Հայկական կողմը իր վերջին հաղթաթղթերը հերթով նետում է սեղանին՝ այն հաշվարկով, որ քաղաքական մակարդակում ցույց տա իր «խաղաղասիրությունը», մինչդեռ խաղաղության և խաղաղասիրության ապահովումը նման միջոցներով չի արվում։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է իրավաբան, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է վստահության բարձրացման համար հերթական անգամ Ադրբեջանին փոխանցել ականապատված դաշտերի քարտեզներ եւ ներկայումս փորձում են որոշ տեղեկություններ ճշտել։
«Իրականում, այդ քարտեզների հանձնումը կարող է նաև իրավական խնդիրներ առաջացնել, թեև ոչ ոք դրա վրա հիմա ուշադրություն չի դարձնում, բայց իրավական խնդիր կարող է լինել՝ պետական գաղտնիքի հանձնման հետ կապված։ Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց իրավաբանները կհասկանան, ինչ ասել է՝ պետական ռազմական գաղտնիք հանձնելը»,- նշել է փորձագետը։
Նրա արձանագրմամբ՝ ունենք թշնամաբար տրամադրված պետություն, որը մեր հետ հարաբերությունները հաճախ բարձրացնում է պատերազմական մակարդակի։ «Այս պայմաններում վիրտուալ խաղաղության տեսլականով՝ իրեն աջակցելը ճիշտ չեմ համարում։ 2020 թ-ի նոյեմբերից սկսած կյանքը ցույց տվեց, որ այդ քաղաքականությունն իր բնույթով սնանկ է։ Մեր կառավարությունը, սակայն, հետևողականորեն դա իրականացնում է»։
Գործող իշխանությունները, հասկանալով, որ խաղաղություն մուրալու գործընթացը փակուղային ու ոչ հեռանկարային ուղի է, Մ.Հակոբյանի խոսքերով, ուղղակի փորձ է անում քաղաքական խնդիրներ սպասարկել։ «Այսինքն՝ 2020 թ-ից հետո, երբ ահաբեկված հասարակությանը, այսպես կոչված, խաղաղության օրակարգն առաջարկեցին, դա ընդունվեց և հիմա արդեն 4 տարի է այդ խաղաղությունը չկա, ուստի փորձ է արվում հանգող կրակի մեջ վերջին քարտերը գցել այն հույսով, որ կրակը մի քիչ էլ կմնա և այդ ընթացքում ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ կլուծեն և իշխանություն պահելու գործընթացը մի քիչ էլ կերկարի։
Բայց սա անհեռանկարային ուղի է և որքան մենք համառում ենք, այդքան մեր վիճակը ծանրանում է»,- նշել է ռազմական փորձագետը։
Ըստ նրա՝ սրանով փորձ է արվում նաեւ արտաքին քաղաքական խնդիրներ սպասարկել՝ աշխարհին ցույց տալու համար, թե մենք խաղաղասեր ենք։
«Բայց մենք երբեք էլ ագրեսիվ չենք եղել Ադրբեջանի նկատմամբ, որ հիմա էլ մեր խաղաղասիրությունն ընդգծենք այսպիսի միջոցներով, ընդհուպ մինչև պետական գաղտնիքի հետ կապված գործողությունները։ Մենք նացիստական Գերմանիա չենք եղել, մենք երբեք ագրեսիա չենք իրականացրել։ Հակառակը, մեր նկատմամբ են ագրեսիա իրականացրել ու հիմա էլ ավելի առաջ գնալու մասին են խոսում։
Իրականում խնդիրն այն է, որ իշխանությունն ուրիշ ոչինչ չունի առաջարկելու ու ասելու հասարակությանը։ Համապարփակ վարչակառավարական բաեփոխումները արդեն տապալված են ու այս պայմաններում առաջարկելու ոչինչ չունեն, ավելին այդ տապալումը նաև մեր մանևրելու հնարավորությունն է շատ քչացնում, որովհետև, եթե դու բանակն ու պետությունդ չես ուժեղացնում, ապա մտնում ես այն վատ շրջանի մեջ, երբ թույլ ես՝ քեզ խփում են, խփում են՝ դու ավելի ես թուլանում։ Այսինքն, ուժերի բալանսն է պետք փոխել, որ ընտրության հնարավորությունն էլ մեծանա, հակառակ դեպքում՝ շարունակելու ենք մնալ խաղաղություն մուրացող»,- եզրափակել է բանախոսը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.