ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը խրոխտ հայտարարեց, որ ՀԱԿ-ը երկու ամիս է տալիս իշխանություններին` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար: Այսինք` ասում է, թե պիտի անձնատուր լինեն, թե չէ ՀԱԿ-ը վեր է կենալու ու գնալու է … Դե, իսկ 2 ամիս շարունակ լինելու են ակտիվ հանրահավաքներ… Սկիզբը` մարտի 1-ին, որը վերածել են մի տեսակ «մոգական» ամսաթվի:
Բնականաբար, շատերին հետաքրքիր է` ի՞նչ է լինելու մարտի 1-ին, միտանգավորներ շա՞տ են լինելու, թե՞ քիչ, փողոցային բախումների հասնելո՞ւ է, թե՞ ոչ… Եթե դատենք Լևոն Զուրաբյանի այն խոսքից, որ մարտի 1-ին լինելու է «հանգրվանային հանրահավաք», ապա ստացվում է, որ բախումներ դեռ նախատեսված չեն: Չնայած` ո՞վ գիտի, միգուցե դա ասվում է զգոնությունը քնացնելու համար: Բայց ավելի հավանական է, որ 2 ամիս շարունակ փորձելու են «ռասկրուտկա» անել ֆեյսբուքային հեղափոխական տեխնոլոգիաները. հո իզուր չէր Վարդան Մինասիչի «Սիվիլիթաս» հիմնադրամը ֆեյսբուքյան քննարկումներ կազմակերպել, որոնց ընթացքում Ֆեյսբուքը ճանաչվեց հիմնական միջոց «քաղաքացիական հասարակություն» ստեղծելու համար:
Թե ինչ բան է «քաղաքացիական հասարակությունը» չգիտի ոչ ոք: Սակայն դա պարզ բացատրեց ղրղզական ապակայունացման հարուստ փորձ ունեցող դեսպան Մարի Յովանովիչը: Նա դրեց ու նույնացրեց «քաղաքացիական հասարակությունը» ոչ կառավարական կազմակերպությունների` հ/կ-ների հետ, ու դժգոհեց, որ դրանցում հասարակ քաղաքացիներ համարյա չեն ընդգրկվում: Դե, ինչպես հայտնի է, հ/կ-ների մեծ մասի ֆինանսավորումը իրականացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը` գրանտների տեսքով: Այսինքն «քաղաքացիական հասարակությունը» դա գրանտակերների հավաքածուն է: Այդպիսիք Հայաստանում կան շուրջ 2500 հատ, ու բաղկացած են գրանտակեր ղեկավարից ու այն մերձավոր շրջապատից, որի հետ նա կիսվում է ամերիկյան հարկատուի փողերով: Ընդհանուր առմամբ` մի 20 հազար պատրաստի ամերիկյան շպիոն, ում համար Հայրենիքի գինը պայմանագրային է: Իսկ ինչու այդ սեկտորը Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ որոշված է ընդարձակել հենց Ֆեյսբուքի օգնությամբ`նույնպես հասկանալի է: Ցանկացած ինտերնետային սոցիալական ցանց ստեղծված է և վերահսկվում է հատուկ ծառայությունների կողմից: Ֆեյսբուքը հենց ամերիկյան հատուկ ծառայությունների բաժինն է, և օգտվողների` սեփական ձեռքով գրանցած անձնական տվյալների մոնիթորինգով դժվար չէ գտնել պոտենցիալ հավաքագրվողներին…
Սակայն ի դժբախտություն ամերիկյան հեղափոխական տեխնոլոգների` Ֆեյսբուքի հայկական հատվածում կա ընդամենը 130 հազար հայ: Հայերը ջախջախիչ մեծամասնությամբ գերադասում են ռուսական սոցիալական ցանցերը: Ու ինչքան էլ ոմանք, ասենք, «Օդնոկլասնիկ»-ը հռչակեն «ռաբիզների ու հետամնացների» հավաքատեղի, փաստը մնում է փաստ, որ այդտեղ առկա միայն ազգայնական ու պետականամետ խմբերը իրենց անդամների քանակով հաստատ Ֆեյսբուքի 130 հազարից ավել են: Եվ ո՞վ ասաց, որ նրանք չեն կարող միավորվել ու հակահարված տալ «քաղաքացիական հասարակություն» կոչեցյալին…
Հա, մարտի 1-ի առնչությամբ էլ ողբաձայն ուղերձով «միջազգային հանրությանը» դիմել է հազար տակ կաշին ու կուսակցական պատկանելությունը փոխած Հմայակ Հովհաննիսյանը: Ու նրա ողբն էլ «քաղաքացիական հասարակության» չկայացումն է. «Քանի դեռ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դավանում է «Ուժն է ծնում իրավունք» չափազանց վտանգավոր սկզբունքը և միաժամանակ հետևողականորեն ընդլայնում է իր հատուկ հարաբերությունները բանակի հրամանատարական վերնախավի հետ, մարտի 1-ի կրկնությունը դոմոկլյան սրի նման մնալու է կախված հայ ժողովրդի գլխին: Միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի, որ իշխող ՀՀԿ-ի և բանակի սպայական վերնախավի միջև 1998 թվականից հետո ձևավորված ալյանսը այսօր դարձել է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը արգելափակող անհաղթահարելի խոչընդոտ… Պատմական փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ողբերգությունների հիմքում ընկած է ոչ թե միջկուսակցական մրցակցությունը, որպես այդպիսին, այլ հենց այն իրավիճակը, երբ ուժի և ուժեղի հեթանոսական պաշտամունքը դավանող կուսակցությանը հաջողվում է հատուկ սերտ ալյանս ձևավորել սպայական վերնախավի հետ և ներքաղաքական պայքարում հենվել ամենահզոր ուժային կառույցի` բանակի վրա: Այդ օրինաչափությունը ցայտուն ձևով դրսևորվել է երրորդ ռեյխի կազմավորման փուլում, երբ հեթանոսական «իդեալներ» դավանող նացիոնալ-սոցիալիստներին հաջողվեց հատուկ հարաբերություններ ձևավորել գերմանական բանակի սպայակազմի հետ: Մարտի 1-ի ողբերգությունից հետո անցած երեք տարիները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանում հայաստանյան հանրային կյանքի վրա ուժայինների ազդեցությունը հասել է կրիտիկական կետի: Այսօր ուժայինները հավակնում են կազարմաներից իշխանության կամքը թելադրել ոչ միայն պետական քաղաքացիական հաստատություններին և առանձին քաղաքացիներին, այլ նույնիսկ քաղաքացիական հասարակության սրբության սրբոցը հանդիսացող ոչ կառավարական կազմակերպություններին: Դրա վառ ապացույցն է վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարության շենքում կազմակերպված այսպես կոչված «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի» հիմնադիր համաժողովը»:
Իրոք կարելի է հուզմունքից արտասվել` կարդալով Հմայակ Հովհաննիսյանի լալահառաչ տողերը: Պատկերացնո՞ւմ եք, ինչ սրիկայություն է` խախտվում է ամերիկյան մենաշնորհը հասարակական սեկտորի նկատմամբ, և պետության ամենակազմակերպված օղակը` բանակը, համարձակվում է քաղաքագիտական կառույց ստեղծել: Պատժել է պետք, շտապ ամերիկյան ռմբակոծիչներով հողին հավասարեցնել Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի» գրասենյակը` ճիշտ ու ճիշտ Բելգրադի օրինակով: Կարճ ասած, ամերիկյան հեղափոխական և վերահսկման տեխնոլոգիաները խելքը գլխին չեն աշխատում մեր երկրում: Ժողովուրդը չի ուզում ընդգրկվել «քաղաքացիական հասարակության» մեջ, Ֆեյսբուքի հնարավորությունները համեստ են, բանակն ու իշխող վերնախավն էլ` իրարից անբաժանելի: Եվ ահա այդ ֆոնի վրա փորձառու քաղաքական աղվեսը` Գալուստ Սահակյանը, ճակատագրական սխալ է գործում: Թևից բռնած նախագահական է տանում ու որպես օմբուդսմենի թեկնածու ներկայացնում է երիտասարդ իրավաբան Կարեն Անդրեասյանին: Առաջին հայացքից այդ ջահելը իդեալական է, պիտանի իշխանական կամակատար լինելու. չէ՞ որ նա ժամանակին հեղինակել էր մամուլի այնպիսի օրենք, որը լրագրողներին հավասարեցնում է վտանգավոր հանցագործների հետ: Բայց… երբ ուսումնասիրում ես այս քոքված կարիերիստի կենսագրությունը, տեսնում ես, որ ամենուրեք առնչվում է գրանտակեր կազմակերպությունների հետ: Նա, ի դեպ, 2008-ին լավ էլ աջակցել էր Լևոն Տեր-Պետրոսյանին` «իրավական շտապօգնության» ավտոմեքենաներով… Այո, Գալուստ Գրիգորիչը որպես օմբուդսմենի թեկնածու իրոք կամակատարի է բերել: Բայց ոչ թե իշխանության, այլ Արևմուտքի կամակատարի: Որն իր «սուրբ գործը» կանի ավելի լավ, քան Արթուր Սաքունցի և Զարուհի Փոստանջյանի պես «վառված» կադրերը: Կոալիցիա, նանիկ արա… սա լինելու է ավելի «ամենաանհաջող կադր», քան Ռոբերտ Քոչարյանի հիշատակած Արմեն Հարությունյանը:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.