Չգիտես ինչու, տարածված է այն կարծիքը, թե ցելյուլիտը մաշկային հիվանդություն է և հիմնականում առաջանում է գեր կանանց մոտ: Իրականում՝ ցելյուլիտ կարող են ունենալ թե՛ նիհար, թե՛ գեր կանայք, և դա բոլորովին էլ հիվանդություն չէ:
Իսկ ինչո՞ւ է այս տհաճ երևույթը հանդիպում միայն կանանց մոտ: Բանն այն է, որ տղամարդկանց ենթամաշկի ճարպային ցանցաշերտը այլ կառուցվածք ունի: Նրանց
մոտ այն ավելի սեղմ է, իսկ շարակցական հյուսվածքի պատերն այնպես են դասավորված, որ ճարպաշերտը չի կարող “գնդերի” վերածվել:
Պայքարել հնարավոր է և պետք է
Ցելյուլիտի առաջացման և զարգացման պատճառները բազմաթիվ են: Դա կարող է
առաջանալ նստակյաց կենսակերպի, հորմոնալ խանգարումների պատճառով, հաճախակի դեպրեսիաների ու սթրեսների հետևանքով, վատ նյութափոխանակության, մարսողական
ուղու խանգարումների ժամանակ և այլն:
Վերջապես, պակաս դեր չի խաղում նաև ժառանգականությունը:
Սակայն ժամանակակից կոսմետոլոգիայի ձեռքբերումներն ու հատկապես՝ ցելյուլիտի դեմ պայքարելու միջոցները նույնպես բազմազան են: Իհարկե, կարելի է և պետք է դիմել դրանց օգնությանը, բայց ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող լիարժեք արդյունք տալ, եթե դու շարունակես սխալ կենսակերպ վարել: Արդյունքի հասնելու համար պետք է կանոնավոր կերպով խնամել մարմինը:
“Կանոնավոր խնամք” ասելով՝ նկատի ունենք ոչ միայն մերսումներն ու հակացելյուլիտային քսուքներն ու այլ տեսակի միջոցները, այլև սպորտը:
Շատերը “սպորտ” բառից ուղղակի սարսափում են: Սակայն բոլորովին պարտադիր չէ մեդալակիր մարզիկ լինել՝ ցելյուլիտից ազատվելու համար: Ամենօրյա մարմնամարզությունը, շաբաթական գոնե մեկ անգամ լողավազան հաճախելը միանգամայն բավական են: Իսկ եթե կարողանաս դրանց համատեղել ամենօրյա վազքը՝ շատ ավելի լավ: Բացի այդ, հետևիր նաև քո սննդակարգին: Եթե քո օրգանիզմը պետք եղածից ավելի է ջրազրկվում, սահմանափակիր աղի, շաքարի, սուրճի և թունդ խմիչքների օգտագործումը, խուսափիր սուր, յուղոտ և տապակած ուտելիքներից ու ամեն տեսակի պահածոներից:
Իսկ ահա բանջարեղենը (բայց ոչ՝ կարտոֆիլ), բանանից բացի մնացած բոլոր մրգերը, անյուղ ձուկն և միսը, թարմ մրգերից քամած հյութը շատ խրախուսելի են: Ի դեպ, չի խանգարի նաև օրական 100-150 մլ կարմիր չոր գինին:
Եթե դու հետևես վերոհիշյալ պայմաններին, հակացելյուլիտային միջոցներն անպայման կտան ցանկալի արդյունքը: Իսկ ահա նույնիսկ ամենաթանկարժեք քսուքները միանգամայն անիմաստ են, եթե կանոնավոր կերպով չես մարզվում և չես հետևում քո սննդակարգին:
Այժմ հակացելյուլիտային միջոցների մասին: Եթե դու պատրաստվում ես համապատասխան քսուք ընտրել, ուրեմն հետևիր, որ դրա բաղադրության մեջ լինեն հետևյալ բաղադրիչներից առնվագն երկուսը. կոֆեին, ամինոֆիլին, մուգ գույնի ջրիմուռներ, ձիու շագանակ, անանաս: ճարպոտ մաշկի համար սովորաբար խորհուրդ է տրվում գելերը, իսկ չոր մաշկի համար՝ քսուքները:
Դրանք պետք է քսել տաք մաշկին, իսկ որպեսզի ազդեցությունն էլ ավելի արդյունավետ լինի, հարկավոր է նաև մերսել ցելյուլիտ ունեցող հատվածը:
Որտե՞ղ է առաջանում ցելյուլիտը
Ցելյուլիտը հիմնականում առաջանում է ազդրերի վրա, հատկապես՝ ներսի կողմերից, ինչպես նաև հետույքի շրջանում, թեևրի տարբեր հատվածներում: Մարմինը մերսելիս հատուկ ուշադրություն դարձրու հենց այս հատվածներին: Եվ վերջին խորհուրդը՝ ուշադրություն դարձրու նաև հագուստիդ:
Չափազանց նեղ ջինսերը կարող են նպաստել արյան շրջանառության խանգարմանը
և խորացնել պրոբլեմը: Վաճառքում կան մերսող ազդեցություն ունեցող հատուկ զուգագուլպաներ, որոնք բավական արդյունավետ են. հնարավորության դեպքում հագեք
այդպիսի զուգագուլպաներ:
Ինտենսիվ մերսումները, տաք և սառը ջրային գործողությունները հրաշալի միջոցներ են ցելյուլիտի դեմ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.