Մեր «աջաբսանդալը» այս անգամ կսկսենք շատ տխուր և մտահոգիչ նյութից` ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության երկու պաշտոնական հաղորդագրությունից:
« Հուլիսի 27-ին` ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը (ծնված 1979թ.), ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Կատարվում է հետաքննություն»:
«Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանը (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանը (Երևան): ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար»:
Այդ չորուցամաք տողերի հետևում, անկախ նրանից, թե ինչն է թաքցրել ՊՆ-ն, ինչը` ոչ, մի զարհուրելի իրողություն է. երկու օրում երկու տարբեր զորամասերում, ԽԱՂԱՂ պայմաններում հրազենի գործադրումից զոհվել են 7 հայորդիներ, 7 զորականներ: Եթե զոհված լինեին կռվի դաշտում` հարցեր չէին առաջանա. ի վերջո, ցանկացած տղամարդ (եթե իրոք տղամարդ է բառիս բուն իմաստով) մարտում զոհվելը նախընտրում է սեփական անկողնում հարազատների լացի ներքո դանդաղ հանգչելուց: Սակայն բոլոր յոթը զոհվել են ՀԱՅԻ արձակած գնդակից, և այդքան էլ կարևոր չէ սպանության կամ ինքնասպանության հանգամանքը:
Պարզապես անհնար է չհարցադրել նախարար Սեյրան Օհանյանին. Պարո՜ն, էս ինչ ԲԱՌԴԱԿ եք սարքել մեր բանակում: Այն էլ` երբ Հայաստանի չորս հարևաններից երկուսը թշնամի են, մեկը «դարավոր բարեկամի» էն սորտից, որ թշնամուց վերան է, չորրրդն էլ` ցանկացած պահի կարող է ենթարկվել «սահմանված աշխարհակարգի» պահապանների ռմբահարումների: Այսինքն` երբ լիովին մենակ ենք, և մեր միակ դաշնակիցը և որպես ազգ ու պետություն ողջ մնալու միակ երաշխիքը մեր ԲԱՆԱԿՆ է:
Սակայն այս հռետորական հարցադրումից հետո անդրադառնանք մի հարցի, որից ուղղակի թե անուղղակի կախված է բանակի վիճակը: Մեր քաղաքական համակարգին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազդակ» ակումբում հայտարարել էր. «Ես ընդհանրապես սկսել եմ մոռանալ, թե ինչ բան է ընդիմությունը»: Ու բացատրեց, թե ինչու. լևոնականները իրենց սպառել են, և իրենց առաջնորդը վաղուց «քաղաքական թոշակառու» է, «Ժառանգությունը» բոլորի հետ կռիվ է անում և ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում, ՀՅԴ-ն էլ ոչ այնքան ընդդիմություն է, որքան «խորը կոսակցություն», ազգային արժեք, թանգարանային արժեքավոր նմուշի պես մի բան: Նա կանխատեսեց, որ 2012-ին խորհրդարան են անցնելու ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն անցնելու:
Դե, տրամաբանություն կա: Եթե ՀՀՇ-ն մենակ գնա ընտրությունների, մաքուր ՀՀՇ-ական մտածողություն ունեցող մի քանի տասնյակ հազար ընտրող նրան քվե կտան, սակայն հավես չունեն ձայն տալ Դեմիրճյան Ստյոպիկի ու 16 նրա նման իրենց դարն ապրած «քաղաքական արժեքներին»: Ի վերջո, պատգամավորական մանդատները փող ու լծակ են, որոնք չի կարելի տարբեր «խառախուռեքին» բաժանել:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա Րաֆֆի Հովհաննիսյանի ամերիկյան «կուլտուրական» «պոնտերը» հարուցում էին նորմալ հայկական մասսայի ծիծաղը միայն, քանզի դրա թիկունքում ոչ ոք ուժ չէր տեսնում, նրա ակտիվիստների «քույրիկական» շարժուձևն էլ հակառակ արդյունքն էր տալիս, մանավանդ մարզերում: 2007-ին էլ մի բան չէին. Քըրք Քըրքորյանը և Րիչարդ Հավհաննիսյանը Ռոբերտ Սեդրակիչին խնդրել էին, որ «Ժառանգությանը» վարչական ռեսուրսով անցկացնի ԱԺ: Երևի 2012-ին էլ Սերժ Ազատիչին կխնդրեն, եթե իհարկե բանի տեղ դնի: Կարճ ասած` հեչ իսան չեն…
Իսկ դաշնակները… Ոչ էն է` ընդդիմություն են, ոչ էն է` իշխանության կցորդ:
Մնացինք «նոր ուժի» սպասելով, բայց դա էլ… Գալուստ Գրիգորիչը ինչքան էլ ցինիկ լինի` ճիշտ է ասում. «Քաղաքական ուժը ստեղծվում է տարիների ընթացքում: Հնարավոր է, որ մինչեւ ընտրություններ ընտրաթիմեր ստեղծվեն, անունն էլ դնեն կուսակցություն, բայց քաղաքական ուժ, որն իր սկզբունքներով ամբողջանա հասարակության մեջ, դրա համար տարիներ են պետք եւ փորձառություն»:
Խոշոր հաշվով, ընտրաթիմ էլ չի ստացվում: Քանի՛-քանի՛ կուսակցաստեղծման «իշխանական պրոյեկտներ» տապալվեցին… Թեկուզ Գարիկ Մարտիրոսյանի և Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի քավորոթյամբ ստեղծած ՄԻԱԿ-ը` իր ճոխ ֆինանսավորումով ու կաշառակեր դասախոսների լուսանկարները փակցնելով: Բան չստացվեց, ու Վահան Բաբայանը իր ջահելներին հավաքեց և ՄԻԱԿ-ից հայդե Գագիկ Ծառուկյանի թևի տակ:
Ընդդիմադիր դաշտում էլ միգուցե բան ստացվի Ազգային նոր պահպանողական շարժումից, բայց տարիներ հետո, ոչ հիմա: «Հին ոսկոր» ոչ նարնջագույն ընդդիմադիրներն էլ դեռևս անորոշ ապագայով են…
Դե, լևոնականների մասին խոսել էլ չեմ ուզում. թուրքի տակ պառկելու, «Սերգո ջանի» վատ ապրելու և «Պատերազմ, թե խաղաղություն» իրենց բայղուշությամբ միայն զզվանք են առաջացնում: Բայց մյուսներն էլ մի բան չեն. ում խոսացնես` ասում է, թե Աստված մի արասցե, պատերազմ լինի: Ախր ինչո՞ւ եք վախեցնում, փչացնում, հիվանդացնում ազգը: Ախր վաղ թե ուշ էդ անտեր պատերազմը լինելու է, համ էլ, ըստ Նժդեհի, առողջացած ազգեր են պատերազմի ձգտում:
Եվ 2012-ին, երբ գա քվեարկության պահը, ամենաառողջ ընտրոթյունը կարող է լինել հենց «պատերազմի կուսակցության» ընտրությունը: Զի «պատերազմի կուսակցությունը» երբեք թույլ չի տա, որ բանակում բառդակ լինի և թուրքին սպանելու փոխարեն իրար սպանեն: Լինի դա իշխանական, թե ընդդիմադիր: 1998-ին Լևոնը Ռոբերտ Քոչարյանին անվանում էր «պատերազմի կուսակցություն», բայց վերջինս դուրս եկավ օլիգարխների ու զոռբաների կուսակցապետ:
Իսկ ո՞վ կլինի «պատերազմի կուսակցության» 2012-ին: Հանրապետակա՞նը, որ Նժդեհից նույնքան է հասկանում, ինչքան խոզը` տուրնիկից. դժվար թե, եթե Սերժ Սարգսյանը նրանց տփելով չսիպի: Բարգավա՞ճը` ախր սրանք բացի Ծառուկյանի փողերից ու «տուկի թելից», ուրիշ ոչնչից բան չեն հասկանում:
2008-ին Սերժ Սարգսյանի ձեռքը «արժանապատվորեն սեղմած» ԱԽՔ- ի «Օրինա՞ցը»` ինձ մի ծիծաղեցրեք: Դաշնակնե՞րը` կասկածում եմ: «Ժառանգությո՞ւնը», որ հայդատական կարգախոսներ է գոռում, բայց ստրասբուրգներում Հայաստանի վրա «բոչկա գլորում»` բացառված է:
Էլ ո՞վ մնաց: Նա, ով առաջինը հասկանա «պատերազմի կուսակցության» հրամայականը` լինի եղած կուսակցություններից, թե նոր ստեղծվելիքներից, նա էլ կբավարարի ազգի խորքային պահանջը: Չէ՞ որ մենք, գրողը տանի, առողջ ազգ ենք, նույնքան ծուռ ենք, որքան «Սասնա ծռերի» հերոսները: Ու մի օր նույնքան զորավոր պիտի դառնանք:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.