«Հրապարակ» թերթը գրում է. Այսուհետ քննչական գործողությունները՝ առերեսումներ, հարցաքննություններ, պետք է տեսանկարահանվեն: Օրենքի այդ պահանջն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից: 3 կառույց` Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն եւ Հակակոռուպցիոն կոմիտեն, այդ սարքերը ձեռք բերելու համար տենդեր են հայտարարել: Քննչական կոմիտեն՝ 240 միլիոն դրամի, հակակոռուպցիոնը` 20 միլիոնի, ԱԱԾ-ն` 10: Քննչական կոմիտեի մրցույթի առաջին փուլին մասնակցել է 5 կազմակերպություն, երկրորդին` միայն մեկը: Ինչո՞ւ: Մասնակցողներն ուշացումով տեղեկացել են, որ տեսախցիկների այնպիսի տեխնիկական բնութագիր է սահմանվել, որն իրականացման ենթակա չէ, տնտեսվարողները փաստի առաջ են կանգնել, որովհետեւ նման տեսախցիկներ իրենց հայտնի չեն եղել, եւ նման գներով էլ հնարավոր չի եղել դրանք ձեռք բերել։
Մասնավորապես, տեխնիկական բնութագրում նշված է, որ տեսախցիկները պետք է տեսաձայնագրման 140 աստիճան հորիզոնական անկյուն ունենան, այսինքն՝ նկարահանեն 140 աստիճան անկյան տակ, ինչն անիմաստ է, որովհետեւ կարիք չկա սենյակի հեռավոր անկյունները նկարահանել, եթե կոնկրետ մարդու հարցաքննություն ես ուզում նկարահանել։ Տենդերի 2-րդ փուլում հաղթող է ճանաչվել «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն` «Վեստա» ապրանքանիշի տակ գործող: Այս ընկերության հետ արդեն 167 մլն 640 հազար դրամի պայմանագիր է կնքվել, որի դիմաց Քննչական կոմիտեին պետք է մատակարարվի 942 հատ տեսախցիկ․ 1 միավորի գինը՝ 178 հազար դրամ։ Ըստ պայմանագրի՝ մատակարարվող տեսախցիկները չինական արտադրության են, ապրանքանիշը՝ Spectre7 china jinda INT’L։ Սակայն ե՛ւ «Վեստայի» մրցակիցները, ե՛ւ մենք փորձեցինք համացանցում որոնել, թե ինչ տեխնիկական բնութագիր ունեն այդ տեսախցիկները եւ արդյո՞ք իսկապես նկարում են 140 աստիճան անկյան տակ, սակայն նման ապրանքանիշի տեսախցիկներ չհաջողվեց գտնել։
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.