Մեր նախագահին հրավիրեցին Ռուսաստանի Աստրախան քաղաք: Հոկտեմբերի 27-ին` հայտնի ողբերգության տարելիցին: Դա դեռ քիչ էր, այդ օրը Աստրախանում բացեցին Հեյդար Ալիևի արձանը…
Այս երկու հանգամանքը լիուլի բավարար էր չգնալու համար: Մանավանդ այնպես չէր, որ րոպե առ րոպե պատերազմ կսկսվի ու պետք էր անպայման հանդիպել Ալիևի հետ` պատերազմը կանխելու վերջին շանսն օգտագործելու համար:
Երեք նախագահով քննարկման արդյունքում էլ ձեռքբերված պայմանավորվածությունը պարզապես ծիծաղելի է` ռազմագերիների ու դիակների փոխանակում: Մի հարց, որի համար ոչ միայն երրորդ երկրի նախագահի միջնորդությունն է ավելորդ, այլև դա ենթակա է լուծման երկու պաշտպանության նախարարների աշխատանքային հեռախոսազրույցով: Այլ հարց է, որ ռուսներին ցանկացած զիբիլ էլ կբավարարեր, միայն թե ներկայացնեն, թե իրենք միակ միջնորդն են Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բայց մե՞զ ինչ, մի՞թե դրա խաթեր մեր նախագահը պիտի մեկներ Աստրախան հենց հոկտեմբերի 27-ի տարելիցին, ու հենց այն օրը, երբ Հեյդար Ալիևի արձանն է բացվում:
Մեր հյուսիսային ռազմավարական դաշնակցի խաթրը առնելու համար կարելի էր այլ օր առաջարկել, դրա մասին հայտնել նրան: Ոչ աշխարհը փուլ կգար, ոչ մենք, ոչ էլ Ռուսաց երկիրը… Բայց մերոնց մտքով այդ տարրական բանը չանցավ:
Հաջորդ «շառուփորձանքը» ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի տեսագրությունն էր համաշխարհային «վիդեոզիբլանոց» Յութուբում: Լավ է, մերոնց թասիբն ու համարձակությունը հերիքեց, որ միանգամից հայտարարեն, որ «լոխ սոտ ա» և պահանջեն հրապարակել ՀՀ նախագահի և Ջո Բայդենի հեռախոսազրույցների ձայնագրությունները: Իհարկե, ամերիկոսները դա երբեք չեն հրապարակի, քանզի այդ դեպքում ավելի շատ կորցնելու բան ունեն, քան մերոնք (թեկուզ որոշ գաղտնիքների առումով): Նախագահականը այս դեպքում իրեն լավ դրսևորեց, սակայն շատ տգեղ իրենց պահեցին որոշ ընդդիմադիր շրջանակներ: Նրանք միանգամից որոշեցին, որ եթե ամերիկյան պաշտոնյան է ասել, ուրեմն` վերջին ատյանի ճշմարտություն է: Չմտածեցին, որ հայ քաղաքական գործչին սազական է առաջին հերթին հավատ ընծայել ՀՀ նախագահի խոսքին, նունիսկ եթե այդ նախագահն իր աչքի գրողն է: Պարզապես առաջնորդվեցին օտարամոլական գարշելի սկզբունքով` ամերիկացու կեղտը կոնֆետ է: Ճիշտ այնպես, ինչպես մտածում են մեր գործարարները, երբ իրենց «օբյեկտների» վրա օտարանուն ցուցանակ են կախում, թեկուզև հայը դրա անունը կարդալիս լեզուն կոտրի… Ջհանդամը, միան թե «արտասայմանյան» լինի:
Բայց մեր իշխանավորներն էլ պակաս չեն: Այսպես. ծամոն դարձած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների վերաբերյալ Գալուստ Սահակյանն ազդարարեց, որ սկզբունքն է փոխվել` օտարալեզու դպրոց չենք ունենալու, սակայն հնարավորություն ենք ստեղծում հիմնել միջազգային «զարգացման» ավագ դպրոցներ: Ու պարզ բացատրեց` մեր «բիրդան զարգացածները» իրենց զավակներին ուղարկում են արտերկրում ավագ դպրոցներում և քոլեջներում սովորելու, եկեք այդպիսի ուսումնական հիմնարկները Հայաստանում ստեղծենք: Համ իրենց «արտասահմանյան» մոլուցքը կբավարարեն առանց Հայաստանից դուրս իրենց զավակներին կրթելու, համ էլ վրեքները «բիզնես» կանենք… Յախկ, դրան միայն մերոնք են ընդունակ` բիզնես սարքել տականքային մղումների վրա: Ախր նույն հաջողությամբ կարելի է բացել «այլընտրանքային սեքսի» դասընթացներ, որ էդ զիբիլը սովորելու համար Եվրոպա չհասնեն, Հայաստանում սովորեն:
Բայց ամեն ինչի գլուխգործոցը Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեկլևիչի երևանյան «արկածներն» են: Քիչ է, որ հանգիստ եկավ Երևան, ասուլիս կազմապերպեց, որին ականջը կախ լիքը լրագրող եկավ, այլև պնդեց, որ հոկտեմբերի 11-ին ինքն իրոք ապօրինաբար հատել է ՀՀ սահմանը: Եվ ի՞նչ… Եփած հավի ծիծաղը կգա. տարան ԱԱԾ, հետո հայտարարեցին, որ այդ թուրքը իրենց չի կարողացել ապացուցել, որ իրոք հատել է մեր սահմանը, ու «բարեկամաբար» խորհուրդ տվին լքել ՀՀ տարածքը: Ախր իրականում պիտի կամ բանտ տանեին, կամ գժանոց, բայց ոչ մեկը արին, ոչ՝ մյուսը: Այսինքն` թուրք գրանտակեր կուսակցապետը եկավ Երևան, մեզ ձեռ առավ, հանգիստ գնաց: Բա հետո ամերիկյան դրամաշնորհ կերած ամեն մի եմիշագլխի թո՞ւյլ եք տալու նման բան: Բա ո՞ւր մնաց պետության հեղինակությունը, նամուսն ու թասիբը… Չկա, դեֆիցիտ է դարձել, այլապես թշնամու ներկայացուցիչը մայրաքաղաքի հարմարավետ մամլո սրահում չէր հայտարարի. «Սահմանները բացելուց հետո մենք կնստենք մի տեղ, և մի բաժակ թեյի շուրջ կքննարկենք բոլոր հարցերը»: Ու մեր լրագրողների թասիբն էլ չերևաց` ինչպես գրում է բլոգերներից մեկը` «հայերի մեջ մեկը չի եղել, որ կոշիկը հաներ ու գլխին տար, ու դա դեռ հեչ, պարզվում է` նրանց ուղղակի հրավիրել են ԱԱԾ պարզաբանումներ տալու, ոչ թե բռնել տարել են, այլ սպասել են, որ սրանք իրենց գոհարները թափեն ի առաջ խոզաց, ու հետո նոր հրավիրել են զրուցելու»: Կամ Գեորգի Վանյանի` Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը: Ինչ ահավոր են կողք-կողքի հնչում այդ բառերը` «ադրբեջանական» և «փառատոն»: Փառատոնը բաղկացած է երկու արմատից` «փառք» և «տոն»: Թշնամու փառքի տոնը… ո՞նց չեք ընդվզում:
Պատկերացնո՞ւմ եք, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ասենք` 1944-ին, որևէ մեկը ժողովրդավարության ամրոց Անգլիայում գերմանական ֆիլմերի փառատոն կազմակերպեր: Դե պատասխանեք… Անշուշտ, նման բան չէր կարող լինել, այդպիսի բան կազմակերպողն անհապաղ կհայտնվեր կամ բանտում, կամ հոգեբուժարանում: Իսկ մեր երկրում դեռ մի բան էլ քննարկվում է: Պետությունը պատժիչ գործողություններ ձեռնարկելու փոխարեն լռում է, այդ գարշանքի դեմ պայքարը թողել են բլոգերների և լրագրողների ուսերին, որոնց կեսը վճարովի հիմունքներով ցանկացած սրբություն կուրանա:
Բայց էն մյուս կեսի մեջ, բարեբախտաբար, կան նրանք, ովքեր այս անգամ էլ կփրկեն մեր բոլորի թասիբն ու նամուսը: Քարկոծվելու, ֆաշիստի ու հակաժողովրդավարի պիտակ վաստակելու գնով, բայց կանեն:
Ուղղակի զարմանալի և ապշեցուցիչ է մեր երկրում անթասիբության շրջապտույտի ընդգրկումը: Անթասիբ իշխանավորներ, որոնց մի մասը պարզապես տավարի ցավ են: Գրանտակեր ցինիկ «հասարակական գործիչներ»: Սկզբունքից զուրկ լրագրողներ: Պարզապես անտարբեր, ամեն ինչի վրա թքած ունեցող զանգված: Լավ, այսքան մարդիկ ինչպե՞ս չեն ընկալում այն տարրական ճշմարտությունները, որոնք հասու են նույնիսկ անգրագետ չոբանին: Թե՞ ձեռք չի տալիս, ու թասիբն էլ են դարձրել հարմար գնով վաճառվող ապրանք:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.