ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն 2023 թվականի առաջին ութ ամիսներին ՀՀ պետական բյուջեի կապիտալ ծախսերի ընդհանուր կատարողականը կազմել է 47 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանով նախատեսված է 411 միլիարդ դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է ընդամենը 194 միլիարդ դրամ։ Այս մասին գրել է Թադևոս Ավետիսյանը։
Ստորև ամփոփ ներկայացնեմ նաև պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի հիմնական ուղղություններով տրված սուտ խոստումները և համատարած ձախողումներն արձանագրող թվային փաստեր։
Պադավատապետության դեմ նախկինում ինքնամոռաց պայքարող վարչապետի աշխատակազմում տրանսպորտային միջոցներով համալրումը կատարվել է 100 տոկոսով, նրա վերահսկողական ծառայության տեխնիկական բարելավման ծախսերը կատարված են գրեթե 100 տոկոսով։
Ոստիկանապետության հենասյուներից հանդիսացող ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավման ծրագիրը ևս ունի 100 տոկոսանոց կատարողական։
«Դուխով վարչապետի» պաշտպանությունն ապահովող ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսերը կատարվել են 75 տոկոսով՝ միջին կատարողականից շուրջ երկու անգամ բարձր չափով։
Կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի իմիտացիա անող այս իշխանությունը 2023 թվականին կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման համար նախատեսել էր 358 միլիոն դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 0։
Համատարած ձախողված են նաև պաշտպանության ոլորտի, գյուղատնտեսական, առողջապահական, սոցիալական, մշակութային և այլ ենթակառուցվածքների զարգացման, դպրոցաշինության, ճանապարհաշինության և կարևոր մյուս ոլորտների կապիտալ ծախսերը։
Այս տարվա առաջին ութ ամիսների համար պաշտպանության ոլորտում խոստացված ծախսերի միայն 55 տոկոսն է փաստացի կատարված, իսկ ազգային անվտանգության ոլորտում՝ 36 տոկոսը։ Եվ նաև այդ պատճառով է, որ 44-օրյա պատերազմից ուղիղ երեք տարի անց մեղմ ասած լուծված չեն առաջնագծի ամրապնդման և կահավորման խնդիրները։
Բարձր տնտեսական աճը բացառապես իրենց վերագրող այս կառավարության՝ տնտեսական հարաբերությունների ոլորտում խոստացած կապիտալ ծախսերի ընդհանուր կատարողականը կազմում է ընդամենը 36 տոկոս։ Մասնավորապես՝ զրոյին մոտ կատարողականներ են արձանագրված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների կապիտալ ծախսերի գծով։ Օրինակ՝ այս տարվա առաջին ութ ամիսներին ներդրումների և արտահանման խթանման ծրագրով նախատեսված էր 4 միլիարդ դրամ, որի փաստացի ծախսը՝ 0, ոռոգման համակարգի առողջացման ծրագրով ընդհանուր նախատեսված էր 16,3 միլիարդ դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 27 տոկոս, իսկ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգման համակարգերի զարգացման դրամաշնորհային ծրագրի կատարողականը 0 է, գործազուրկներին զբաղվածության աջակցության ծրագրի կատարողականը՝ 0։
Ճանապարհաշինությամբ հպարտացող այս կառավարությունը խոստացել էր ճանապարհային ցանցի բարելավման նպատակով այս տարվա առաջին ութ ամիսներին ծախսել 64 միլիարդ դրամ, սակայն փաստացի ծախսել է դրա 38 տոկոսը։ Բնականաբար, միջինից երկու անգամ բարձր՝ 81 տոկոս, կատարողական ունեն Երևան քաղաքում ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքները՝ Երևանի ավագանու ընտրություններով պայմանավորված։
Սոցիալակա բնակարանաշինության ոլորտում խոստացված 1 միլիարդ 14 միլիոն դրամից փաստացի ծախսվել է հինգ անգամ պակաս։
Առողջապահության ոլորտում խոստացված ընդհանուր կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը կեսից պակաս է։
Սակայն առավել հատկանշական է, որ ռազմաբժշկական ծառայությունների բարելավման ոլորտում 2023 թվականի ութ ամիսների համար նախատեսված էր 1 միլիարդ 137 միլիոն դրամ կապիտալ ծախս, որից փաստացի ծախսվել է շուրջ 8 անգամ պակաս գումար։
Մշակութային ծառայությունների (գրադարան, թանգարան, պատկերասրահ, ցուցահանդես, մշակութային ժառանգության վերականգնում և պահպանություն և այլն) բարելավման ոլորտում խոստացված կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը կազմել է ընդամենը 11,5 տոկոս։
Կրթության ոլորտում խոստացված ընդհանուր կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը կազմել է 42 տոկոս։ Սուտ խոստումների տեսանկյունից առավել հատկանշական է հանրակրթության ոլորտը, (այդ թվում՝ դպրոցների, մանկապարտեզների շենքային պայմանների բարելավում), որի փաստացի կատարված կապիտալ ծախսերը կազմել են խոստացածից ավելի, քան 5 անգամ պակաս։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.