«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` բանակում առկա խնդիրները վերհանելու խումբը նախօրեին անակնկալ այցելել է Երևանին մերձակա սերժանտների պատրաստման ուսումնական զորամասերից մեկը:
Խմբի անդամները առանձնազրույցներ են ունեցել ժամկետային մի խումբ զինծառայողների հետ: Վերջիններս նշել են, որ զորամասում առկա են խտրականության դեպքեր` կապված ազատ արձակումների տրամադրման, ինչպես նաև վերակարգի նշանակման հետ: Մնացած առումներով զինվորները գոհ են եղել զորամասից: Զինվորականության մեջ առկա, այսպես կոչված, «արժեքային համակարգի» պատճառով տղաները խնդրել են որևէ տեղ չնշել իրենց անունը։
Նախաձեռնության հաղորդագրությունում նշվում է, որ զորամասի հրամանատարը, ով «բավականին պատշաճ մարդու տպավորություն է թողել», հայտարարել է, թե տեղյակ չէ խտրականության դեպքերի մասին` մեղքը գցելով ստորադաս սպաների վրա: «Չենք լռելու»-ն հորդորել է առավել աչալուրջ գտնվել իր ենթակաների հանդեպ` հիշեցնելով, որ, ամեն դեպքում, զորամասում առկա արատավոր երևույթների համար պատասխանատու է հրամանատարը, իսկ թերությունները նրա ուշադրության պակասի հետևանք են: Այցելության արդյունքների մասին հաղորդվել է պաշտպանության նախարարությանը: Նախաձեռնությունը որոշ ժամանակ անց ևս մեկ անգամ անսպասելիորեն կայցելի նույն զորամաս` տեսնելու փոփոխությունները:
«Հարկ է նշել նաև, որ նյութատեխնիկական հագեցվածության իմաստով որևէ թերություն զորամասում չի հայտնաբերվել, սակայն զինվորների միջև առկա խտրականությունը լուրջ խոչընդոտ է նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Այցելության ընթացքում «Չենք լռելու»-ի անդամներին ապշեցրել է Հայաստանի և Արցախի անջատ (առանց ազատագրված տարածքների) քարտեզների պատկերով ցուցատախտակը: Հրամանատարը խոստացել է շտապ ուղղել սխալը` ավելացնելով ազատագրված տարածքները:
«Հայտնում ենք նաև, որ նախաձեռնությունում գործող թեժ գծին զորամասերից մեկում ծառայողներից մեկի մայրը ահազանգել է, որ հրամանատարները` հղվելով գլխավոր շտաբի պետի հրամանի բացակայության վրա, թույլ չեն տալիս զինվորներին ձմեռային հանդերձանք կրել, ինչի պատճառով նրանք մրսում են: «Չենք լռելու»-ն այդ մասին անհապաղ հայտնել է ՊՆ-ին, որը լուծել է խնդիրը»,- նշում են նախաձեռնության անդամները:
Նախաձեռնությանը կոչ է անում բոլորին, ովքեր ունեն կոնկրետ տեղեկություններ բանակում առկա խնդիրների մասին, զանգահարել (055) 211-529 հեռախոսահամարով կամ գրել chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով:
«Չենք լռելու»-ն ևս մեկ անգամ հորդորում է իր մարզային ներկայացուցիչներին և համախոհներին` հասցնել թեժ գծի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն զինվորներին, նրանց հարազատներին և նոր զորացրվածներին:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.