ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը բացառիկ ունակություն ունի դաշտ նետել արհեստական խնդիրներ ու հետո իմիտացնել դրանց լուծումները: Այդ խնդիրներից մեկն էլ ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելն էր:
Հիշեցնեմ, որ դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական ուժերը ներթափանցեցին ՀՀ սուվերեն տարածք, մենք ունեցանք դատապարտող հայտարարություններ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, նաև այլ երկրներից: Կար իրական հնարավորություն այդ թեման տանել ՄԱԿ-ի ԱԽ, լավ աշխատելու դեպքում ստանալ բանաձև ու կանխել ադրբեջանական հետագա ներթափանցումները:
Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Հայտարարեց, որ պատրաստ է զորքերը «հայելային հետքաշել»: Այդ հայտարարության մեջ չկար որևէ տրամաբանություն, հակառակորդը մտնում է քո տարածք, օկուպացնում ու ի պատասխան դու որևէ միջազգային գործիքակազմ չես կիրառում, այլ ասում ես, որ պատրաստ ես հետ քաշվել: Դրանով Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքի այդ հատվածը դարձրեց «վիճելի տարածք»: Ադրբեջանն էլ օգտվելով այդ հանգամանքից գնաց հետագա հարձակումների: Հիշենք 2021 թվականի նոյեմբերը ու 2022 թվականի սեպտեմբերը: Սեպտեմբերին մենք ունեցանք 200 զոհ ու օկուպացված տարածքներ:
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց շրջանառել այն անհեթեթ թեզը, որ մենք «կադաստրի թուղթ» չունենք, այսինքն՝ Ադրբեջանից պետք է թուղթ ստանանք, որ կարողանանք պետություն ունենալ: Իհարկե, սա ևս դարձավ գործիք ադրբեջանական ղեկավարության ու քարոզչադաշտի ձեռքին: Տեսե՞լ եք երբևէ որևէ պետության ղեկավար սեփական պետության գոյությունը դնի հարցականի տակ ու հետո հակառակորդից «կադաստրի թուղթ» խնդրի սեփական պետության գոյության համար: Իհարկե, չեք տեսել: Մենք բացառիկ ենք այդ առումով:
Դրանից հետո արդեն սկսեց ակտիվորեն քննարկվել թվեր, ըստ որի` որպեսզի մենք ունենանք 29,800 քառ կմ տարածք, պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ վտանգելով ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ն Վրաստանին ու ՀՀ-ն Իրանին կապող ճանապարհների վրա գտնվող ստրատեգիական տարածքները: Արցախի թեման արագորեն «փակեցին», առնվազն այս փուլում: Ադրբեջանն էլ արդեն քարոզչական հենք է նախապատրաստում հետագա քայլերի համար: Փոխարենը, մենք շարունակում ենք ունենալ օկուպացված տարածքներ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով, իսկ Ալիևի վարչակազմը որևէ կերպ չի պատրաստվում դուրս գալ ՀՀ տարածքներից:
Բայց դա մի կողմ: Փաստացի, ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ են դրել Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ-ն (նրանք առաջարկում էին հասկանալ այդ խնդիրը սահմանային դեմարկացիայից հետո) ու ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հետագայում արևմտյան հարթակներում ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումն էլ ներկայացնում է որպես «ձեռքբերում»: Մինչդեռ իրողությունն այն է, որ Արևմուտքը երբեք էլ հարցականի տակ չի դրել մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դա Նիկոլ Փաշինյանի ստեղծած կեղծ թեման է, որի հետևանքով մենք ունեցանք Արցախի հայաթափում և նոր ագրեսիայի իրական վտանգ: Հիմա արդեն դուք որոշեք, թե ում է ծառայում «արևմտամետ» Փաշինյանը և ինչքանով է նա պաշտպանում ՀՀ տարածքային ամբողջականությունը»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.