Ոստիկանությունն այսօր շատ ուշադիր էր, կազմ ու պատրաստ: Դա երևում է թեկուզ նրանից, որ նրանց լրատվականը շատ արագ հաղորդեց ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցների թիվը և չարտոնված երթ սկսելը: Մինչդեռ սույն, լրատվական կառույցը սովորաբար կրիայի արագությամբ էր աշխատում (աչքով չտանք վերջերս կարծես սկսել են օպերատիվ գործել): Թերևս այս անգամ զանգվածային անկարգությունների սպասում կար, դրա համար էլ ոստիկանությունը ժամացույցի պես աշխատեց:
Զանգվածային անկարգությունները հետաձգվեցին: Դրա վկայությունն այն էր, որ ՀԱԿ համակարգողը երթից հետո արգելեց ջահելներին Հյուսիսային պողոտայում նստացույց սկսել` հայտնելով, որ եթե ուզում են, կարող են առանձին օր ընտրել նստացույցի համար: Այսինքն` պարզ է. երբ պետք լինի սկսել, դա կանեն ՀԻՄԱ շարժման ջահելները, իսկ ՀԱԿ-ը «մաքուր ու պուպուշ» կմնա: Ի դեպ, դրա մասին է վկայում և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի` բունտերին վերաբերող հատվածը. «Չպետք է անտեսել նաեւ այն էական հանգամանքը, որ Կիրգիզստանի, Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձությունները ոչ թե հրահրված կամ կազմակերպված էին ընդդիմադիր ուժերի կողմից, այլ հետեւանք էին տարերային սոցիալական դժգոհությունների, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին անկասելի քաղաքական ըմբոստության։ Եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չանեն այդ ուսանելի իրադարձություններից, ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրա։ Անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի։ Իրավիճակն արմատապես վերափոխելուն ուղղված կոնկրետ գործեր ձեռնարկելու փոխարեն, վարչախումբն իրեն հանգստացնում է «Հայաստանում սոցիալական բունտ չի լինի» հանգերգով։ Սակայն, ի դժբախտություն այդպես կարծողների, սոցիալական բունտ կոչվածն, ինչպես ասում են, գեշ խասյաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո։ Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է»։
Այսինքն` նա գլխանց ասում է, որ եթե բունտ եղավ` ինքը կապ չունի, «մոպեդը ես եմ ծախում, բայց իմը չի»: Դե, իսկ նրա պնդումը, որ մուսուլմանական երկրներում բունտերը ոչ ոք չի կազմակերպում` ակնհայտ սուտ է: Լավ էլ կազմակերպվում են` ինտերնետով-ֆեյսբուքներով, ակտիվիստների կազմակերպված ցանցով, արևմտյան հեռուստաալիքների հստակ աշխատանքով, սորոսների փողերով…
Հա, այս անգամ միտինգավորները լավ էլ շատ էին: Կարապետիչի «բացօթյա համագումար» տուֆտության փքսելուց հետո նրա դժգոհ խալխը դառավ Լևոնի բաժինը, և մարտի մեկի միտինգին ավելի շատ մարդ է լինելու: Դա` հաստատ: Միգուցե հենց մարտի 1-ին էլ սկսեն, փորձեն հրահրել փողոցային բախումներ, միգուցե` 1-2 օր առաջ կամ հետո` նույն ջահելների միջոցով: Կապրենք` կտեսնենք: Բայց լարվածության աճն ակնհայտ է:
Կոալիցիան էլ շտապեց հուշագիր ստորագրել մարտի 1-ից առաջ: Հանկարծ մի օրում Գագիկ Ծառուկյանը մոռացավ, որ ուզում է 50+1 տոկոս քվե հավաքել: Ի՞նչ պատահեց. վախեցա՞վ Սերժ Ազատիչից, իր ուժերի հանդեպ վստահությո՞ւնը կորցրեց: Չէ մի չէ, Ռոբերտ Քոչարյանը սարի պես նրա թիկուքին կա ու կա, նա էլ «կոտրվող» տղու նման չի: Բա ի՞նչ, մարտի 1-ի գալու երկյուղի՞ց որոշեցին համախմբել իշխանության համակարգը: Դա էլ կա, բայց հիմնականը չէ:
Ահա մեջբերում կոալիցիայի հայտարարությունից. «Քաղաքական կոալիցիան ձեւավորվեց մեր երկրի համար դժվարին պայմաններում: Կոալիցիայի ձեւավորումը, նրա նպատակների իրագործման համար կողմերի կամքի եւ վճռականության հայտարարումն ու իշխանության գործունեության հավաքական պատասխանատվության ստանձնումը լուրջ դեր ունեցան երկրի կայունությունն ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Դա նաեւ կարեւոր գործոն դարձավ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, այդ թվում` հարավօսական իրադարձությունների եւ աշխարհը համակած խոր ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սոցիալական լուրջ անկումներ թույլ չտալու գործում:
Քաղաքական կոալիցիան վերստին կարեւորում է հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը»:
Ահա թե ուր է թաղված շան գլուխը: Արտաքին մարտահրավերներ: Հարավային Օսիային համարժեք իրադրության սպասում: Տարածաշրջանային նոր մեծ խաղեր: Իզուր չէր ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել կոալիցիայի պատգամավորների հետ: Ռուս «քեռին» հատ-հատ բացատրել է, որ շուտով կռիվ-մռիվներ են սպասվում, որ դա շատ լուրջ է:
Ու հենց կռիվների սպասումով Ծառուկյանը մի կողմ դրեց իր ամբիցիաները ու չխորշեց «կզարան» գնացողի պիտակից, իսկ ՀՀԿ-ն շարունակեց քարշ տալ այնպիսի «բագաժը», ինչպիսին է ԱԽՔ-ի ողորմելի ու հակակրելի կուսակցությունը: Ինչ-որ բան պայթելու սպասում կա` միգուցե Արցախի, միգուցե Ջավախքի ուղղությամբ: Իսկ կռվի ժամանակ չեն գզվռտվում. Երբ որոտում են թնդանոթները, լռում են ոչ միայն մուսաները, այլև ինտրիգաններն ու բանսարկուները:
Սակայն նույն կռիվների սպասում ունի նաև ծերուկ Լևոնը: Չէ, նա այնքան միամիտ չի, որ հուսա խառը արտաքին-քաղաքական վիճակում ներքին անկարգությունների ալիքի վրա իշխանություն գրավել: Պարզապես կռվի պահին ներսում խառնելու դեպքում նա կհեշտացնի ամերիկացիների ու բրիտանացիների գործը, կնպաստի ռուսներին Կովկասից դուրս մղելու ծրագրերին: Եվ հարց է ծագում. բա երկի՞րը, բա Արցա՞խը, բա Ջավա՞խքը, բա Անկարայի խարդավանքնե՞րը… Նա թքած ունի այդ ամենի վրա. Մավրը կանի իր սև գործը ու կհեռանա ապահով Արևմուտքի երկրներ: Զավակով-թոռով-ծոռով: ՀԱԿ-ի ակտիվիստներն էլ կդառնան քաղբանտարկյալ: Կամ կդատվեն որպես շպիոն ու դավաճան: Կամ պատերազմական ժամանակների օրենքներով նրանց կգյուլլեն մոտակա պատի տակ` Լևոնին ի՞նչ փույթ:
Սպասենք մարտի 1-ին: Շառից-փորձանքից հեռու…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.