա կատակների թեմա է», սակայն պարզ է, որ Աղվան Գառնիկիչը դրանից շահեց` միանգամից բացահայտեց շատերի վերաբերմունքը իր նկատմամբ, գործնականում` անուն առ անուն: Նաև, ինչու չէ, տեսավ իրեն տրվող իրական գնահատականը: իր Իսկ դա արդեն հանաք-մասխարություն չէ:
Բայց բոլոր դեպքերում քաղաքական գործիչներին պետք է չհավատալ ոչ միայն ապրիլի 1-ին, այլև տարվա բոլոր օրերին, քանզի նրանք ստում են մշտապես: Եվ նրանց սուտը էապես տարբերվում է ուրախ, զվարճալի ապրիլմեկյան ստերից, քանզի նրանց սուտը շահադիտական է, նույնիսկ` շահամոլ: Ու լավ անգիր արած…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.