Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում տարածած հայտարարությամբ հայնել է իր հրաժարականի մասին։
Tert.am-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ՝ հրաժարականի հետևանքով Արցախում քաղաքական ճգնաժամի, հետևանքների ու հնարավոր զարգացումների մասին։
-Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հրաժարական է տվել։ Ի՞նչ եք կարծում՝ սա կարող էր «պարտադրված» հրաժարական լինել։
-Չեմ կարող ասել՝ պարտադրված է, թե ոչ, բայց ակնհայտորեն ժամանակավրեպ է։ Թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Հայաստանում իր քաղաքական գործընկերը մոտ երեք տարի ավելի շատ են պաշտոնավարել, քան պետք է։ Օբյեկտիվորեն մենք տեսանք Արցախի ժողովրդի ընդվզումը ու ԱԺ դարպասների դիմաց վերջին ինքնաբուխ հավաքը, որը խոսում է այն մասին, որ Արցախում այդ հրաժարականի հանրային պահանջը իսկապես կա։ Այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ Արցախում կազմակերպում էին հանրահավաքներ՝ շեղելով հանրային դժգոհությունը իշխանություններից դեպի ռուս խաղաղապահներ, անգամ իրենք չկարողացան ազդել մարդկանց տրամադրությունների վրա։
-Ինչի՞ կարող է հանգեցնել Արցախի համար այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում նախագահի հրաժարականը, ի՞նչ ապագա կարող է ուրվագծվել։
-Անկախ նրանից, թե Արցախում ինչ խմբավորումներ կան, որոնք պայքարում են միմյանց դեմ, ով ինչ պատկերացում ունի երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, հիմա բոլորը պետք է ունենան մեկ գերնպատակ՝ անել ամեն ինչ, որպեսզի Արցախի պետականության փշրանքները պահպանվի, որպեսզի հանկարծ չստեղծվի այնպիսիսի իրավիճակ, որ Արցախի պետական մարմինները չկարողանան շարունակել իրենց գործունեությունը։ Այո, Արցախում ճգնաժամանյին իրավիճակ է, բայց պետք է նայենք, թե ինչ է այստեղ ասում օրենքը։ Իսկ օրենքը այս տարվա ապրիլին համապատասխան փոփոխություններ է կրել և ըստ ԱՀ օրենսդրության Ազգային ժողովը նախագահի հրաժարականի ժամանակ ռազմական իրավիճակի պայմաններում հնարավորություն ունի նախագահ ընտրելու։ Եթե Արցախում լինի քաղաքական կոնսենսուս այս հարցի շուրջ, ապա կարծում եմ օրենսդրական որևէ խնդիր չկա։ Կկարողանա՞ն արդյոք քաղաքական ուժերը գտնել կոնսենսուային այդ թեկնածուին և արդյո՞ք կլինի քաղաքական համախմբում, սա է հիմա ողջ խնդիրը։
-Ձեր կարծիքով Արցախի քաղաքական կյանքում նախագահի ի՞նչ թեկնածուներ են ուրվագծվում, ո՞ւմ շուրջ կարող է իրական կոնսոլիդացիա լինել։
-Զերծ կմնամ անձերի մասին խոսելուց, որովհետև դա այս իրավիճակում սխալ կլինի։ Այն ժամանակ, երբ մեր դաշնակցական գործընկեր Դավիթ Իշխանյանը դարձավ Արցախի ԱԺ նախագահ, առաջին միտքը, որ ծագեց, այն էր՝ այդ ինչ կամքի տեր անձ պետք է լինես, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում իշխանական պատասխանատվության բեռը վերցնես քո ուսերին, որովհետև Արցախում իշխանություն ունենալը ոչ թե առավելություն է, այլ պատիժ։ Հետևաբար պետք է սպասել, թե քաղաքական զարգացումները ինչ թեկնածուներ առաջ կբերեն։
-Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ հիմա եղավ Հարությունյանի հրաժարականը։ Արայիկ Հարությունյանի հրաժարականը հնարավո՞ր է ինչ-որ կերպ կապված լինել Ակնայով (Աղդամ) ճանապարհ բացելու` Ադրբեջանի պահանջի հետ։
-Իհարկե, դա կարող է լինել պատճառներից մեկը, միգուցե Ակնայով ճանապարհ բացելու ծրագիրը մինչև վերջ հնարավոր չի եղել իրագործել, կամ գուցե Հարությունյանը նախագահի իր առաքելությունը արդեն ավարտել է և հիմա այլ դաշտում պետք է աշխատանք փնտրի։ Ամեն ինչ էլ հնարավոր է դիտարկել, բայց մի բան կա, որ շատ կարևոր է․ ցանկացած մեկը, ով կստանձնի իշխանությունը Արցախում, պետք է ընկալելի լինի ռուսական կողմի համար և չունենա այն նույն համբավը, որ ուներ Արայիկ Հարությունյանը, ում հետ ձեռք բերված ոչ մի պայմանավորվածություն կյանքի չի կոչվել։ Այս հանգամանքի կարևորությունը ցավոք Հայաստանում քչերն են գիտացում։ Ես հույս ունեմ, որ Արցախի ցանկացած նոր պաշտոնյա կգիտակցի Արցախի պետականության փշրանքները պաշտպանելու ու պետական մարմինների շարունակակությունն ապահովելու անհրաժեշտությունը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.