ՀԲ-ի փողերով ստեղծած օղակը չի աշխատում
Վերջերս խիստ նորաձև է դարձել հասարակական վերահսկողության իմիտացիան, որի համար անհասկանալի կարգավիճակ և մութ լիազորություն ունեցող մարմիններ են ստեղծվում` կալանավայրեր մտնող դիտորդների խումբ, հատուկ դպրոցների մշտադիտարկման հանձնաժողով, հանրային խորհուրդ, անտառային պետական մոնիտորինգի կենտրոն:
Վերջինս կազմակերպվեց Համաշխարհային բանկի փողերով՝ շենքային պայմաններ, օֆիս ստեղծվեց, աշխատողներով, քարտուղարուհիներով, տնօրեն Աշոտ Փափազյանով։ Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ կոորդինացնում է այս օղակի գործունեությունը։ Բայց օֆիսային իրականությունից դուրս, իսկական հայկական անտառում մոնիտորինգի խմբի անդամները անհետանում են ինտերնետի «Cancel» արած էջի պես և նրանց փոխարեն հայտնվում են ապօրինի անտառահատներին աջակցող մանիակալ կերպարներ, որոնք ուղղակի լավ աշխատավարձ են «կպցրել», իսկ գործից դուրս նորմալ, «շրջապատով» տղերք են։
Այդպես եղավ մեկ ամիս առաջ անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի Վանաձորի ներկայացուցիչներ Տիգրանի և Վանիկի հետ։ Բնապահպան Մարիամ Սուխուդյանը և լրագրող Էդվարդ Արզումանյանը ահազանգ էին ստացել մի խիզախ, մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպող քաղաքացուց՝ Վարդումյան ազգանունով, և հասել էին Գուգարքի անտառտնտեսություն, Եղեգնուտի տեղամաս։
Սկզբում օֆիսային պլանկտոնն ի դեմս Վանիկի ու Տիգրանի՝ իրեն լավ էր պահում, մտահոգ դեմքով զննում էր կոճղերը ու թարմ կտրված քոթուկները։ Բայց գնալով հայկական այս սյուժեն վերածվում է ամերիկյան թրիլլերի՝ մոնիտորինգի խմբի մուտանտ-անդամների և անտառում մոլորված ուսանողների մասին։ Այդպիսի ֆիլմեր շատ ենք տեսել։ Ուսանողները գնում են անտառ, weekend անելու, մոլորվում են, հետո սկսում են դիակներ հայտնաբերել։ Որքան ավելի են խորանում անտառում, այնքան ավելի շատ են դիակները։ 88 մորթված ծառ հաշվելուց հետո «ուսանողները» ուղղակի կորցնում են հաշիվը. «Եղեգնուտի 7-րդ և 8-րդ տարածքում օրինական հատատեղ չկա։ Այսինքն՝ ստացվում է, որ այս տարածքում բոլոր ծառերը ապօրինի էին հատվել։ Վերևում համատարած հատված ծառեր կային։ Մենք չունեինք համապատասխան ռեսուրսներ, որ լիովին նայեինք այդ տարածքը։ Դրանք ուղղակի բավականին լուրջ թվեր կարող էին կազմել», — պատմում է Էդվարդ Արզումանյանը։ Աշոտ Փափազյանի մուտանտ-աշխատակիցները, ովքեր աշխատում են ՀԲ-ի փողերով, դրանից աշխատավարձ են ստանում ու հաստատ ունեն միջոցներ «դիակների» ստույգ թիվը որոշելու համար, տրտնջում են և բացահայտ սկսում են համոզել Մարիամ Սուխուդյանին և լրագրող Էդվարդին հետ գնալ, դադարեցնել հետազոտությունը։ Տեսնելով, որ ակտիվիստներն անդրդվելի են իրենց բնապահպանական առաքելության մեջ, նրանք թողնում են «ուսանողներին» անտառում ու հեռանում։ Մի քանի ժամից հայտնվում են «շեֆության» հետ, նաև ոստիկաններ են գալիս, քաղաքացիական հագուստով, և էլի ինչ-որ չներկայացող պաշտոնյաներ անտառտնտեսությունից, որոնք խնդրում են ջահելներին չբողոքել, անտառապահի «հացին վայիս» չլինել։ Բայց «ջահելները» դիմում են ոստիկանություն։
Այս գործով միակ ցուցմունք տվողն առայժմ լրագրող Էդվարդ Արզումայնանն է եղել։ Նրան քննիչ Հրաչ Մարգարյանը կանչել է բաժին առանց ծանուցագրի, առանց կարգավիճակը հայտնելու, առանց նշելու, թե որ գործով են հարցաքննում։ Ընթքացքում սենյակում նաև այլ վանաձորցիներ են եղել, հավանաբար տեղացի լրագրողի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Փոքրիկ Վանաձորում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, «հայավարի» միջավայրն ինքնին նպաստում է հարցերը «ախպերավարի» լուծելուն։ Քննիչ Հրաչ Մարգարյանը, սակայն, վստահեցնում է, որ Էդվարդն ինքնակամ է ցանկացել զրուցել իր հետ և հաճույքով համաձայնվել է բաժին գալ, ինչ վերաբերում է «կացինով մարդկանց», ապա դրանց ինքնությունը կպարզվի քննության ընթացքում։ Այսքանը։ Իսկ մոնիտորինգի խմբի մուտանտ-անդամները, «հասարակական վերահսկողություն» վիրտուալ հասկացությունն ու ՀԲ-ի փողերը հօդս են ցնդում հայկական իրականության մեջ՝ իրավապահների և հասարակական ակտիվիստների վրա թողնելով կարգ ու կանոն հաստատելու անշնորհակալ գործը։ Ինչպես միշտ։
Սյուզան Սիմոնյան
Ի դեպ նյութից շեղվենք ու նշենք, որ փոխվարչապետը, դատելով կատարած աշխատանքների բնույթի բազմազանությունից ֆենոմենալ անձնավորություն է. Նա կորդինացնում է և անտառները, և թրաֆիկինգը, և բնապահպանական խնդիրները, էսպես կարելի է երկար թվել, մնում է զարմանալ ո՞նց է հասցնում։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.