Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ասուլիսին ներկայացավ ՀԱԿ ակտիվիստներ Վահագն Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սահակ Մուրադյանի հետ: Վերջիններիս խոսքերով այսօր իրենց հրավիրել են քննչական գործողություններին մասնակցելու, որի ընթացքում իրենց հետ շատ վատ են վերաբերվել:
Վահագն Գևորգյանը, ով ճակատին վնասվածք ուներ, նշեց, որ քննիչ Գևորգ Գևորգյանն իրենց տեսնելուն պես՝ սկսել է հայհոյել, ինչի պատճառով իրենք հրաժարվել են քննությանը մասնակցել և ցանկացել են հեռանալ բաժանմունքից: Նա նաև հավելեց , որ քննիչը իրենց արգելել է դուրս գալ բաժանմունքից և հետ կանչելով՝ Վահագն Գևորգյանին բռնության է ենթարկել և վնասվածքներ պատճառել:
Ըստ Լևոն Զուրաբյանի` ռեժիմը հերթական անգամ ցույց է տալիս իր դեմքը, և ՀԱԿ-ը ուսումնասիրելու է այս միջադեպը` հետագա պարզաբանումներ ներկայացնելու համար:
Զուրաբյանն այնուհետև ընթերցեց մի հայտարարություն, որտեղ ևս մեկ անգամ հիշատակվում էր իշխող քաղաքական ռեժիմի ապօրինի գործունեությունը և պատրաստակամության բացակայությունը
Ըստ բանախոսի` ՀԱԿ-ի գործունեությունն այսուհետ դառնում է ժողովրդի և հասարակության մոբիլիզացիան, քաղաքական լայն ճակատի ստեղծումն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի. այն կպարտադրի Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ պայքարի մանրամասներին ու առաջիկա քայլերի ծրագրին ծանոթանալու համար Զուրաբյանը կոչ արեց մասնակցել հոկտեմբերի 28-ի ՀԱԿ հանրահավաքին:
ՀԱԿ անցած ուղին և պայքարի բոլոր եղանակները, մասնավորապես՝ Ազատության հրապարակի վերանվաճումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, իշխանություններին երկխոսության սեղանի շուրջ նստեցնելը և հաջողված շուրջօրյա հանրահավաքները նրա կարծիքով արդեն մեծ առաջընթաց է. «Եթե այսքանին հասել ենք, Սերժ Սարգսյանի հրաժարականն ինչ է, որ չհասնենք»,-ավելացրեց նա:
Կոալիցիայի փլուզման հավանականության վերաբերյալ կանխատեսումներ Զուրաբյանը չարեց, բայց, ըստ նրա, մի բան պարզ է՝ պետական կառավարման ձախողումը և այն մարտահրավերները, որոնք ռեժիմը չի կարողանում իրագործել, առաջացրել է լրջագույն լարվածություն Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանում` հենց ռեժիմի ներսում. «Թե այդ պրոցեսներն ինչքան հեռու կգնան, ես դժվարանում եմ որևէ բան ասել»:
Հարցին`արդյո՞ք հնարավոր է ԲՀԿ-ի հետ համագործակցություն, Զուրաբյանը պատասխանեց, որ ցանկացած ուժ, որը հրաժարվում է այս ռեժիմին սատարելուց, սկսում է պայքարել ռեժիմի դեմ, ինքն այդ փաստով դառնում է ժողովրդի դաշնակիցը. «Մենք որևէ ուժ չենք առանձնացնում: Երբ մենք խոսում ենք համագործակցության մասին, մենք չենք ասում՝ միացեք մեզ, այլ բանակցելու ենք միայն այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է ազատվել այդ ռեժիմից»:
ՀԱԿ անդամի համոզմամբ` այդ համագործակցությունը վերաբերում է, ոչ թե կոնկրետ ինչ-որ թիմի, այլ բոլորին, ովքեր կկանգնեն ժողովրդի կողքին. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի բոլոր այն սեգմենտները, որոնք դուրս կգան ռեժիմի դեմ, դա միայն կողջունվի ժողովրդի կողմից»:
Օլիգարխնե՞րն էլ կարող են դուրս գալ ռեժիմից և միանալ ՀԱԿ-ին հարցին էլ տրվեց հետևյալ պատասխանը . «Երբ Հայաստանում տիրի լեգիտիմ իշխանություն, ապա այդ օլիգարխները, բնականաբար, կզրկվեն մենաշնորհից և կհայտնվեն օրենքի դաշտում»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.