Վերջապես երկրի ղեկավարը բարեհաճեց հայտարարել, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Հոկտեմբերի 16-ին` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրության 19-ամյակին հայտարարվեց, որ ազգային գաղափարախոսությունը չի կարող լինել կեղծ կատեգորիա: Եվ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի գործող հայ լրագրողներին հորդոր հնչեց` լինել զինվորը Հայ դատի: Երկար էինք սպասել դրան: Մի՞ թե պետք է այդ տարրական ճշմարտությունը ձգվեր-հասներ անկախ պետականության այն օրերին, երբ լրացել է ՀՀ երրորդ նախագահի պաշտոնավարման գրեթե երկրորդ տարին:
Եկեք պարզ խոսենք: Առաջինը քարոզում էր, թե կպարտվենք պատերազմում: Դեռ ողջ ենք, չենք մոռացել 1992-ի գարնան նրա հեռուստաելույթը, թե Ադրբեջանի դեմ պատերազմում անխուսափելիորեն կպարտվենք: Բարեբախտաբար, կռվող զորամիավորումները էդ զահրմարը դիտելու հնարավորություն չունեին, և իրենց հնարավորության գյորա ազատագրին Շուշին ու Լաչինը: Այնուհետ մեր պատմական տարածքից ահագին բան ազատագրվեց, ու բարեբախտաբար, մեր զորականները բեխաբար էին բազում մեռյալ լեզուների մասնագետ գերագույն գլխավոր հրամանատարի դուրս տված էշություններից: Ու մեր տարածքն ընդունեց մեր այսօրվա տեսքը` 42 հազար քառակուսի կիլոմետր, իր օպտիմալ պաշտպանական ծախսերով հանդերձ: Հետո առաջին նախագահը հայտարարեց, որ Սերգո Երիցյանը վատ կապրի, մինչև Արցախը չհանձնենք թուրքերին: Ու դրան ընդդիմացավ նա, ով 1996-ին հայտարարեց, թե «մեր դեմ խաղ չկա», ու Արցախի իր պաշտոնակցի հետ մտնելով ՀՀ նախագահի մոտ, նրան հաղորդեց համաժողովրդական տրամադրությունը, որ խտացված էր «Ս» տառով սկսվող թուրքերեն բառի մեջ… Ու երբ դա հասավ հրաժարականի հայտարարության ու «պատերազմի կուսակցության» մասին պնդումին, բոլորս թեթևացած շունչ քաշինք: Օրինակ` շատ լավ հիշում եմ, որ ելույթի ավարտից վայրկյաններ անց վազեցի մոտակա խանութ` շամպայն բերելու…
Շատ չծանրանամ, թե ինչպես երկիրն ունեցավ իր երկրորդ նախագահին: Արդյունքում ստացանք «կլիզմայի անեկդոտ» սիրող չոբան, որը թքած ուներ ամենքի ու բոլորի կարծիքի վրա: Գլուխը քարը` գոնե 10 տարով պրծանք հող հանձնեյու «հրամայականից», չնայած երկրորդ նախագահը նույնպես նախօրոք անցել էր Փարիզի «Գրանդ Օրիենթ»-ի «կզարանով»: Երևի նրա բախտն էլ բերեց, որ 10 տարվա մեջ տերերը չպահանջեցին անընդունելի քայլ ներկայացնել ժողովրդին:
… Եվ ահա երկու տարի առաջ եկավ երրորդը, ում մասին ասում էին, թե խաղամոլ է, «քիթը քաշող», և այլն… Իր առօրյա վարքում անհամարժեք մարդու որակներ դեռ չի դրսևորել, բայց կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ Փարիզի և այլ «փառավոր» մայրաքաղաքների մասոնական կառույցների թրի տակով անցած չի: Ճիշտ է, ոմանք ասում են, թե «իր որակի» մարդկանց այդպիսի կառույցների մեջ չեն ընդունում, բայց մե՞զ ինչ: «Իր որակի» դրսևորումներ չտեսանք, ընդհակառակը, մարդկայնորեն դեպի դրական կողմ է տարբերվում և՜ Տեր-Պետրոսյանից, և՜ Քոչարյանից: Առաջինը կաբինետային գոռոզամիտ ինտելեկտուալ էր, որ ալարում էր զբաղվել պետական գործերով` դրանց կարևոր հատվածները վստահելով Վանոյին ու մյուսներին, իսկ երկրորդը այնքան բռի էր, որ մարդը գերադասում էր հնարավորինս քիչ շփվել հետը: Իսկ երրորդ նախագահի ենթադրյալ «խաղամոլության» ու «կոկաինիզմի» առօրյա դրսևորում ոչ ոք չտեսավ, բայց մասոնական կառույցներին անմասն լինելն ակնհայտ է: Հետևաբար` գլուխը քարը, թե ինչ մարդկային թերություններ ունի, կարևորը` դրսի ուժերի պատանդ չի: Եվ եթե առօրյայում չենք տեսնում «կազինոների» ու «քիթը քաշելու» կոնկրետ դսրսևորումները, ուրեմն` ջհանդամը թե դրանց հետ ինչքանով ունի…
Կարևորը` ՀՀ երրորդ նախագահը դրսի գերին չի: Ու եթե անդրադառնանք նրա գորիսյան ելույթին, ապա այն բաղկացած է երկու մասից: Առաջինը` որ Ադրբեջանին ու Թուրքիային ոչ մի զիջում չի լինի, երկրորդը` որ 8 հազար տարվա ճամփա անցել ենք, ու մինիմում էդքան էլ առջևում է: Առաջին մասով ամեն ինչ ակնհայտ ու բացատրության կարիք չունեցող ճշմարտություն է, իսկ երկրորդը ընդամենը նշանակում է, որ մարդը իր գլխավորած կուսակցության ցեղակրոն գաղափարախոսության շրջանակում է գտնվում: Եվ երևի հենց «երկրորդ մասից» են գժվել Ադրբեջանում, որ այդքան հիսթերիկ արձագանքում են, Սադամ Հյուսեյնի ճակատագրով են սպառնում: Երևի հավատները չէր գալիս (աչքի առաջ ունեին Լևոնի ու Ռոբերտի օրինակները), որ ՀՀԿ առաջին դեմքը հանդես կգա ՀՀԿ պաշտոնական գաղափարախոսության շրջանակում: Բոլորին թվում էր, որ Ցեղակրոնը զուտ դատարկ խոսք է:
Բայց չէ՞ որ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանն ընդամենը 2 տարի ապրեց այն բանից հետո, երբ քաղաքական դաշինք կնքեց ՀՀՇ-ական էլիտայի հետ: Չէ՞ որ ՀՀԿ-ն գլխավորած Վազգեն Սարգսյանը զոհվեց ԱԺ դահլիճում այն բանից հետո, որ առաջարկեց Ցեղակրոն ուսմունքը հանել ՀՀԿ պաշտոնական գաղափարախոսությունից: Չէ՞ որ ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը երկար չապրեց այն բանից հետո, որ ՀՀԿ-ն փորձեց տեղաշարժել դեպի քրիստոնեություն ու այնպիսի օգտակար գործ արեց, ինչպիսին է վարչապետի ու Հայ առաքելական եկեղեցու միջև կնքած պետական աջակցության պայմանագիրը…
Ուրիշ ճար ունի՞ ՀՀԿ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, քան տեղավորվել ՀՀԿ ցեղակրոն գաղափարախոսության շրջանակներում: Չէ՞ որ ՀՀԿ-ն կարծես թե միսթիկ հատկություն է ձեռք բերել` սպանելու իր այն առաջնորդներին, որոնք այս կամ այն ձևով ուրանում են Նժդեհի ժառանգությունը:
Ի դեպ, այսօր խորհրդարանի նոր դահլիճի բացման արարողության ժամանակ հանդիսավոր նիստից հետո շտապեցին հեռանալ կոսմոպոլիտ մոտեցումներով և վիրտուալ «Հայկական աշխարհի» ցնորքով աչքի ընկած և ՀՀԿ վերջին համագումարին ի տես լրագրողների «նժդեհականության» քննությունից «կտրված» վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նախարար Ներսես Երիցյանը: Անձամբ ես չեմ հավատում, որ դասախոսություններով գլուխ արդուկող Տիկոն կդառնա ՀՀԿ համամասնական ցուցակի թիվ 1-ը, նույնիսկ եթե այսօր նրան դա խոստանան «100 տոկոսով»: Պարզապես ՀՀԿ-ի` դեռ Աշոտ Նավասարդյանի շնորհիվ ձևավորված էներգետիկայի մեջ դա չի տեղավորվի, ու վերջ: Կամ հանգամանքները չեն թողնի, կամ ինքը չի լինի…
Ինչևէ, երևի Երրորդ Հանրապետության բախտից է, որ իշխող լինելու դատապարտված կուսակցությունը ուզած թե չուզած տեղավորվում է նժդեհյան գաղափարախոսության մեջ և խժռում է դրանից շեղվող իր առաջնորդներին: Երևի Վազգեն Սարգսյանը, երբ ՀՀԿ-ն դարձրեց «իշխանության լոգո», չպատկերացրեց, որ դրանով կանխորոշեց պատմության ընթացքը:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.