Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Նախիջեւան՝ նկատի ունենալով այցի համար ընտրված ժամանակը, սադրանք էր, գրել է Al-Monitor-ը։
Այցը կապված էր Բաքվի պահանջի հետ, որպեսզի Հայաստանը թույլ տա ստեղծել Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը, որը Նախիջեւանը կկապի Ադրբեջանի հետ եւ կապահովի անխոչընդոտ հասանելիություն, այլ խոսքով՝ կողմերից ոչ մեկը սահմանային որեւէ վերահսկողություն չի ունենա։ Հայաստանը մերժել է այդ պայմանները՝ հայտարարելով, որ դա հավասարազոր կլինի Հայաստանի տարածքի փաստացի օկուպացիային, որը երկիրը կբաժանի Իրանի՝ տարածաշրջանում նրա միակ դաշնակցի հետ սահմանից։
Իրանը քանիցս նման ցանկացած ջանք «կարմիր գիծ» է անվանել եւ զորավարժություններ է անցկացրել սահմանի երկայնքով։ Իսրայելը, Թուրքիայի հետ միասին, Ադրբեջանին զենք եւ ռազմական խորհրդականներ է տրամադրել 2020թ. պատերազմի ժամանակ, իսկ Իրանը կարծում է, որ հրեական պետությունն օգտագործում է Ադրբեջանը որպես պլացդարմ իսլամական հանրապետությունն ապակայունացնելու համար։
Իրանը Ադրբեջանի կողմից Արցախի վերադարձը դիտարկում է որպես ամենալուրջ քայլ Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում, նշել է Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության գերմանական ինստիտուտի ավագ գիտաշխատող Համիդռեզա Ազիզին։ «Այդ միջանցքը, ինչպես այն ընկալում են Իրանում, Իրանին կզրկի լուրջ աշխարհաքաղաքական գերազանցությունից՝ դեպի Հայաստան ուղիղ ցամաքային կապից, ինչպես նաեւ ազդեցության լծակներից, որոնք նա ուներ Ադրբեջանի վրա Նախիջեւանի հասանելիության առումով»,- ասել է Ազիզին Al-Monitor-ին։
USAID տնօրեն Սամանթա Փաուերը ժամանել է Երեւան պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմի հետ։
Այցը հաջորդել է ԱՄՆ եւ Հայաստանի 10-օրյա համատեղ զորավարժություններին։ Փաշինյանի իշխանության գալու պահից Հայաստանը մոտեցել է Վաշինգտոնին եւ հրաժարվում է աջակցել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը։ Միեւնույն ժամանակ, Փաշինյանը փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ այն հույսով, որ դա կկանխի Ադրբեջանի հետագա ագրեսիան, բայց առայժմ առանձնակի էֆեկտ չկա։ Անցել է ավելի քան մեկուկես տարի կարգավորման մասին բանակցությունների սկսվելուց հետո, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանը մնում է փակ, իսկ դիվանագիտական հարաբերություններ մինչեւ այժմ հաստատված չեն, քանի որ Անկարան Փաշինյանից պահանջում է էլ ավելի շատ զիջումներ Ադրբեջանին, ինչպես եւ, ակնհայտ է, Կրեմլը։
Միավորված ծառայությունների թագավորական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սեմյուել Ռամանիի կարծիքով՝ չմիջամտելու ռուսական դիրքորոշումը կապված է երկու հիմնական գործոնի հետ։ Դրանցից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներքին թշնամանքն է գունավոր հեղափոխությունների հանդեպ, մյուսը՝ Պուտինի ներկայիս կախվածությունն Ադրբեջանից, որի միջոցով Ռուսաստանը Եվրոպային է վաճառում իր նավթը ադրբեջանականի անվան տակ։
Ռամանին, որն ուշադիր հետեւում է Կրեմլի կողմից կառավարվող Թելեգրամ-ալիքներին, նշել է, որ նրանք ակնհայտորեն ձգտում էին չափազանցել Փաշինյանի դեմ շարունակվող բողոքների մասշտաբները՝ այն հույսով, որ դա նրան տապալե;ու ազդակ կհանդիսանա։ «Նրանք նաեւ փորձում են զգացողություն հրահրել, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է վաճառել Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է Ռամանին Al-Monitor-ին։
Բայց նրա արեւմտյան բարեկամներն ի վերջո քիչ բան կանեն, որպեսզի օգնեն նրան կամքի, այլ ոչ թե միջոցների բացակայության պատճառով։
Չնայած խաղաղ դիտորդների ներկայությանը հրադադարի գծի երկայնքով, Եվրամիությունը զգուշություն է ցուցաբերում ադրբեջանական նավթի աճող պահանջմունքի պատճառով՝ կապված ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցների հետ, Բաքվին դատապարտելով ռազմական գորողության համար, բայց ուղիղ գործողություններ նրա դեմ չնախաձեռնելով։
Նույն կերպ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է «Հայաստանի իննքիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը ԱՄՆ աջակցությունը»։
Բլինքենը Ադրբեջանին կոչ էր անում «պաշտպանել խաղաղ բնակչությանը եւ կատարել իր պարտավորությունները, հարգել Արցախի բնակիչների իրավունքները եւ հիմնական ազատությունները, ինչպես նաեւ ապահովել միջազգային հումանիտար իրավունքի պահպանումը»։ Բայց նա եւս չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, հավանաբար, այն դերի պատճառով, որը երկիրը խաղում է Իրանին զսպելու գործում։
Այս մռայլ պատկերին ավելանում են այն խնդիրները, որոնց բախվել է ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի ամենահավատարիմ դաշնակիցը՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Դեմոկրատը Նյու Ջերսիից ստիպված էր հեռանալ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի պաշտոնից այն բանից հետո, երբ դաշնային դատախազները նրան կաշառակերության մեղադրանք են ներկայացրել կնոջ՝ Նադինի (էթնիկ հայ) եւ երեք գործարարների մասնակցությամբ՝ ի շահ Եգիպտոսի կառավարության։ Նրա տեղի ընտրողներից շատերը էթնիկ հայեր են։
ԱՄՆ-ում հայ դոկտորանտ Սայմոն Մաղաքյանը, որը փաստագրել է հայկական մշակութային հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանում, ասել է. «Գրողի ծոցը Մենենդեսն ու նրա բարբաջանքը։ Գրողի ծոցը Սամանթա Փաուերն ու նրա կոկորդիլոսի արցունքները… ԱՄՆ-ն գիտեր ամեն ինչ այդ մասին ամենասկզբից։ Նա կարծում է, թե քշում է Ռուսաստանին տարածաշրջանից երկրորդ Հայոց ցեղասպանությամբ։ Առաջին անգամ դա չաշխատեց։ Հիմա էլ չի աշխատի»,- ասել է Մաղաքյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.